ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածե՞լ Աննա Հակոբյանի տեսանյութը․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Էվերեստը Հայաստան է եւ վերջ Մոսկվան Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալը Նիկոլի «գրպանը գցեց» Քաղաքական հայացքների դեմ ուղղված ճղճիմ հաշվեհարդար էր․ Գեւորգ Ստեփանյան Սահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը խիստ վտանգավոր են Հայաստանի համար․ Սուրենյանց Փողոցներում շրջող ընդդիմադիրներն ինչո՞ւ ուղիղ չեն ասում՝ այսօր կո՞ղմ են ԼՂ-ի հայաստանին միացնելուն Շեֆի մուտքը Ռուսաստան արգելել են, բայց բիզնեսներին չեն ասել չէ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբինյանը հո՞րն էլ է թշնամի համարում․ ԶԱՐՄԱՆՔ Գազի ձմեռ պապ աշխարհում չգտնվեց Հաջորդը լինելու է Ստամբուլյան կոնվենցիան․ Հայկ Այվազյան

Նիկոլը կրկին արտաքին վեկտորն ուղղում է դեպի Ռուսաստան. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Թվում էր, թե միայն սատանիստները կարող են ուրախանալ` եկեղեցու թուլացմամբ, բայց պարզվում է` իրավիճակ է փոխվել: ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հպարտորեն արձանագրում է. «Ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, ես ուրախ եմ, որ եկեղեցին թուլանում է»։ Ինչ խոսք, զարմանալի «զուգադիպությամբ» միայն «Ազատություն» ռադիոկայանի մտքով կարող էր անցնել աթեիստական հակումներով օրենսդիրի հետ քննարկել եկեղեցական հարցեր:

Ի դեպ, բոլորովին պատահական չէ «Ազատություն» ռադիոկայանի նման շեշտադրմամբ հարցազրույց կազմակերպելը, քանի որ բոլորովին վերջերս ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ իր տարեկան զեկույցն է հրապարակել աշխահի շուրջ 200 երկրներում, ներառյալ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին: Զեկույցում ԱՄն Պետդեպն իր վրդովմունքն էր հայտնել` կառավարության գործունեության եւ քաղաքականության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու ներգրավվածության հետ կապված: Շեշտադրել, թե 2023 թ.-ի ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը՝ կոչեր հնչեցնել վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին: Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղարությունը խրախուսել էր այն, որ չնայած Հայ Առաքելական Եկեղեցու առարկություններին՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իշխանությունները սկսել են աստիճանաբար հանել «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» դասընթացը պարտադիր դպրոցական ծրագրից: Ու առաջին քրիստոնյա երկրում ժողովուրդը լուռ է, որեւէ մեկը հարց չի բարձրացնում, թե ամերիկացիներն ի՞նչ իրավունք ունեն` թիրախավորել Ամենայն Հայոց կաթողիկոսին ու 1700–ամյա Հայ Առաքելական եկեղեցին:

Զարմանալի ակտիվություն է դրսեւորում ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Եթե իր ողջ դիվանագիտական առաքելության ընթացքում ձեն-ծպտունը դուրս չէր գալիս, ապա հիմա, երբ խոսակցություններ կան, որ շուտով նրան փոխարինելու է նոր դեսպան, սկսել է հայտարարություններ անել: Նա Բելգորոդում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե` «Պետությունների միջեւ հարաբերությունները որոշվում են ոչ թե թերթերի որոշ հոդվածներով կամ անհատների հայտարարություններով, այլ` միջպետական ​​համաձայնագրերով»: Միայն թե հարց է ծագում` սրանով Վաղարշակ Վառնազիչը որոշել է «բշտել» Փաշինյանին եւ տարանջատվել նրա թիմի՞ց, թե՞ Նիկոլը կրկին արտաքին վեկտորն ուղղում է դեպի Ռուսաստան, ինչի համար հող է նախապատրաստում պարոն դեսպանը:

Իսկ Արեւմուտքում հերթական ռազմական զավեշտն է տեղի ունեցել: Դեռեւս փետրվարին HMS Vanguard միջուկային սուզանավը արձակել է Trident II միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը կարող է միջուկային զենք կրել: Սուզանավում եղել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Գրանթ Շապսը եւ այլ բարձրաստիճան սպաներ։ Սակայն, պարզվում է` փորձարկումներն օրերս ավարտվել են անհաջողությամբ։ Հրթիռի արագացուցիչները օդում ճիշտ չեն աշխատել, այն լքել է սուզանավը, բայց հետո ուղղակի ընկել է մոտակայքում։ «Սա խայտառակություն է»,- այսպես է մեկնաբանել միջադեպը նախկին առաջին ծովային լորդ` ծովակալ Ալան Ուեսթը։ Չէ, այսպես, որ գնա Անգլիան իր իսկ ձեռամբ` ջրի տակ է անցնելու:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ