Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Պլանը պլանայինից չի տարբերում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

**

ԱՐԴԵՆ ԽԱՂԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ

(ՆԳՆ-Ն ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Օմեգա» գիշերային ակումբից հայտնում են, որ ոստիկանները մարդկանց ծեծելուց, առեւանգելուց, լույսաձայնային նռնակներ գցելուց հետո` բոլոր խաղերը խաղացել էին, մնացել էր բանակային խաղերը:

**

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՆՄՈՒՇ Ա

(ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ  ԱՄԲՈՂՋ  ՔԱՅԼԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ ԺՈՒՉՈԿԸ ՎՐԱՆ ՊՏՏՎԵԼ Է ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«ՅՈՒՆԵՍԿՈՅԻՑ» հայտնում են, որ եթե Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, ապա Սուրեն Պետրոսյանը քայլող ժուչոկ է Բագրատ սրբազանի տակ:

**

ԹՈՒՅԼ ՏԵՂԸ ԲՌՆԵԼ Ա

(ՆԻԿՈԼԸ ԼՈՒՌ ՈՒ ՄՈՒՆՋ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐ ԻՆՉ-ԻՆՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ՉԳԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Վախ բռնողների եւ մոմ թափողների միությունից հայտնում են, որ Իլհամը Նիկոլի «Արայիկ Հարությունյանից» այնպես ա բռնել, որ ոնց ուզում ա, Նիկոլը տենց էլ անում ա:

**

ՀԱՆՐԱՔՎԵՆ ԻՆՔՆ Ա

 «Հիմա խնդիրն ինչի՞ մեջ է՝ անել հանրաքվե, որ պարզեն ժողովրդի կարծի՞քը։ Կներեք, ես որպես պաշտոնյա, որն իրավասու է ներկայացնել ՀՀ ժողովրդին, գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը»:

 Նիկոլ Փաշինյան

**

ԱԼԵՆԸ ՂԱԼԱԹ Ա ԱՐԵԼ

 (ԱԼԵՆԸ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՆՐԱՔՎԵ ԿԼԻՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՆԻԿՈԼԻ` ՀԱՆՐԱՔՎԵ ՉԻ ԼԻՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ քաղտեխնոլոգների` Ալենը պլանքյաշների ու պոռնիկներ համար էլ առանձին հանրաքվե կանի։

**

ԴՐՍՈՒՄ` ՔԱՀԱՆԱ, ՆԵՐՍՈՒՄ` ՍԱՏԱՆԱ

 (ՆԻԿՈԼԻՆ ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ` ՍՐԲԱԶԱՆԻՆ ԷԼ ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` Գորիսի քաղաքապետ Առուշը աշխատանքային օրերին իշխանություն է, հանգստյան օրերին` ընդդիմադիր։

**

 ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ

Ըստ սահմանադրագետների` Նիկոլը Սահմանադրությունը չի անտեսում, քանի որ այն նախկին իշխանության վրայով կարելու ժամանակ վարպետը թաքուն իր չափսերն է վերցրել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ