Միշտ Ձեր կողքին ենք. ՀՀԿ ԵԿ շնորհավորանքը՝ ՀՀ երրորդ նախագահի ծննդյան 70-ամյակին
Ներքաղաքական«Մեծարգո’ պարոն նախագահ, ի սրտե շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։
Շնորհակալություն Ձեր շնորհիվ մեզ պարգեւած հաղթական օրերի, հույսի եւ հավատի համար, շնորհակալություն պայքարի ջահը միշտ վառ պահելու Ձեր անձնական օրինակի համար։
Մենք՝ Ձեր երիտասարդները, միշտ Ձեր կողքին ենք այն պայքարի խրամատում, որը Դուք արդեն տասնյակ տարիներ պահում եք, խրամատ, որը պահում է հայոց պետականությունը» , - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ՝ այս շնորհավորանքն է հղել ՀՀԿ Երիտասարդական կառույցը եւ հրապարակել տեսանյութ: