Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում հանդիպել ու բացառիկ զրույց է ունեցել, վերջերս Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճած, ծնունդով գյումրեցի, «Աշխատանքային ռեզերվներ» մարզադպրոցի սան ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Մարատ։ Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 45 կգ քաշային կարգում։ Նշեմ, որ բոլոր մրցակիցներիս հաղթել եմ բացարձակ առավելությամբ, ոչ մի միավոր չեմ տվել նրանց։ Մեկնարկային գոտեմարտի ժամանակ 9։0 հաշվով հաղթեցի Նորվեգիայի ներկայացուցչին, կիսաեզրափակչում 8։0 հաշվով պարտության մատնեցի ադրբեջանցի հակառակորդիս Նիջաթ Իսգանդարլիին, ընդ որում վաղաժամ հաղթեցի նրան։ Իսկ ահա եզրափակչում, ոսկե մեդալի ճանապարհին 10։0 հաշվով առավելության հասա ու հաղթեցի ազգությամբ ռուս Ասլանբեկ Կոստոևին։ Անկեղծ ասած, չեմ կարող որևէ մեկը առանձնացնել։ Շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին։ Նշեմ, որ ես սրանով չեմ բավարարվելու, երկու ամիս անց փորձելու եմ կրկնել այս հաղթանակս արդեն Աշխարհի առաջնության ժամանակ։ Ես նաև համաշխարհային խաղերի չեմպիոն եմ դարձել Բրազիլիայում։

- Շնորհակալություն, Մարատ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ