Սամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնել Ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր Հովհաննիսյան Երեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմում ԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ) 4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ) ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ Այսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն է Մեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը «Պայքար և արարում» ֆիլմը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակին

Երբեք պետական բյուջեներից գումար չեմ ստացել. Զառա Մխեյան

Մշակութային

Զառա Մխեյանը «Ախթամար. Լեգենդ սիրո մասին», «Fashion ON ice» սառցե շոուների պրոդյուսերն է: Նա զբաղվել է նաեւ այնպիսի նախագծերի պրոդյուսինգով, ինչպիսիք են «Երաժշտության շաբաթ Երեւանում»՝ Music Week in Yerevan, «Հայկական ուրվագիծ», «To see trees where the others see only poles» անվանումով Ֆեյշն ֆիլմ-նախագիծ ՀՀ-ում` F.TV-ով ցուցադրելու համար։ Եղել է ռուսաստանաբնակ երգչուհի Սոնայի պրոդյուսերը, ինչպես նաեւ կազմակերպել է 1000-ից ավելի համերգներ Ռուսաստանի Դաշնության աստղերի մասնակցությամբ։ ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆԸ շուտով հանդիսատեսի դատին կհանձնի «Ձյունե թագուհին» յուրօրինակ հեքիաթը սառույցի վրա:

– Զառա, մեզ հայտնի է, որ դուք նոր սառցե շոու ստեղծելու գործընթացում եք, որի մասնակիցներն այս անգամ կլինեն հայ գեղասահորդները, պատմեք խնդրեմ, ինչպես ծնվեց գաղափարը:

– Ես մտածեցի, որ հայրենիքիս համար պետք է ստեղծեմ իսկական ամանորյա հրաշք, որի հիմնական մասնակիցները անպայման կլինեն հայ գեղասահորդները: Շոուին կներգրավվեն նաեւ գեղասահքի չեմպիոններ: Սառույցի վրա գործողությունները կծավալվեն հրաշալի կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի երաժշտության ներքո:

Այս հեքիաթի բեմադրություններն ու էկրանավորումները բազմաթիվ են ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր բեմադրիչ հեքիաթը հարմարեցրել է իր ստեղծագործական մտահղացումներին, եւ այն գրեթե միշտ հաջողություն է ունեցել ամենատարբեր տարիքի հանդիսատեսի շրջանում: Այս անգամ հեքիաթը սառույցի վրա կախարդական շոուի կվերածի անզուգական վարպետ Էլեն Համբարձումյանը՝ Եվրոպայից հրավիրված պարուսույցի հետ համատեղ: Շոուն հստակ գիծ ունի՝ սյուժեի մտահղացումներից մինչեւ Կարինե Դնոյանի ստեղծած ինքնատիպ զգեստները, հատուկ գրված երաժշտությունն ու երկխոսությունները։

– Այս նախագծի շրջանակում ունե՞ք գործընկերներ, ովքե՞ր են ֆինանսավորում այն:

– Ներդրող կա, սակայն ես ինքնաբավ մարդ եմ, եւ ինքս եմ իրականացնում իմ նախագծերը։                                     

– Դուք երբեք չեք պատմում բարեգործական նախագծերի մասին, բայց մենք տեղյակ ենք, որ դրանք շատ են, խնդրում եմ պատմեք նրանց մասին, որոնք հատկապես կարեւոր են ձեզ համար:   

– Օրինակ` 2000 թվականին «Հայկական ուրվագիծ» բարեգործական հիմնադրամի ստեղծումը՝ «Տարվա նկարիչ – մոդելավորող» մոդելավորողների մրցույթ, նորաձեւության ինդուստրիայի ձեւավորման եւ զարգացման ոլորտում մասնագիտական բարձրագույն նվաճումների ամենամյա գնահատում: Մրցույթի հեղինակավոր ժյուրին գլխավորում էր կուտյուրե, նկարիչ, բանաստեղծ, Մոսկվայի նորաձեւության տան նախագահ, Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ, պրոֆեսոր, Փարիզի պատվավոր քաղաքացի Վյաչեսլավ Զայցեւը: Սա պրոֆեսիոնալիզմի եւ հաջող գործունեության փաստի վկայություն է:

«Հայ մոդելավորողների «Սերվիս» միությունը» եւ «Հայկական ուրվագիծը» նպաստում էին երիտասարդ տաղանդավոր նկարիչ-մոդելավորողների առաջխաղացմանը: Իր գոյության 4 տարիների ընթացքում հիմնադրամը դարձել էր հզոր երիտասարդական շարժում՝ ուղղված հայրենական նորաձեւության ավանդույթների վերածննդին։ Իսկ «Հայկական ուրվագիծ» հիմնադրամը, որը ստեղծվել է իմ կողմից, ֆինանսավորել է հայ մոդելավորողների ուսումը Վյաչեսլավ Միխայլովիչ Զայցեւի նորաձեւության լաբորատորիայում։

2001 թվականին Հայաստանում Ֆեյշն ֆիլմ-նախագծի ստեղծումը եւ պրոդյուսինգը՝ F.TV-ով ցուցադրելու համար՝ «To see trees where the others see only poles» խորագրով, որի գաղափարը Ռուբեն Ջաղինյանինն էր, պրոդյուսերը ես էի, ռեժիսորը՝ Դավիթ Բաբայանը՝ «Շարմհոլդինգի» աջակցությամբ: Սա մեծ նախագիծ էր, որն անձամբ եմ ֆինանսավորել, իսկ մասնակիցները 30 հայ մոդելավորողներ էին։

2016 թվականին կայացավ «Ֆրոզեն» սառցե շոուն, որին հրավիրված էին հաշմանդամ երեխաներ, մանկատների, գիշերօթիկ դպրոցների սաներ, բազմազավակ ընտանիքների, անապահով ընտանիքների երեխաներ, ինչպես նաեւ քաղցկեղով հիվանդ երեխաներ: Շոուն գովազդվեց որպես բարեգործական, եւ, իրոք, 8000 ծնողազուրկ եւ հաշմանդամություն ունեցող երեխաներ ներկայացումը անվճար դիտելու հնարավորություն ունեցան: Ես զբաղվում եմ բարեգործությամբ, եւ այն, ինչ անում եմ, անում եմ ի սրտե։ Ի դեպ, առաջին անգամ եմ խոսում այդ մասին։ Այդ ուրախությունն ու տպավորությունների ծովն ամբողջ հոգով փոխանցեցի երեխաներին եւ ծնողներին՝ ինքս էլ վայելեցի սիրո եւ բարության մթնոլորտը: Ես նայում էի երեխաների աչքերին, որոնց համար դա հրաշք էր, կախարդանք, եւ ուրախանում էի մինչեւ հոգուս խորքը, հուզվելու աստիճան: Կարծում եմ, որ նման շոուները շատերին կհետաքրքրեն: Շատ կարեւոր է օգնել մեր երեխաներին, այն է՝ պարգեւել լուսավոր եւ դրական հույզեր։

Գեղասահքը չափազանց գերող եւ հետաքրքիր սպորտաձեւ է, նման է բալետի. այն պետք է դիտել միայն կենդանի կատարմամբ։

2018 թվականին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված ստեղծվեց լուրջ բյուջեով «Ախթամար» փառահեղ ներկայացումը սառույցի վրա, որին ուղղված ներդրումներն արվեցին անձամբ իմ կողմից, եւ 2018 թվականի նոյեմբերի 25-ին Երեւանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Ախթամար. Լեգենդ սիրո մասին» յուրօրինակ ներկայացման պրեմիերան։ «AKHTAMAR ICE SHOW»-ն միանգամայն նոր ձեւաչափի սառցե շոու էր, որտեղ ավանդական թատերական համարները միախառնված էին սառույցի վրա մուլտիմեդիային ներկայացմանը: «Ախթամար. Լեգենդ սիրո մասին» շոուի մեջ չկար ոչ մի պատահական գործողություն կամ կերպար, ամեն ինչ դարձել էր խորհրդանիշ։ Շոուին մասնակցում էր գեղասահքի մի ամբողջ աստղաբույլ, օգտագործվել էր ժամանակակից բարձր տեխնոլոգիական տեսաապահովում։ Հեղինակային հմայիչ երաժշտությունը, ջուրն ու կրակը պատմում էին դրամատիկ, բայց լույսով լի սիրո պատմությունը, որը հույսի շող եւ ջերմություն է պարգեւում բազմաթիվ սերունդների:

Լեգենդար գեղասահորդները վերամարմնավորել էին ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների կերպարները: Ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի հայերը ականատես եղան մշակութային կյանքի, իրավամբ, հզոր իրադարձության։ Միջազգային թիմի ավելի քան 200 անձ աշխատել էին այս ներշնչող եւ տպավորիչ գաղափարը կյանքի կոչելու, ամբողջ աշխարհի մարդկանց հայկական հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը եւ հպարտ ժողովրդի հոգու վեհությունը ցույց տալու համար:

– Նախկինում համագործակցել եք մշակույթի ոլորտում տարբեր պետական կառույցների հետ, այսօր դա ինչպե՞ս եք կազմակերպում:

– Այսպես ասեմ, ես երբեք պետական բյուջեներից գումար չեմ ստացել։ Սակայն պատահել է, որ դիմել են իմ ընկերությանը՝ ինչ-որ նախագծեր իրականացնելու համար, եւ ես միշտ մեծ ուրախությամբ օգնել եմ։

Այսօր, ցավոք, հայկական մշակույթի լիակատար անկում է։ Առանց հստակ պետական քաղաքականության մշակույթը Հայաստանում պարզապես կմահանա։ Հիշեք, թե երեք տասնյակ տարիների ընթացքում քանի մշակույթի նախարար ենք ունեցել, որոնք որեւէ առնչություն չունեին մշակույթի հետ։ Այդ պաշտոնում էին մաթեմատիկոսներ, քիմիկոսներ, մարզիկներ։ Ես նրանց դեմ ոչինչ չունեմ, բայց ամեն մեկը պետք է զբաղվի ի՛ր գործով։ Մշակույթը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է։ Պետք է ստեղծել ազգային նախագիծ՝ որպես պետության կողմից մշակված համալիր ծրագիր՝ երկրում մշակութային ոլորտը զարգացնելու համար։ Այն պետք է լինի պետության զարգացման ընդհանուր ռազմավարության մի մասը եւ ուղղված լինի մշակութային ներուժի ամրապնդմանը, ազգային ժառանգության պահպանմանը եւ խթանմանը, ստեղծագործական արդյունաբերության զարգացմանը եւ քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը:

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ազգային մշակույթը, որը ժողովուրդների կողմից ստեղծված նյութական եւ հոգեւոր արժեքների ամբողջությունն է, եւ նրա ժառանգությունը մեծապես նպաստել են ժողովուրդների միասնականության պահպանմանն ու երկրների բարգավաճմանը:



Սամվել Բաբայանի գովքն անող կինը սկսեց սադրել Սրբազանին ու աղմուկ բարձրացնելԵս անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու…որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արթուր ՀովհաննիսյանԵրեխային բռնում, տանում մորթում են, լրիվ այլանդակում ու հետո հողարկավորում. տատը իրական դեպք է պատմումԵՊՀ շրջանավարտներն իրենց երախտագիտության խոսքերն են հղում Սերժ Սարգսյանին հոբելյանի առթիվ (տեսանյութ)4 բնակարան սեփականացված է եղել սովետի ժամանակ, իրավունք չունի հանձնի. բնակիչ (տեսանյութ)ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍԱՀԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԱյսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր և մոր ու երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի հիշատակության օրն էՄեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում. Շուռնուխի բնակիչԱրմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի տարեդարձը«Պայքար և արարում» ֆիլմը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակինՇոյգուի «աջ ձեռքը»` գեներալ Տատյանա Շևցովան հսկայական հարստությամբ փախել է ՖրանսիաԱյսօր ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էԱպտակի մրցաշարում ռուսաստանցի Վասիլին՝ «Դեմպլինգ» մականունով, խորը նոկաուտի ենթարկեց Լեհաստանի չեմպիոնինՎերընտրվելուց հետո Հնդկաստանի վարչապետի առաջին այցը կլինի Ռուսաստան«Գորտի թաթը սպանում է և՛ ռումբերով, և՛ հրթիռներով» (Տեսանյութ)Մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մարդիկ ծիծաղում են մեզ վրա. Ռոբերտ ՔենեդիՈվ կարող է փոխարինել Բայդենին, եթե նա դուրս մնա ընտրապայքարից. Կամալա Հարիսից մինչև Միշել ՕբամաԲրիտանիան ունի ընդամենը 4 կործանիչ, որոնք պատրաստ են օդ բարձրանալ. Ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարը The Sun-ինԱմերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվել ընտրություններին Բայդենի մասնակցությանըԱնօդաչուի տեսախցիկը ֆիքսել է «Իսկանդեր-Մ»-ի հարվածով ՆԱՏՕ-ի տեխնիկայով գնացքի ոչնչացումը (Տեսանյութ)ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սկսվեց Ուկրաինայում Բայդենի` բանավեճում ֆիասկոյից հետոՄասուդ Փեզեշկիան հայտնի է Խորհրդարանում թյուրքալեզու պատգամավորների ֆրակցիա կազմելու իր առաջարկով. Իրանահայ խմբագիրը փակագծեր է բացում«Ռուսաստանն օգտագործում է սարսափելի հրթիռներ». Բրիտանիայում վախենում են ռուսների հետ միջուկային պատերազմիցԱՄՆ-ը հուսահատ քայլի է գնում Ուկրաինայի պատճառով«ԱՄՆ-ն կանգնած է մոտալուտ փլուզման առաջ». ամերիկյան խոշոր ձեռնարկատերՄիշտ Ձեր կողքին ենք. ՀՀԿ ԵԿ շնորհավորանքը՝ ՀՀ երրորդ նախագահի ծննդյան 70-ամյակինԵՎՐՈ-2024. Շվեյցարիան դուրս թողեց պայքարից Իտալիայի հավաքականին(տեսանյութ)Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ ՄիլլերԲասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ՎրաստանինԻ՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն ԱշոտյանՇՏԱՊ.Կորել է մայրիկս, օգնեք գտնելԲայդենը կհեռանա՞ նախագահական մրցապայքարիցԺամանակն է, որ Ռուսաստանը ռազմավարական, ներառյալ տակտիկական միջուկային զենք տա Հեզբոլլահին և հուսիթթիներին. ԴուգինԻրանը սպառնում է Իսրայելին «ոչնչացնող պատերազմով», եթե հարձակվի Լիբանանի վրաԿադիրովը Բաստրիկինին կոչ է արել «չափազանց զգույշ» խոսել իսլամի և ահաբեկիչների մասինՀամիդյան ջարդերի վկայություններ․ Ցեղասպանության ինստիտուտը նոր արխիվային փաստաթղթեր է ստացել«Նավակ Ճոճողի» հայտարարագիրը. 48000 դոլարի եկամուտ, 55000 դոլարի էլ վարկ.Armenian infoԱրամ Ասատրյանի դուստրը`Զվարթը, անչափ գեղեցկացել է. ինչ լուսանկարներ է նա հրապարակում ինստագրամում.StarNewsԿա արցունքի երեք տեսակ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր ուրույն խնդիրը. հետազոտությունՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն աննախադեպ կայունություն կստեղծի տարածաշրջանում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանԱրտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Իրանում կկայանա հուլիսի 5-ինԿրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»Իրանը հայտնել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասինՄահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ ՉարենցըԼարսը բաց էԱղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչՂրղզստանում արտակարգ դրություն է հայտարարվելԲելառուսի պատվիրակությանը թույլ չեն տվել մասնակցել ԵԱՀԿ ԽՎ 31-րդ տարեկան նստաշրջանինԽաչատրյանի որդին 72 մլն դրամ արժեքով տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել․ «Հետք»ՇՏԱՊ. Սաիդ Ջալիլին խոստանում է ջախջախիչ պարտության մատնել Մասուդ Փեզեշկիանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода