«Հրապարակ». «Մատնիչներ» են գործուղել շարժման հավաքներին
Մամուլի տեսություն![«Հրապարակ». «Մատնիչներ» են գործուղել շարժման հավաքներին](/timthumb.php?src=disc/27-06-24/bd0394e4aba7a642be678fb6fb4d583a.jpg&w=780)
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչությունների միջին օղակների պաշտոնյաները շարունակում են բացատրական աշխատանք տանել շարժմանը մասնակցած աշխատակիցների հետ, որոնք ներկա են եղել հանրահավաքներին ու այլ ակցիաների։ Պատմում են, որ ղեկավար կազմերը, հանրահավաքների տեսագրությունները դիտելուց բացի, գրեթե բոլոր հաստատություններից մեկական «մատնիչ» են գործուղել դեպքի վայր: Հրահանգել են նկարել իրենց աշխատողներին եւ ապացույցներ ներկայացնել վերադասին։
Այս առումով ամենալիբերալը ֆինանսների եւ կրթության նախարարություններն են, որտեղ, ըստ լավատեղյակ աղբյուրի, որոշակիորեն հաշվի են նստում երկրում տիրող իրողությունների հետ` ընդդիմադիրների հայտնաբերմամբ չեն տառապում, ավելին՝ գործ տվողներին էլ սաստում են, որ աշխատանքային ժամերից հետո աշխատակիցներն ազատ են` ինչ ուզեն, կարող են անել:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում