«Սլովանը»` Տիգրան Բարսեղյանի թիմից հեռանալու լուրերի մասին
Սպորտ![«Սլովանը»` Տիգրան Բարսեղյանի թիմից հեռանալու լուրերի մասին](/timthumb.php?src=disc/29-06-24/be1f23116fb6a98a843eb3086b47d5dd.jpg&w=780)
Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» հայտարարություն է տարածել և հերքել այն տեղեկությունը, որ հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանը հեռանալու է թիմից:
«Այսօր երեկոյան Սլովակիայի մարզական որոշ կայքեր Կիպրոսից տեղեկություն են ստացել, թե իբր Տիգրան Բարսեղյանը պետք է հեռանա «Սլովանից»:
Հերքում ենք այդ տեղեկությունը: Բրատիսլավայի «Սլովանը» Տիգրան Բարսեղյանի հետ գործող պայմանագիր ունի մինչև օրացուցային տարվա ավարտը։ Այս պահին մենք որևէ ակումբի հետ չենք բանակցում նրա տրանսֆերի շուրջ, և հետևաբար այն հրապարակումները, թե իբր Տիգրանը «հեռանում է ակումբից», չի համապատասխանում իրականությանը։
Բարսեղյանը թիմի հետ ուսումնամարզական հավաքի է Ավստրիայում և պատրաստվում է նոր մրցաշրջանին։
Բացի այդ, ակումբն այժմ բանակցություններ է վարում խաղացողի հետ՝ պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:
![](disc/29-06-24/4425fed6469ce63f5c8a731ede05e1bf.jpg)