ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԻՄԸ ԵԱ-ՈՒՄ 2-ՐԴՆ Է
Սպորտ
Սարաևոյում ավարտվեց Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ, որից 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե։ Թիմային պայքարում մեր հավաքականը գրավել է 2-րդ տեղը։
Ոսկե մեդալակիրներ են դարձել ՀԱՄԵՍՏ ԱՖՐԻԿՅԱՆԸ 48 կգ, ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ 48 կգ և ՍԱՄՎԵԼ ՍԻՐԱՄԱՐԳՅԱՆԸ 75 կգ։ Արծաթե պարգևների են արժանացել Սյուզաննա Իշխանյանը 46 կգ, Առնո Դարչինյանը 50 կգ, Տիգրան Հովսեփյանը 54 կգ, Մարտին Սահակյանը 60 կգ, Ալեքս Պետրոսյանը 63 կգ և Արտյոմ Ստեփանյանը 66 կգ։ Իսկ բրոնզե մեդալը Հրաչ Խաչատրյանի +80 կգ հաշվին է։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



