ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է 9 ԱՄՍՈՎ ՈՒ ՏՈՒԳԱՆՎԵԼ 25.000 ԴՈԼԱՐՈՎ։
Սպորտ![ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է 9 ԱՄՍՈՎ ՈՒ ՏՈՒԳԱՆՎԵԼ 25.000 ԴՈԼԱՐՈՎ։](/timthumb.php?src=disc/28-06-24/406f2ab2e9a98524bc7178011d0c0f2f.jpg&w=780)
Խառը մենամարտերի /MMA /թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ /Հայաստան /, երեկ հունիսի 26-ին ԱՄՆ - ի Նևադա նահանգի Աթլետիկական հանձնաժողովի կողմից որակազրկվել է 9 ամսով ու տուգանվել 25.000 դոլարով։ Ապրիլի 14-ին Լաս - Վեգասում կայացած UFC 300-ի շրջանակներում, նա հանդիպել էր բրազիլացի Չարլզ Օլիվեյրային ու հաղթանակ գրանցել, սակայն դահլիճ մտնելիս տրվել էր երկրպագուի սադրանքներին ու հարձակվել նրա վրա։ Հետագայում պարզվել է, որ երկրպագուն վիրավորական արտահայտություններ է թույլ տվել մարզիկի հասցեին։ Հետո Ծառուկյանը ներողություն է խնդրել իր թույլ տված արարքի համար, բայց պատժից խուսափել չի հաջողվել։ Որպեսզի կրճատի որակազրկման ժամկետը, նա բուլինգի մասին տեսանյութ կհրապարակի։ Ժամկետը կարելի է հասցնել 6 ամսի, եթե Ծառուկյանը օգտվի այդ հնարավորությունից, որպեսզի գոնե հոկտեմբերին կարողանա մենամարտ անցկացնել, նշել է նրա անձնական մարզիչ Սայաթ Աբդրահմանոն։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
![](disc/28-06-24/6cd61241343cdc59342879702f25a441.jpg)
![](disc/28-06-24/7ac7c76721d8eb94642bbb3f879a0dff.jpg)
![](disc/28-06-24/edfb0ba0b66d223054a2048563dc6292.jpg)
![](disc/28-06-24/480acfcb65d5ff2c2622c17de524b9f3.jpg)