Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ Էս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը «Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումը Օսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ) «Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ) Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ Axios ՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ Ռյուտե Ասֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը: Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունը Փաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշ

«Հայաստանում որդիս անընդհատ հարցնում է. «Ինչո՞ւ քեզ բարևեց, ճանաչո՞ւմ ես նրան»».Հենրիխ Մխիթարյան

Սպորտ

 

Տարիների ընթացքում փոխվե՞լ են արդյոք կարգապահությունն ու մաքսիմալիզմը, զարմացնո՞ւմ են որդու «Ինչո՞ւ»-ները, սիրելի գիրքը փոխվե՞լ է, թե՞ ոչ, ինչի՞ համար է ափսոսում: Այս և այլ հարցերի շուրջ Armenian Soccer-ը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ.

— Հենրիխ, երկար դադարից հետո արձակուրդը Հայաստանում եք անցկացնում: Ի՞նչն էիք ամենաշատը կարոտել:

— Ամեն ինչն էի կարոտել: Քաղաքը, երկիրը, ընտանիքիս, ընկերներիս, հայկական ուտելիքները… Երկու տարի չէի եղել Հայաստանում: Անցած ամառ դուստրս ծնվեց, և չկարողացանք գալ: Մեծ ընդմիջում եղավ: Ինձ համար 2 տարին շատ շատ է. ես հնարավորության դեպքում միշտ գալիս էի, այս անգամ չստացվեց. եկա 2 տարի անց:

— Որդիդ արդեն այն տարիքում է, որ ամեն ինչ հետաքրքրում է, Հայաստանում լինելը սիրո՞ւմ է:

— Այո, կարող եմ ասել՝ միանշանակ շատ է սիրում, քանի որ այստեղ իր եղբայրների ու քույրերի հետ է: Քրոջս, զարմիկներիս երեխաներն այստեղ են, ու Համլետի համար շատ հետաքրքիր է նրանց հետ, շատ լավ ժամանակ է անցկացնում: Իրեն այստեղ դուր է գալիս: Կարելի է ասել՝ չի ձանձրանում:

— Վերջերս երեխաներին հորդորում էիք գիրքը նախընտրել հեռախոսից: Տարիներ առաջ Ձեր սիրելի գիրքը «11 րոպե»-ն էր: Հիմա՞ որն է սիրելի գիրքը, ու ո՞ր գիրքը Ձեր կարծիքով պետք է բոլորը կարդան:

— Օհ, այդ պահից ի վեր շատ գրքեր եմ կարդացել: Հիմա չեմ ցանկանա որևէ մեկն առանձնահատուկ նշել, բայց վերջին ժամանակներս ավելի շատ կարդում եմ կենսագրական գրքեր՝ թե՛ սպորտսմենների, թե՛ գիտնականների մասին: Այս պահին շատ փակագծեր չեմ բացի, բայց մի նպատակ ունեմ, դրա համար փորձում եմ շատ կարդալ, մտքեր գեներացնել, նոր բաներ սովորել այդ գրքերից և, իհարկե, միտքս և ուղեղս մարզել, քանի որ ես սիրում եմ մշտապես նոր բաներ սովորելն ու առաջ շարժվելը:

— Նոր բաներ սովորելու մասով վերջերս ասել եք, որ սկսել եք նաև ծնողավարության մասին գիտելիքներ հավաքել: Համլետի մոտ արդեն «Ինչո՞ւ»-ների շրջա՞ն է, ո՞րն է եղել Ձեզ ամենաշատը զարմացրած հարցը:

— Այո՜, նրա մոտ «Ինչո՞ւ»-ները ոչ թե շատ, այլ շատ-շատ են: Բայց ինձ շատ հաճելի է, որ նա այդքան հետաքրքրասեր է և փորձում է ամեն ինչին ծանոթանալ, ամեն ինչ իմանալ: Հիմա, երբ Հայաստանում ենք, ամենից հաճախ հնչող հարցը՝ «Ինչո՞ւ քեզ բարևեց» (Ժպտում է՝ հեղ.): Փողոցում անծանոթ մարդիկ շատ-շատ են մոտենում, բարևում: Համլետի մոտ հարց է առաջնում՝ ինչո՞ւ: Ասում է՝ «Ճանաչո՞ւմ ես», պատասխանում եմ՝ «Ոչ», և նրա հաջորդ հարցը՝ «Բա ինչո՞ւ է բարևում քեզ», բացատրում եմ՝ գիտի, որ ես «Ինտերում» եմ խաղում, հավաքականում եմ խաղացել»: Այստեղ նրա հարցերը դադարում են, բայց հաջորդ բարևողի հետ ամեն ինչ նորից սկսվում է (Ծիծաղում է՝ հեղ.): Շատ հետաքրքիր է: Կարծում եմ՝ երբ նա, Աստված տա, ֆուտբոլիստ դառնա (այս հարցում ես նրան ոչինչ չեմ պարտադրելու, բայց եթե որոշի իմ ուղին շարունակել, ամեն ինչով կաջակցեմ), ժամանակի ընթացքում կհասկանա, թե ինչու էին անծանոթ մարդիկ ինձ այդքան բարևում:

— Տարիքի հետ ինչպե՞ս է փոխվում այն էմոցիան, որ մի քանի սերունդների համար Դուք մոտիվացիա եք, ուղենիշ, ոգեշնչման աղբյուր, օրինակ:

— Ես դրա համար շատ ուրախ եմ: Իսկապես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ դեռևս օրինակ լինել թե՛ ավագ, թե՛ կրտսեր սերնդի համար: Դա նշանակում է, որ դեռևս պիտանի եմ ֆուտբոլին, այն երեխաներին, որոնք ցանկանում են ֆուտբոլով զբաղվել: Ես էլ փորձում եմ հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի արդարացնեմ սպասելիքները, ու հենց նրանք էլ ինձ ուժ ու մոտիվացիա են տալիս, որ կարողանամ բարձր մակարդակով խաղալ և նրանց ինձնով ուրախանալու ու հպարտանալու առիթներ տալ:

— Հենրի՛խ, սպորտային մաքսիմալիզմը տարիքի հետ ավելանո՞ւմ է, թե՞ նվազում:

— Ես միշտ էլ մաքսիմալիստ եմ եղել և շարունակում եմ այդպիսին մնալ՝ անկախ նրանից, թե որ դիրքում եմ խաղում: Այս տարի ընդամենը 2 գոլ խփեցի ու շատ եմ ցավում դրա համար, որովհետև գիտեմ՝ կարող էի ավելին, բայց չեմ դժգոհում, քանի որ մեր ընդհանուր թիմային նպատակը Սկուդետտոն հաղթելն էր, ինչն իրականացրինք: Ես էլ դարձա թիմի լավագույն ասիստենտը, բայց իմ անհատական ամբիցիաները միշտ բարձր են. գալիք մրցաշրջանի համար ցանկանում եմ ավելի շատ գոլեր ու գոլային փոխանցումներ ունենալ իմ ակտիվում:

— Վաղ տարիքից եք հայտնի Ձեր կարգապահությամբ, մարզիչները պատմում էին մարզումներին շուտ ներկայանալու Ձեր սովորության մասին: Այս առումով որևէ բան փոխվե՞լ է երեխաների ծնվելուց հետո: Ձեր զիջումները հօգուտ ֆուտբոլի՞, թե՞ ընտանիքի են լինում:

— Եթե նկատեցիք՝ այսօր ճիշտ ժամանակին եկա, չեմ ուշացել (Ծիծաղում է՝ հեղ.), այսինքն՝ դեռևս բան չի փոխվել թե՛ խաղադաշտում, թե՛ խաղադաշտից դուրս: Փորձում եմ պունկտուալ ու կարգապահ լինել՝ անկախ նրանից, թե ինչ եմ անում՝ մարզմա՞ն եմ գնում, երեխայի՞ն եմ մանկապարտեզ տանում կամ վերցնում այնտեղից: Այսկերպ նաև կարգապահության օրինակ ես ծառայում երեխաներիդ համար, որովհետև որքան էլ փորձես բառերով սովորեցնել, միևնույն է՝ նրանք ծնողներին նայելով են սովորում, գործողություններին են նայում: Դրա համար էլ փորձում եմ օրինակով ցույց տալ տղայիս, թե ինչպիսին է պետք լինել: Կարգապահության առումով ամեն ինչ նույնն է մնացել. ֆուտբոլն ընտանիքին չի խանգարում, ընտանիքն էլ ֆուտբոլային գործերին չի խանգարում. այսինքն՝ միշտ ժամանակին եմ գնում մարզումների… առայժմ (Ժպտում է՝ հեղ.), տանն էլ փորձում եմ ամեն ինչով օգնել՝ այդկերպ ևս օրինակ լինելով տղայիս համար:

— Արդեն գրեթե 15 տարի հայերին «ստիպում» եք ժամանակ առ ժամանակ փոխել ակումբային նախապատվությունները: «Ինտերն» այն ակումբներից է, որը նախքան Ձեր տեղափոխությունն արդեն Հայաստանում ուներ պաշտոնական ֆան-ակումբ: Inter Club Armenia-ն Ձեզ համար բացահայտո՞ւմ էրթե՞ գիտեիք նրանց մասին:

— Ֆան-ակումբների մասին միշտ իմացել եմ, բայց առնչություն չեմ ունեցել: Կամ գուցե եղել է որևէ շփում, բայց չեմ գիտակցել, որ ֆան-ակումբն էր: Առաջին անգամ էր, որ հանդիպեցի ֆան-ակումբի, որը եկել էր Միլան՝ հանդիպման: Մինչ այդ, եթե հիշողությունս չի դավաճանում, Հայաստանից եկած ոչ մի ֆան-ակումբի հետ հանդիպում չեմ ունեցել: Շատ հաճելի է, բնականաբար: Նաև հաճելի է, որ իմ տեղափոխությունից հետո երկրպագուների թիվն ավելացել է, հուսով եմ՝ չի նվազի: Շատ հաճելի է ունենալ ֆան-ակումբ, բայց նաև շատ ուրախ եմ, որ ամբողջ հայ ազգն է հետևում «Ինտերի» խաղերին: Ճի՞շտ եմ (Ծիծաղում է՝ հեղ.):

— Ամենալավ ու արժեքավոր խորհուրդը, որ երբևէ Ձեզ տվել են:

— Խորհուրդներ շատ եմ ստացել, և նույնիսկ եղել է ժամանակ, որ մոռացել եմ դրանց մասին, հետո ինձ հիշեցրել են: Ու շնորհակալ եմ, որ իրենց խորհուրդով կարողացել են ինձ ինչ-որ բանով աջակցել:

— Քանի որ հակառակ հարցադրումն ավելի սպասելի է՝ 15 տարեկան Հենրիխն ի՞նչ կասեր 35 տարեկան Հենրիխ Մխիթարյանին:

— Այո, կարծում եմ, որ 35 տարեկան Հենրիխը պետք է ինչ-որ բան ասեր 15 տարեկանին, իսկ նա ուղղակի պետք է լուռ լսեր, թե ինչ խորհուրդ կտար 35 տարեկան Հենրիխը: Բայց եթե ես լինեի հենց 15-ամյա իմ կողքին, կարծում եմ՝ աչքերս կփայլեին (Ժպտում է՝ հեղ.):

Շարունակությունը` սկզբնաղբյուրում։






Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումըՕսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ)«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ AxiosՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC NewsԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար ՂազարյանՀայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրըՈրքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՊարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործինՈսկու գները հասել են ռեկորդային մակարդակիԵթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի ՇամխանիՀաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք․ աստղագուշակ՝ մայիսի 15-ի համարՍպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացումՆոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրելԿիևյան կամրջի վերանորոգման վրա ծախսվել է մի քանի հազար դրամ․ նախատեսված 390 մլն դրամը մսխել է․ ՍտեփանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 15-ինՆուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածներ են հասցրել քաղաքացու գլխինՍԱՐՍԱՓ ՄԽՉՅԱՆՈՒՄ. Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել Մնացել եք ԱԺ-ում ի՞նչ անեք, ավելի լավ է մանդատներդ դնեք. Վահան ԲաբայանԶելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի«Ժողովուրդ». ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել«Փաստ». ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար«Հրապարակ». Համայնքապետերի նկատմամբ հետապնդումների դեմն են առնում«Ժողովուրդ». Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top