Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ». Ուժային կառույցները նախընտրական ռեյդ են սկսել հիմնարկներում «Ժողովուրդ». Կանաչ լույս խաղամոլության սև շուկայի համար «Իրավունք». ՔՊ-ն նոր հրահանգ է ստացել Փաշինյանից «Հրապարակ». Բաբայանը դեպրեսիայի մեջ է. ոչ մեկին նա պետք չեկավ

Այսօր Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օրն է

Թեմա

Գորդիոսը կեսարացի հարյուրապետ էր, քրիստոնյա ծնողների զավակ: Նա պաշտոնավարում էր կայսեր բանակում Դիոկղետիանոսի օրոք: Ականատես լինելով բազում անօրենությունների` նա գնում է անապատ` իրեն նվիրելով Աստծուն: Երբ Լիկիանոս կայսրը սկսում է հալածել քրիստոնյաներին, Գորդիոսը գնում է Կեսարիա և հեթանոս բազմությանը խոստովանում, որ ինքը քրիստոնյա է ու սկսում քարոզել Ճշմարտությունը: Նրան ձերբակալում են և ստիպում կուռքերին զոհեր մատուցել: Սակայն սուրբն անդրդվելի էր: Բազում չարչարանքներից հետո նա 320 թվականին ավանդում է հոգին: Քրիստոնյաները հավաքում են նրա ոսկորներն ու պատվով հողին հանձնում:

Պողիկտոսը հայկական Մելիտինե քաղաքի առաջին նահատակն է: Իր ընկերոջ շնորհիվ դարձի է գալիս և ընդունում քրիստոնեություն: Արգելում է կայսերական հրովարտակի ընթերցումը կուռքերի առջև` պատռելով այն: Հաստատ մնալով իր հավատքին գլխատվում է` արժանանալով երկնային անթառամ պսակին: Նահատակվել է 259 թվականին:

Գրիգորիսը նահատակվել է 549 թվականին Դենշապուհի հալածանքների ժամանակ: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ ցեղից: Մինչև մկրտությունը կրել է Մանաճիհր անունը: Մժեժ Գնունի հայ մարզպանի օրոք փախչում է Հայաստան, մկրտվում` վերանվանվելով Գրիգորիս: Հեռանում է վանք` իրեն նվիրելով վանական կյանքին: Երբ Դենշապուհը Հայաստան է գալիս և իմանում, որ Գրիգորիսը նախկինում կրակապաշտ է եղել, պարտադրում է նրան վերադառնալ հին հավատքին: Բայց սուրբը չի ուրանում Քրիստոսին և նահատակվում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել էԻրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա ՀարիսԳորայքցին բողոքեց Փաշինյանին. «Լուրջ եմ ասում, մեր մարզպետին առաջին անգամ ենք տեսնում, չի գալիս»65+ տարիքային սահմանափակումը վերացվեցՕրվա խորհուրդ. Մայիսի 8Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանԹրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածումՀանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ». Ուժային կառույցները նախընտրական ռեյդ են սկսել հիմնարկներում«Ժողովուրդ». Կանաչ լույս խաղամոլության սև շուկայի համար«Իրավունք». ՔՊ-ն նոր հրահանգ է ստացել Փաշինյանից«Հրապարակ». Բաբայանը դեպրեսիայի մեջ է. ոչ մեկին նա պետք չեկավ«Ժողովուրդ». Օր օրի Հակակոռուպցիոն կոմիտեն նոր գաղտնալսումներ է հրապարակելու«Իրավունք». ՔՊ-ական մարզպետներն իրար մեջ սկսել են դժգոհել Փաշինյան ՆիկոլիցԿոստյանտինովկայում ուկրաինական պաշտպանությունը փլուզման եզրին է. Ուկրաինացի վերլուծաբաններԿրեմլը դադարեցնում է ուկրաինական հարցով եռակողմ բանակցությունները. ՈւշակովԲախում Հորմուզի նեղուցում. Իրանական հրթիռները հարվածել են ԱՄՆ ռազմանավերին (Տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված