Երբ ցեղասպանվում էր ձեր Հայրենակիցը, միայն ծածուկ ասում էիք՝ էսա մեղավոր, էնա մեղավոր
Թեմա
Կարեն Հովհաննրսյանը գրում է
Գառնիի բերքատու ծառերի կտրման մասին ավելի բարձր հիմնականում գոռում են նրանք, ովքեր պապանձվել էին 2022-ից շրջափակված, իսկ 2023-ին եղեռնի ենթարկվող Արցախի հարցում․․․ Կտրված ծառի փոխարեն նորը կտնկես, բայց մարդկային կյանքերը, խեղված ճակատագրերը, հայրենազրկումը նորից չես կարող վերականգնել․․․ Երեսպաշտությունը չափ ու սահման ունի․․․ Անշառ թեմա՞ է ծառերի թեման, դրա համար որքան ուժ ունեք աղաղակում եք , իսկ երբ ցեղասպանվում էր ձեր Հայրենակիցը, միայն ծածուկ ասում էիք՝ էսա մեղավոր, էնա մեղավոր ու վերջ, գնում ձեր ուրախություններով․․․