«Հրապարակ». Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում. Եղիշե Կիրակոսյանի զայրացել է
Մամուլի տեսություն![«Հրապարակ». Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում. Եղիշե Կիրակոսյանի զայրացել է](/timthumb.php?src=disc/29-06-24/c9984cbfa96919747a97ac8d9ca0bc29.jpg&w=780)
«Հրապարակ» թերթը գրում է. ««Սրբազան շարժում» տելեգրամյան ալիքը երեկ գրեց, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում նոր պահանջներ են ներկայացված․ որ Հայաստանը հրաժարվի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից: Խոսքը վերաբերում է արցախահայության դեմ Ադրբեջանի իրականացրած խտրականությանը եւ էթնիկ զտումներին, Բաքվում պահվող հայ գերիների մասին ՀՀ բողոքներին, ՀՀ օկուպացված տարածքներն ազատելու պահանջներին:
Մեր տեղեկություններով՝ այդ պահանջներն Ադրբեջանը ներկայացրել է դեռ անցած տարեվերջին: Անգամ նեղ քննարկում է եղել, որին մասնակցել են խաղաղության պայմանագրի մշակմանը մասնակցող պաշտոնյաները, այդ թվում՝ Եղիշե Կիրակոսյանը, Էդմոն Մարուքյանը, ով այդ ժամանակ հատուկ հանձնարարություններով դեսպանն էր: Փաշինյանն այդ ժամանակ հպանցիկ ասել է, որ դեռ պաշտոնապես պահանջ չի ներկայացվել, բայց չի բացառվում։
Հենց այդ ժամանակ է Կիրակոսյանն ընդվզել` ասելով, որ հենց հիմա հրաժարական կտա։ Նրան հանգստացրել են, թե հնարավոր է Ալիեւը հրաժարվի իր պահանջից։ Սակայն օրերս ուղարկված 10-րդ փաթեթում արդեն գրավոր են պնդել պահանջը: ԱԳՆ մեր աղբյուրը վստահեցնում է, որ անգամ եթե ՀՀ-ն հետ կանչի իր հայցերը, Ադրբեջանը նոր պատրվակով կհրաժարվի ստորագրել փաստաթուղթը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում