Նիկոլը որոշել է «հոգեդարձ» անել իր օրոք «նախկին» դարձածներին
Ներքաղաքական![Նիկոլը որոշել է «հոգեդարձ» անել իր օրոք «նախկին» դարձածներին](/timthumb.php?src=disc/28-06-24/32de9d20081ec01f68ffebc2d8591188.jpg&w=780)
Նիկոը սկսել է օր օրի զարմացնել թիմակիցներին: Վերջինս սկսել է, ինչպես մեր տեղի աղբյուրն է նշում, «հոգեդարձ» անել 2018-ից իրեն ծառայած, բայց հետո ինչ-ինչ պատճառներով ազատված կադրերին: Հատկապես նրանց, ովքեր իր կողմից արժանացած հազար ու մի նվաստացումից հետո լուռ մի կողմ են քաշվել, իսկ կենացների ժամանակ էլ խմում են վարչապետի կենացը` ձեռքի հետ «քսիֆ» ուղարկելով, թե տես՝ մենք, ամեն դեպքում, հավատարիմ ենք քեզ:
Այսպիսով՝ Նիկոլը որոշել է 2018-ի «նախկիններին» վերադարձնելով՝ վախեցնել իրենց պաշտոններին ամուր կառչած նախարարներին եւ հասկացնել, որ ամեն պահի ամենահավատարիմ կադրն էլ ունի իրեն փոխարինող: Մի խոսքով, ինչպես ՔՊ մեր աղբյուրն է ասում, թիմի վախը բռնած է պահում:
Սեփ. լրատվություն