Ֆերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգով Քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասին Թրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ Ռուբիո Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար ՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ Ռուսական պատվիրակությունը ժամանել Է Ստամբուլ Ես հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետ Որպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալ Նիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար Ղազարյան Հայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրը

Ախր, ո՞նց լուռ մնացիր, երբ 5000 լույս տղերքի դրեցին հողի տակ, երբ Արցախը հանձնեցին. Լեւս Դավթյան

Տեսանյութեր

Այն իրականությունը, որում ապրում ու ստեղծագործում են շատ դերասաններ, գուցե ժամանակին խորթ թվար. այժմ անգամ դերասանի շահերն են ոտնահարվում միայն նրա համար, որ մարմնավորել է մի դեր, որը դուր չէ եկել ներկայիս իշխանությանը: «Իրավունք»-ի զրուցակիցը այդ դերասաններից մեկն է՝ ԼԵՎՍ ԴԱՎԹՅԱՆԸ, ով նկարահանվելով «Իշխանություն» ֆիլմում եւ մարմնավորելով Նիկոլ Փաշինյանը կերպարը՝ կանգնել է ոչ հաճելի փաստի առաջ՝ կորցնելով հետագա դերակատարումների առաջարկները:

«ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ ԵՆՔ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՉԻ ՁԱՅՆԸ ՊԵՏՔ Է ԱՅԼԵՎՍ ԼՍԵԼԻ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԼԻՆԻ»

— Տարիներ առաջ ցանկացել եք մեկնել Հայաստանից՝ պատճառաբանելով, որ դերասանները, ցավոք, ըստ արժանվույն չեն գնահատվում եւ վճարվում, սակայն չեք մեկնել եւ շարունակել եք աշխատել հայրենիքում: Ի՞նչ փոխվեց այս հայտարարությունից հետո:

— Այո, 10-ը տարի առաջ մտածում էի, որ պետք է մեկնել ու, ի տարբերություն որոշ մարդկանց, ովքեր վախեցել են խոսել գործող իշխանությունների դեմ, ես քչերից եմ եղել, որ ասել եմ այն, ինչ մտածել եմ՝ որ կան բաներ, որոնք պետք է փոխվեն: Բնականաբար, ինչպես ցանկացած մարդու մոտ, այնպես էլ ինձ մոտ փոփոխություններ եւ առաջընթաց եղան: Ցավոք, շատերը գնում են, եւ ես նրանց բոլորովին չեմ մեղադրում: Մարդիկ ապրուստի խնդիր ունեն, եւ ամեն մեկը ցանկանում է ապրել իր պատկերացրած բարեկեցիկ կյանքով: Չնայած պիտի ասեմ, որ տասնապատիկ դժվար է օտարության մեջ չզբաղվել քո սիրած գործով, քո մասնագիտությամբ: Ինչ էլ այնտեղ անում են, մի տեսակ կիսատ են անում: Այնտեղի ֆիլմարտադրության որակը բավականին ցածր սանդղակի վրա է, քանի որ տեղի հանդիսատեսն այդ է պահանջում: Խոսք կա, ասում են՝ ով որ թվականին մեկնել է, այն թվականի տակ է մնացել, ու հետեւաբար որակով ներկայացումները հազիվ հավաքի 20 հանդիսատես: Դերասանները հիմնականում նկարվում են սերիալներում, նախ որ մնան դիրքում, հետո ստանան այլ առաջարկներ՝ հարսանիքներ վարելու, երգելու եւ այլն:
 Գնացողների մեջ կան նաեւ ինձ շատ մտերիմ մարդիկ, օրինակ, իմ կնքահայրը՝ Մոսո Կարապետյանը, ով հուրախություն ինձ՝ որոշել է վերադառնալ Հայաստան եւ այլեւս չգնալ:

— Ինչպե՞ս կգնահատեք ներքաղաքական իրավիճակը Հայաստանում:

— Ճիշտն ասած, շատ եմ ցավում, որ ստիպված եմ լինում խոսել քաղաքականությունից, զբաղվել քաղաքականությամբ ու ինչ-որ տեղ քաղաքականացվել որոշ հանդիսատեսի կողմից, որովհետեւ մի խոսք կա՝ դու չզբաղվես քաղաքականությամբ, քաղաքականությունը կզբաղվի քեզնով: Այստեղ արդեն քաղաքականության հարց չէ: Մենք այժմ այնպիսի ծայրահեղ վիճակի մեջ ենք, անդունդի եզրին ենք, որտեղ արվեստագետի կամ առհասարակ՝ մշակութային գործչի ձայնը պետք է այլեւս լսելի ու կարեւոր լինի: Ես առավել ազնիվ ու արդար եմ համարում այն արվեստագետներին, ովքեր պարզ ասում են, որ սատարում են որեւիցե քաղաքական ուժի, թեկուզ ներկա իշխանությանը, քան նրանց, ովքեր ծպտված վախենում են բան խոսել ու լռում են, որ բոլորին դուր գան: Ախր, ո՞նց լուռ մնացիր, երբ 5000 լույս տղերքի դրեցին հողի տակ, երբ Արցախը հանձնեցին, հիմա էլ շարունակում ես լռել, երբ Տավուշից գյուղեր հանձնեցին ու սկսելու են Սյունիքից հանձնել: Ուզում եմ հասկանալ, էլ ի՞նչ պետք է լինի, որ խոսեք: Պետք է ուղիղ գան ձեր տան դուռը բացեն, սառնարանից ինչ-որ բան վերցնեն, որ կարծիք հայտնե՞ք: Վերջիվերջո, վաղը ձեր թոռներին ի՞նչ եք պատասխանելու, երբ ձեզ հարցնեն, թե՝ ինչո՞ւ էիք լուռ: Որպեսզի ինձ չասոցացնեն որեւիցե ուժի հետ, նաեւ պիտի ասեմ, որ այս վերջին իրադարձությունների պատճառով հիասթափված եմ բոլորից: Միայն ճառեր ենք լսում, զանգ կախող չկա: Չեմ հասկանում, էլ ինչ պետք է անեն ներկայիս իշխանության անդամները ե՛ւ ընդդիմադիրներին, ե՛ւ ժողովրդին, որ ինչ-որ մի բան փոխվի կամ արթնանան: Ես, լինելով սովորական դերասան, ով տարիների ներդրում է ունեցել մի թատրոնում, որը համարել եմ իմ տունը, դիմում եմ գրել ու դուրս եմ եկել, որովհետեւ բերում էին նիկոլական ղեկավար: Ես իմ 10-ը տարվա չարչարանքը գցել եմ ջուրը ու հեռացել: Պարոնայք, ի՞նչ է, դուք այլ ապրուստի միջոց չունեք, որ դուրս գաք եւ խոսեք, ինչքա՞ն պիտի վախենաք: Ես, հասկանալով, ընդունել եմ առաջարկը եւ նկարվել «Իշխանություն» ֆիլմում՝ լավ հասկանալով, որ բոլոր հեռուստաալիքներն իմ առջեւ փակ են լինելու: Շատ ռեժիսորներ, ովքեր ցանկացել են աշխատել հետս, վերապահումով են մոտեցել՝ մտածելով, որ գուցե հետո խնդիր ունենան իշխանության հետ:

— «Իշխանություն» ֆիլմից հետո՝ իշխանության կողմից ճնշում եղա՞վ Ձեր նկատմամբ:

— Անկեղծ պիտի ասեմ, որ անմիջական ճնշում կամ հետապնդում չի եղել որեւիցե ուժային կառույցի կողմից, բայց ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ կորցնեմ աշխատանք, ես չնկարահանվեմ: Օրինակ, ԱՄՆ-ում այնպիսի ֆիլմեր են նկարում, այնպես են ծաղրում իրենց նախագահին, որ..., բայց դա նորմալ է ընկալվում, որովհետեւ դերասանը զբաղվում է դերասանությամբ: Դա մեկ այլ բան է, որ ես համակարծիք եմ այդ ֆիլմի ստեղծողների հետ, բայց մյուս կողմից դերասանը կարող է կերտել տարբեր դերեր: Եղել են նաեւ այդ դաշտից մարդիկ, ովքեր ասել են, որ շատ հավանել են խաղս՝ չնայած նրան, որ այս թեւի հետ են: Եղել են նամակներ, որ կրկին ամեն բան վերածում են փողի, թե բա՝ «Սերժը ինչքան փող է տվել» եւ այլն: Ամեն տեսակի մոտեցում եղել է: Ներկաները չեն թողել մի գաղափար, մի ինստիտուտ, որ չկազմաքանդեն: Հայաստանի պատմության մեջ նման դեպք չի եղել, որ թատրոններ փակվեն: Մշակույթ են ոչնչացնում: Մեծ հաշվով ամեն բան կախված է տան գլխից: Դիպչել են ամենանուրբ թեմաներին: Օրինակ, երեխաներին հավաքել եւ ասել, թե՝ «Եկեք ամենքի վզից էլ մի հատ խաչքար կապենք, ասենք` քարշ տվեք» (մեջբերում է Նիկոլ Փաշինյանի խոսքերից, - հեղինակ), չեմ ընկալում, ինչպե՞ս կարելի է, չէ որ դրանք մշակութային բացարձակ արժեքներ են: Մարդիկ գաղթի ժամանակ խաչքարերն ուսերի վրա կրելով՝ բերել ու փոխանցել են մեզ՝ մեր օրեր: Եթե անգամ հոգեւորականների հետ խնդիրներ ունեն, ապա չպետք է ձեռք տան այն արժեքներին, որոնք իրենց մեջ պատմություն, աղոթք են կրում: Ո՛չ հողն է մեղավոր, ո՛չ եկեղեցին եւ ո՛չ էլ այդ արժեքները: Կրկնում եմ՝ ամեն բան գալիս է տան գլխից: Գոնե չխոսի այնպիսի բաներ, որոնք խեղաթյուրելու են եկող սերնդին: Ո՞վ է խանգարում մարդկանց հանգիստ ապրել, եկեղեցի՞ն:

«ԳՈՒՑԵ ՄԻ ՔԻՉ ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆ ԿԱՍԵՄ, ԲԱՅՑ ԿՀՐԱԺԱՐՎԵԻ ԽԱՂԱԼ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼԻ ԴԵՐ»

— Ինչո՞ւ մեր երկրում պատմական ֆիլմեր չեն նկարահանվում:

— Պատմական ֆիլմ նկարելու համար պետական ռեսուրս է անհրաժեշտ: Մենք շատ լավ վայրեր ունենք, որտեղ հնարավոր է հրաշալի ֆիլմեր նկարել: Վերջերս պատգամավորներից մեկը կրկին ամպագոռգոռ արտահայտություն արեց, իբրեւ թե Նեթֆիքից գալու են ֆիլմեր նկարեն, արդեն հասել են Հոլիվուդ: Գուցե, բայց կարծում եմ՝ դա կլինի գիտահետազոտական ինչ-որ կադրեր՝ փոքր, բայց վերադառնամ Ձեր հարցին: Շատ բարդ է պատմական ֆիլմեր նկարելը: Որպեսզի պատմական ֆիլմն իր ուժն ու թափը ունենա, հարկավոր է մեծ ռեսուրս:

— Եթե լիներ հրաշք ու, այնուհանդերձ, նկարահանվեր պատմական մի ֆիլմ, ո՞ր կերպարում կցանկանայիք հանդես գալ:

— Ճիշտն ասած, միշտ դժվարացել եմ այս հարցին պատասխանել: Ես երբեւէ չէի պատկերացնի, որ քաղաքական մի ֆիլմում կնկարվեմ եւ կմարմնավորեմ նման կերպար, բայց անկախ ամեն ինչից, ես այդ կերպարը համարում եմ ստացված ու սիրում եմ: Եթե պատմական կերպար, ապա թերեւս Սողոմոն Թեհլերյանի կերպարը կցանկանայի մարմնավորել, կամ՝ մեկ այլ վրիժառուի կերպար:

— Իսկ ո՞ր դերից կտրականապես կհրաժարվեիք:

— Գուցե մի քիչ ոչ պրոֆեսիոնալ բան կասեմ, բայց կհրաժարվեի խաղալ համասեռամոլի դեր: Առհասարակ, Եվրոպայից պետք է միայն լավը քաղել, ոչ թե վատը բերել: Ես վերջերս եղա Ֆրանսիայում, Իտալիայում եւ հիացած եմ, թե ինչպես են պահում իրենց պատմամշակութային արժեքները եւ ի՜նչ ոգեւորությամբ ու հպարտությամբ են ներկայացնում այցելուներին: Իսկ մենք ի՞նչ ենք անում, տեսնում ենք հին շենք, միանգամից քանդում ենք՝ դրանով ջնջելով եւս մեկ պատմություն: Մի առիթով եղա Թբիլիսիում ու զարմացա, թե ինչպես են պահում իրենց քաղաքը: Մեր քաղաքի նման չէ, չես տեսնի տանիքի վրա եւս մեկ հարկ ՝ տգեղ, անճաշակ, չես տեսնի մի պատշգամբ առաջ տված, ու հարցիս, թե ինչպես է դա իրենց հաջողում, տվեցին շատ պարզ պատասխան, որ Թբիլիսիի քաղաքապետը միշտ եղել է թիֆլիսեցի տղա, իսկ դա արդեն բոլորովին այլ արժեհամակարգ է:

— Ի՞նչ նոր ծրագրեր ունեք ապագայում:

— Դեռեւս իրավունք չունեմ փակագծեր բացելու, բայց արդեն հաստատված եմ մի կերպարի վրա, որի նկարահանումները սկսվելու են սեպտեմբեր ամսից: Բավականին մեծ նախագիծ է: Հուսանք՝ լավ ֆիլմ կլինի, որի մեջ նաեւ ինչ-որ չափով կա պատմություն՝ Խորհրդային Հայաստանի մասին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Ֆերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար ՂազարյանՀայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրըՈրքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՊարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործինՈսկու գները հասել են ռեկորդային մակարդակիԵթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի ՇամխանիՀաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք․ աստղագուշակ՝ մայիսի 15-ի համարՍպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացումՆոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրելԿիևյան կամրջի վերանորոգման վրա ծախսվել է մի քանի հազար դրամ․ նախատեսված 390 մլն դրամը մսխել է․ ՍտեփանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 15-ինՆուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածներ են հասցրել քաղաքացու գլխինՍԱՐՍԱՓ ՄԽՉՅԱՆՈՒՄ. Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել Մնացել եք ԱԺ-ում ի՞նչ անեք, ավելի լավ է մանդատներդ դնեք. Վահան ԲաբայանԶելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի«Ժողովուրդ». ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել«Փաստ». ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար«Հրապարակ». Համայնքապետերի նկատմամբ հետապնդումների դեմն են առնում«Ժողովուրդ». Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր«Փաստ». Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետՌուսները Կոնստանտինովկայի ճակատում հերթական լուրջ հաջողությունն են գրանցել (Քարտեզ) Պոիտինն ու Թրամփը Ստամբուլ չեն մեկնիԱկտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասինՀակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիրԻնչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսինԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսինՏաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցելՈւկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և ԼիմանումՈւկրաինական ուժերը «ծանր բարդությունների» են հանդիպել Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում. Ուկրաինացի վերլուծաբաններ (Քարտեզ)Ըստ իս Մերձավանի կրթօջախում, ուսուցչուհին ենթարկվում է ԲՈՒԼԻՆԳԻ, եւ դրանով ամեն բան ասված է. Հայտնի հետաքննող լրագրողը հանրապետությունը ցնցած դեպքի մասին«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. ՆահապետյանՈրն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակըՍուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասինՈւշադրություն․ հերթական ազգային ամոթը, որի քավորը կրկին Փաշինյանն էՀնարավոր է, որ տարատեսակ աղազարներ ասլան կտրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներիցՍամ ռուսկիյ, սամ ֆաշիստ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top