Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին Թեհրանը կհարվածի գերմանական ռազմական օբյեկտներին, եթե Բեռլինը միանա պատերազմին Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ Ուժեղները ջախջախված են, քոչարյանականները՝ ապշած Զելենսկու թիմը այլևս չի թաքցնում, որ չեն ցանկանում պատերազմը դադարեցնել Տնտղել թիմը. Ինչ է հանձնարարել Սամվել Կարապետյանը եղբոր տղային Կիևի տականքները պարբերաբար թքում են ԱՄՆ նախագահի դեմքին. Մեդվեդև Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին Եթե Պուտինը, Թրամփը եւ Սին համագործակցեն, դա հիմնարար կերպով կփոխի աշխարհաքաղաքականության բնույթը Չուլ սարքեցինք ընդդդիմությանը. ՏԻՄ ընտրությունների հակառակ երեսը

ՀԵՐՈՍ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 30 - ՏԱՐԵԿԱՆ

Ախ կանայք

Հունիսի 30-ը, անմահ հերոս, Արցախի ՊԲ կրտսեր սերժանտ ԱՐՄԵՆ ԼԵՎՈՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 30 - տարեկան։ Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել հարազատներ, ընկերներ, որդեկորույս ծնողներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Արմենը ընտանիքի միակ որդին էր, ունի երեք քույր։ Մինչև բանակ զորակոչվելը սովորել է Մշակույթի պետական քոլեջում, զբաղվել քանդակագործությամբ, պատրաստվում էր օպերատոր դառնալ։ Նա հերոսաբար զոհվել է 10 տարի առաջ, 2014 թվականի հունվարի 20-ին, Մարտակերտում։ Բռնկված հրաձգության արդյունքում, հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը կատարելու ժամանակ, հերոսաբար զոհվել է Արմեն Հովհաննիսյանը։ Հետմահու արժանացել է «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալի։ Հուղարկավորվել է զինվորական կարգով Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Մեջբերենք Արմենի խոսքերը. «ԲՈԼՈՐ ԴԻՐՔԱՊԱՀ ՏՂԵՐՔԸ ԹԱԳԱՎՈՐ ԵՆ»։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ