ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք

Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր Հովհաննիսյան

Թեմա
«Մեր շարժումը արժեքային, արժեհամակարգային, քաղաքակրթական դաշտի փոփոխության մասին է», - Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան:
 
Այսօր՝ հունիսի 30- ին, ժամը 15- ին ԼԳԲՏ- ները, ըստ նախնական տեղեկությունների կամ օդում կախված լուրերի, սորոսականների և Նիկոլ հայադավի իշխանության առանձին ներկայացուցիչների աջակցությամբ, Երևանում ՌԴ դեսպանատան մոտ, այսպես կոչված, «գեյ շքերթ» են նախատեսել (https://t.me/anivarmenia/15906... )՝ դրանով հետապնդելով միաժամանակ առնվազն երեք նպատակ՝ ոտնձգել մեր ազգային, քրիստոնեական արժեհամակարգի, հայերիս պատվի և բարոյական ընկալումների դեմ, երկրորդ՝ աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած երկրի մայրաքաղաքում օրը ցերեկով հրապարակայնորեն, ցուցադրական կերպով զբաղվել պղծագործությամբ, երրորդ՝ քաղաքական վերաբերմունք դրսևորել ՌԴ-ում, ի տարբերություն Հայաստանի, այլասերված անձանց սանձերն օրենսդրորեն ձգած Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ: Բացառված չէ նաև 4- րդ՝ այլասերվածների, պղծագործության կազմակերպիչների կողմից սադրանքի… Այս ամենը միանշանակ անթույլատրելի է, և ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…
 
Ինձ, կարծում եմ, նաև այլոց, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրում է, թե այս պահին որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչո՞ւ է հենց այս պղծագործության նախաշեմին գնացել Սյունիք և այժմ բացակայում է Երևանից՝ սրբազան շարժումը ոտքի հանելու և ԻՐ ԱՌԱՋՆՈՐԴՈւԹՅԱՄԲ շարժման մասնակիցներիս, բոլոր պատվախնդիր հայերիս հետ միասին ՌԴ դեսպանատան մոտ լինելու, «գեյ- շքերթի» անցկացմանն ընդդիմանալու, այն թույլ չտալու, առնվազն՝ տվյալ պղծագործության վերը թվարկված ստոր ու վտանգավոր նպատակների դեմ բողոք, անհամաձայնություն, արտահայտելու, համապատասխան վերաբերմունք դրսևորելու փոխարեն, եթե «Մեր շարժումը արժեքային, արժեհամակարգային, քաղաքակրթական դաշտի փոփոխության մասին է»:
Հայաստանի ոստիկանության ղեկավար կազմին, եթե նրանց շարքերում դեռ կան պատվախնդիր սպաներ, կոչ եմ անում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19- րդ հոդվածի 4- րդ մասի համաձայն, «հանրության շահերին սպառնացող անմիջական վտանգի» և հանրության բարքերին անհարիր լինելու հիմքով ԱՐԳԵԼԵԼ ՌԴ դեսպանատան մոտ և, ընդհանրապես, Երևանում «գեյ- շքերթի» անցկացումը՝ նկատի ունենալով նաև, որ սույն պահանջը չկատարելու դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունը, Նիկոլ հայադավի իշխանությունից բացի, կրելու են նաև իրենք:
 
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ