Մինչեւ տարեվերջ լուրջ իրադարձություններ կլինեն. կսկսվեն նոր բանակցություններ՝ նոր խաղացողներով Դուք կշարունակեք ներել նրան, ում սիրում եք՝ քանի դեռ չեք ատել. Արաբական 22 իմաստություն Պրոսպեկտ-Փակ շուկա, կանգառ, տղամարդու ձեռքին երկու նոր ավել․ հին հուշերից Երևան-1983 թվական․ կար-չկար մեր քաղաքում «Պարտեզ» խանութ կար Կա հնարավորություն՝ պարտադրելու հրաժարական տալ այս կառավարությանը. Մելիք-Շահնազարյան ՀԵՐՈՍ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 30 - ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԻՄԸ ԵԱ-ՈՒՄ 2-ՐԴՆ Է ՀՀ ուժային կառույցների միջև բանակային խաղեր են, գնահատվում է նրանց ճշգրտությունը Մասնագետը նշել է՝ մեկ ժամում որքան ջուր է հարկավոր խմել շոգ եղանակին ՊՆ–ն անհեթեթություն է որակում Տիգրանաշենով տեխնիկայի տեղաշարժն արգելելու մասին լուրերը. Sputnik

Ի՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն Աշոտյան

Ներքաղաքական

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ 

 

Կարեն Ամիրյան․ «Ի՞նչ եք կարծում, Նիկոլը եթե մնա, հերթական ընտրություններին կպարտվի՞ արդյոք ընտրություններում»։ 

 

Արմեն Աշոտյան․ Սովորական պայմաններում բնական կլիներ, որ քաղաքական ուժերը իրենց մտքում ունենան հերթական քաղաքական ցիկլի հարցը, և այդ տրամաբանությունը պայմանավորվեր նրանց գործունեությունը։ Սակայն Հայաստանը ապրում է աննորմալ իրականության մեջ, որտեղ երկու տարվա պլանավորման հորիզոնը անիրատեսական է։ Փաշինյանի պատճառով մենք դարձել ենք ոչ միայն անորոշ ապագայի, այլև անորոշ անցյալի երկիր, որտեղ հօգուտ իշխող ռեժիմի շահերին վերանայվում է, ռևիզիայի ենթարկվում նույնիսկ մեր նորագույն պատմությունը։

 

Ի՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության, ի՞նչ նոր զիջումներ և կորուստներ կլինեն։ Ակնհայտ է, որ ամենադաժան սցենարները ամենաիրատեսականն են։ Ինքներդ վերլուծեք և հիշեք Հայաստանը 2020-ին և 2022-ին, մտովի համեմատեք երկրի վիճակը 2022-ին 2024-ի հետ։ Ինչ վերաբերում է ընտրությունների մեխանիզմներին, ապա պարզ է, որ Նիկոլը շատ ինտենսիվ օգտագործելու է իրավապահ համակարգը, վարչական ռեսուրսը, ֆեյքերի ֆաբրիկաները։ Դրան գումարեք նաև կույր, խուլ և համր միջազգայիններին։ Նիկոլի վարչապետությամբ ցանկացած ընտրությունները անցնելու են հենց այսպիսի դեկորացիաների մեջ։ 

 

Աննա Սարյան․ «Պայքարը բնական է որ ամռանը չի ակտիվանա, Ձեր վերլուծություններով Սեպտեմբերին այն նոր թափ կստանա՞»։ 

 

Արմեն Աշոտյան․ Թե՛ Նիկոլը, թե՛ Ալիևը ցինիկաբար բարձրաձայնում են, որ հայ ժողովրդի դժոխքը շարունակվելու է, և հանրային դժգոհությունն ու ընդվզումը միայն աճելու են։ Կանխատեսելի է, որ, ցավոք նոր ֆորս-մաժորները, նոր աղաղակող զիջումները այս տեմպերով անխուսափելի են։ 

 

Ինչ ծավալի հրդեհ բռնկվի այդ կայծերից, դժվարանում եմ ասել։ Չմոռանանք, որ իրավապահ համակարգի վայրագություններին զուգահեռ իշխանությունը նոր թափով սկսել է բռնություն գործադրել քարոզչական դաշտում՝ զանգվածային բռնության ենթարկելով մարդկանց ուղեղները, հոգիները, սրտերը։ Վարձկան պրոպագանդիստները բերետավոր հրոսակներից անբարոյական են։ Ինչ վերաբերում է տարբեր քաղաքական սեզոններին, ապա ուզում եմ շեշտել, որ ազգային պայքարը ոչ թե Վիվալդիի «Տարվա եղանակներ» է, այլ Շոստակովիչի «Հերոսական Սիմֆոնիան»։ 

Սարգիս Խաչատրյան․ «Լրատվական և քաղաքական դաշտում նորից ակտիվ քննարկվում է Հայաստանի անդամության հարցը ԵՄ-ին։ Առաջարկվում է նույնիսկ հանրաքվե անել։ Ի՞նչ կասեք այս հարցին»։ 

 

Արմեն Աշոտյան․ Նայելով, թե ովքեր են ստացել եվրոպական ինտեգրման ջահակիրների դերը Հայաստանում, ինձ մոտ անկեղծ ցանկություն է առաջանում պաշտպանել ԵՄ-ն նրանց կեղտոտ ձեռքերից։ Նիկոլն և իր սպասարկուները որևէ աղերս չունեն իրական եվրոպական արժեքների հետ։ Ավելին, այսօրվա Հայաստանը շատ ավելի հեռու է պետականության եվրոպական ստանդարտներից, քան 2017-ին։ «Սերժի Հայաստանը» թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումներով շատ ավելի մոտ էր CEPA-ն թույլ էր տալիս հասնել «եվրոպական երկիր՝ եվրասիական տարածքում» բանաձևին։ 

 

Այն, ինչ ունենք այսօր՝ CEPA-ի իրագործման տապալում, պետական ինստիտուտների կազմաքանդում, համակարգային կոլլապս, անվտանգության ճգնաժամ, ծաղկող կոռուպցիան, Փաշինյանը փորձում է քողարկել «Եվրոպա ենք գնում» գայթակղիչ, բայց դատարկ և կործանարար կեղծիքով։ ԵՄ-ում մեզ ոչ մեկ չի սպասում, Եվրոպական խորհրդարան անցած քաղաքական ուժերի ծրագրերը դրա ապացույցն են։ 

 

ԵՄ չինովնիկները կարող են պարբերաբար հրապարակային ռեֆերենսներ անել՝ Հայաստանից Ռուսաստանին վերջնական դուր մղելու համար։ Նիկոլի համար այս թեման էֆեկտիվ քարոզչական փուչիկ է, նրա սպասարկուների համար՝ օդաստրոլներ տալու առիթ։ 

 

Մարինե Սերոբյան․ «Հայաստանը և Ադրբեջանը ինչպե՞ս կարող են ապրել խաղաղ, կա՞ նմանատիպ հնարավորություն և հնարավո՞ր է, որ արցախցիները վերադառնան Արցախ»։ 

 

Արմեն Աշոտյան․ Ձեր հարցից օգտվելով՝ ուզում եմ անդրադառնալ Փաշինյանի արհեստական քարոզչական այն թեզին, որով նա հակադրում էր պայքարելն ու ապրելը։ Իր դավաճանական քաղաքականությունը «գաղափարական» հենքի վրա դնելու համար, նա չի խորշում ամենապարզունակ և աղաղակող կեղծիքներից։

 

 Ցանկացած կենդանի օրգանիզմ՝ բակտերիայից մինչև փիղ, խատուտիկից մինչև կաղնի, ապրելու համար ստիպված են պայքարել։ Գոյության պայքարը անբաժանելի է նաև ժողովուրդների պատմությունից։ Չկա «ապրել» առանց «պայքարելու», այն էլ՝ մեր տարածաշրջանի նման տարածքում։ 

Մարդկության պատմության մեջ պարզապես «ապրելու» ճանապարհը ընտրած ժողովուրդները անհետանում են, վերանում են, ջնջվում են։ Եթե Նիկոլի նման մեկը ազդի հայ ժողովրդի պատմության վրա նախորդ դարերում, մենք վաղուց վերացած կլինեինք որպես ազգ։ Իհարկե, խորքային պատմագիտական վերլուծությունները նրան չեն հետաքրքրում։ Իր ներքին կարգախոսն է «Ինձնից հետո՝ ջրհեղեղ» մոտեցումը։ 

Այո, պայքարը չի երաշխավորում կյանք, բայց պարզապես «ապրելը» երաշխավորում է մահ։ Ուտի Նիկոլը մահվան քարոզ է անում, կոլեկտիվ զանգվածային մահվան։ 

 

Ինչ վերաբերում է Արցախ վերադառնալուն։ Եթե հրեաները 2000 տարի անց կարողանան վերադառնալ Ավետյաց երկիր, ինչո՞ւ դա չենք կարող անել մենք և ավելի շուտ։ Մնում է մի փոքր հարց լուծենք․ ազգովի ուզենանք դա անել ամենից շատ․․․ 

 

Արմեն ԱՇՈՏՅԱՆ 

 

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ 

 

«Նուբարաշեն» ՔԿՀ

 



ԵՎՐՈ-2024. Պորտուգալիան 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեց և հաղթեց Սլովենիայի թիմին(տեսանյութ)Մինչեւ տարեվերջ լուրջ իրադարձություններ կլինեն. կսկսվեն նոր բանակցություններ՝ նոր խաղացողներով«Հայաստանում որդիս անընդհատ հարցնում է. «Ինչո՞ւ քեզ բարևեց, ճանաչո՞ւմ ես նրան»».Հենրիխ ՄխիթարյանԴուք կշարունակեք ներել նրան, ում սիրում եք՝ քանի դեռ չեք ատել. Արաբական 22 իմաստությունՊրոսպեկտ-Փակ շուկա, կանգառ, տղամարդու ձեռքին երկու նոր ավել․ հին հուշերիցԵՎՐՈ-2024. Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Բելգիայի ընտրանուն (տեսանյութ)Երևան-1983 թվական․ կար-չկար մեր քաղաքում «Պարտեզ» խանութ կար Կա հնարավորություն՝ պարտադրելու հրաժարական տալ այս կառավարությանը. Մելիք-ՇահնազարյանՀԵՐՈՍ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 30 - ՏԱՐԵԿԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԻՄԸ ԵԱ-ՈՒՄ 2-ՐԴՆ ԷՀՀ ուժային կառույցների միջև բանակային խաղեր են, գնահատվում է նրանց ճշգրտությունըՄասնագետը նշել է՝ մեկ ժամում որքան ջուր է հարկավոր խմել շոգ եղանակինՊՆ–ն անհեթեթություն է որակում Տիգրանաշենով տեխնիկայի տեղաշարժն արգելելու մասին լուրերը. SputnikԱդրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԱնկարան հրաժարվել է Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումիցՄահացել է «Գոյ» թատրոնի հիմնադիր Մկրտիչ ՄկրտչյանըԽաղաղ համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն էՊուտինը հաշվարկը կատարում է Ուկրաինայի տարածքի աստիճանական զավթման վրա. ամերիկյան ISWԱլիևն օկուպացված Քարվաճառում հատուկ ներկայացուցիչ է նշանակելՍահմանազատման հանձնաժողովները փոխանակվել են կանոնակարգի նախագծով․ փոխվարչապետի գրասենյակԵրևանը և Բաքուն մի քանի ամսվա ընթացքում կարող են համաձայնության գալ խաղաղության պայմանագրի շուրջՆարեկ Սամսոնյանը կշարունակի մնալ վարչական հսկողության տակMoody's գործակալությունը բարելավել է Յունիբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»Հանդիպելո՞ւ են ՀՀ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները․ ԱԳՆ-ն պարզաբանում էՈվ է Հայաստանը ներկայացնելու «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» 21-րդ մրցույթինԱրթուր Աբրահամը Մայք Թայսոնին հայկական կոնյակ է նվիրելՀայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է՝ ինչուՕլիմպիական խաղերի ոսկին պակասում է, պետք է փորձեմ լրացնել մեդալներիս հավաքածուն.Արթուր ԴավթյանՀուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմային բարձր 1 աստիճանով69 անձ ԼՂ-ում մահացել է «դժոխքի ճանապարհով» դուրս գալիս, Վագիֆի դեպքից հետո շատերը վախեցան դուրս գալ (տեսանյութ)Հայտնի է՝ ինչու է կալանավորվել Աշտարակ ԲԿ-ի գլխավոր տնօրենըՆԱՏՕ-ն անհրաժեշտություն չի տեսնում վերանայելու իր միջուկային դոկտրինը. ՍտոլտենբերգՆրան վաղուց էին հետապնդում Պոլյանիչկոյի մարդիկ, մինչդեռ նա շարունակում էր համաձայնեցնել ինքնապաշտպանական ջոկատների գործողություններըԵթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի, ոչ ոք չի կարող դեմն առնել. Նիկոլ ՓաշինյանԱդրբեջանը հարձակվեց ԼՂ-ի վրա, ինչից հետո հայերը բռնագաղթեցին. «Freedom House»-ի զեկույցը (տեսանյութ)Նորագյուղ թաղամասը դառնալու է Երևանի նոր կենտրոնը. ԱվինյանՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստԹուրքիայում սկսել են այրել սիրիացիների տները, խանութները և ջարդ ու փշուր անել բոլոր տեսակի սեփականության միջոցները․ Կարեն ՀովհաննիսյանՄ-17 տ. ԵԱ - ՈՒՄ ՀԱՅ ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ 1 ՈՍԿԵ ՈՒ 5 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՆԵՐՇենգենյան ստորացման քողի տակ եվրոպական կոռուպցիա՞. yerkir.amԱպրենք մինչև 2032 թվական, որ Աջափնյակում մետրո նստենք (տեսանյութ) ԲԿ-ի տնօրեն է կալանավորվել. Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը մանրամասներ է հայտնումԵթե ԵՄ մտնելու հանրաքվե անենք, մարդիկ հարց են տալու՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն, այդ պատասխանը չունեմ. Փաշինյան (տեսանյութ)Բյուջեի ծախսերի 80%-ը նախկինից ժառանգված են ու պարտադիր ծախսեր են. Փաշինյանը կրկին իր ձախողումները բարդում է նախկինների վրա (տեսանյութ)Հուսով ենք՝ ԱՄՆ կոնգրեսականների բանաձևը կընդունվի և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի․ Արցախի ԱԺՏարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին«ԹԵԺ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿԱՐՈՂԱՑԱ ՀԱՂԹԵԼ». ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ՍԱՐԳԻՍ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԱստված բոլորիս մեծ сюрприз-ներ է պատրաստում. Ալլա ՀակոբյանՀազարավոր ֆրանսիացիներ դժգոհ են ընտրություններում ծայրահեղ աջերի հաղթանակից. ոստիկանությունն արցունքաբեր նռնակներ է կիրառել (լուսանկարներ)Խոսքի ազատությունը պետք է ընկալել ոչ թե որպես ցնցոտիավոր ջադու, այլ՝ վայելչատես այցելու. Փաշինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода