Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Մոսկվայի հիմնական խպատասխան հարվածը կուղղվի անձամբ Զելենսկուն

Միջազգային

­Շատ նման է, որ հա­րավ­կով­կաս­յան ի­րո­ղութ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են ըն­թա­նալ կան­խա­տե­սե­լի հու­նով: Թե­րեւս, միակ բա­նը, ո­րը կա­րող է ա­մեն բան հիմ­քից փո­խել, Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յինն է, որն ի­րա­տե­սա­կան է դառ­նում աչ­քի ա­ռաջ:

­Սե­ւաս­տո­պո­լին հայտ­նի հար­վա­ծից հե­տո ՌԴ-ն նաեւ ՄԱԿ-ի մա­կար­դա­կով ու­ղիղ մե­ղադ­րանք ներ­կա­յաց­րեց Վա­շինգ­տո­նին: Ըստ ՄԱԿ-ում Ռու­սաս­տա­նի մշտա­կան ​​ներ­կա­յա­ցու­ցիչ Նե­բենզ­յա­յի. «Հու­նի­սի 23-ին, Սուրբ Եր­րոր­դութ­յան մեծ ուղ­ղա­փառ տո­նի ժա­մա­նակ, ԱՄՆ-ի կող­մից ա­ջակց­վող Կի­եւի ռե­ժի­մը սար­սա­փե­լի հար­ձա­կում է ի­րա­կա­նաց­րել Ղ­րի­մի Ռու­սաս­տա­նի Ս­եւաս­տո­պոլ քա­ղա­քում խա­ղաղ բնա­կիչ­նե­րի վրա: Տու­ժել է 151 մարդ, այդ թվում՝ 27 ե­րե­խա։ Զոհ­վել է 4 մարդ, այդ թվում՝ 2 ե­րե­խա։ Այս ա­հա­բեկ­չութ­յան բո­լոր մե­ղա­վոր­նե­րը պա­տաս­խա­նատ­վութ­յան կեն­թարկ­վեն։ Կաս­կա­ծից վեր է, որ ԱՄՆ-ն­ ուղ­ղա­կիո­րեն ներգ­րավ­ված է այս հան­ցա­գոր­ծութ­յան մեջ։ Վա­շինգ­տո­նը եւ ն­րա դաշ­նա­կից­նե­րը ա­ջակ­ցում են Կի­եւում նեո­նա­ցիս­տա­կան ​​ռե­ժի­մին եւ խ­րա­խու­սում են նրանց վստահ­ված ան­ձանց ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ ի­րա­կա­նաց­նել խա­ղաղ բնակ­չութ­յան դեմ…»:

Այս­պի­սով, Նե­բենզ­յան, ըստ էութ­յան, աշ­խար­հի աչ­քի ա­ռաջ ֆիք­սեց այն սահ­մա­նը, ո­րից հետ քաշ­վել ար­դեն Մոսկ­վան ցան­կութ­յան դեպ­քում էլ չի կա­րող: Այն է՝ «ԱՄՆ-ն­ ուղ­ղա­կիո­րեն ներգ­րավ­ված է այս հան­ցա­գոր­ծութ­յան մեջ»: Այ­սինքն, ՌԴ տա­րած­քում ՌԴ քա­ղա­քա­ցի­նե­րի սպա­նութ­յան՝ ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի կի­րառ­մամբ: Դա հա­մաշ­խար­հա­յին բո­լոր օ­րենք­նե­րով մեկ ի­մաստ ու­նի՝ պա­տե­րազ­մա­կան ակտ: Եվ ընդգ­ծե­լով այդ սահ­մա­նը, Ռու­սաս­տա­նը նաեւ հրա­պա­րա­կա­յին (այդ թվում՝ ՌԴ ժո­ղո­վուրդ­նե­րի ա­ռաջ) պա­տաս­խա­նատ­վութ­յուն ստանձ­նեց՝ պա­տաս­խան հար­ված կլի­նի: Ու հաշ­վի առ­նե­լով, որ ա­մեն մի պա­տաս­խան հար­ված իր հեր­թին է են­թադ­րում պա­տաս­խան հար­ված, ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը կա­րող են զար­գա­նալ ա­մեաան­ցան­կա­լի հու­նով:

Ո­րո­շա­կի պա­տաս­խան, թե­րեւս, ար­դեն կա. ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րից մե­կի պնդմամբ՝ «Սեւ ծո­վի վրա­յով Ռու­սաս­տա­նը խո­ցել է ա­մե­րիկ­յան կոր­ծա­նիչ-ռմբա­կո­ծիչ ա­նօ­դա­չու թռչող սարք», ո­րը գոր­ծել է նաեւ Սե­ւաս­տո­պո­լի վրա հար­ձակ­ման պա­հին, այն է՝ հան­դի­սա­ցել է այդ հար­վա­ծի հա­մար տե­ղե­կատ­վա­կան աղբ­յուր: Սա­կայն սա, ե­թե ան­գամ ի­րա­կան է, այն պա­տաս­խա­նը չէ, ո­րին բո­լո­րը սպա­սում են: «Մի շատ կար­եւոր բան է սպաս­վում»,- տե­ղե­կաց­նում է նաեւ հի­շա­տակ­ված միան­գա­մայն ար­ժա­նա­հա­վատ աղբ­յու­րը: Եվ նկա­տենք, որ այդ «մի բա­նի» հո­տը վա­ղուց էր գա­լիս:

Այս ա­ռու­մով, լուրջ ա­հա­զանգ կա­րե­լի է հա­մա­րել Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Հա­քան Ֆի­դա­նի նա­խօ­րեին ներ­կա­յաց­րած տե­ղե­կատ­վութ­յու­նը: Խոս­քը հու­նի­սի 11-ին Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տի­նի հետ ու­նե­ցած հան­դիպ­ման վե­րա­բեր­յալ ման­րա­մաս­նե­րի մա­սին է, եւ որ միայն հի­մա է այդ մա­սին ար­տա­հայտ­վել, ար­դեն իսկ հե­տաքր­քիր է: Ին­չե­ւէ, Ֆի­դա­նը խո­սե­լով տա­րաբ­նույթ եւ կա­րե­ւոր հար­ցե­րի շուրջ քննար­կում­նե­րի մա­սին, հաս­նե­լով ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յա­նը, նկա­տում է. «Աշ­խար­հագ­րութ­յու­նը մե­թո­դա­յին ձեւով կա­րող է ընդ­լայն­վել: Մի­ջու­կա­յին զեն­քե­րը կա­րող են օ­րա­կարգ բեր­վել: Այս մտքին եմ հան­գել Չի­նաս­տան եւ Ռու­սաս­տան ու­նե­ցած այ­ցի ըն­թաց­քում»: Ա­հա թե ինչ կար­գի է լրջա­ցել «մի­ջու­կա­յին զեն­քերն օ­րա­կարգ բե­րե­լու» թե­ման՝ ար­դեն դի­վա­նա­գի­տա­կան բարձ­րաս­տի­ճան ան­ձինք են սկսել այդ մա­սին բա­ցա­հայտ խո­սել: Մ­յուս կող­մից էլ, Մակ­րոնն է նո­րից սկսել խո­սել Պու­տի­նին զա­գա­հա­րել-խո­սե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին: Ի՞նչ է, Ուկ­րաի­նա այ­լեւս զորք ու­ղար­կե­լու մա­սին չի՞ մտա­ծում, ու­զում է բա­նակ­ցե՞լ: Չ­նա­յած, երբ «օ­րա­կար­գում են մի­ջու­կա­յին զեն­քե­րը», իսկ ողջ Ֆ­րան­սիա­յի հա­մար բա­վա­կան է մեկ «Սար­մա­տը», ի­հար­կե, կցան­կա­նա խո­սել:

Իսկ ա­հա Վա­շինգ­տո­նից հո­դա­բաշխ պա­տաս­խան այդ­պես էլ չկա: Ըն­դա­մե­նը Պեն­տա­գո­նից ա­սել են. «Ուկ­րաի­նան ինքն է ո­րո­շում­ներ կա­յաց­նում թի­րախ­նե­րի ընտ­րութ­յան վե­րա­բեր­յալ եւ­ ի­րա­կա­նաց­նում է իր ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը»: Սա­կայն դա ան­լուրջ է. ՌԴ-ն շատ ա­վե­լի կոնկ­րետ մե­ղադ­րանք­ներ է հնչեց­րել, որ այդ զեն­քե­րը շա­հա­գոր­ծում են հրա­հան­գիչ­նե­րի ան­վան տակ գոր­ծող ա­մե­րիկ­յան զին­վո­րա­կան­նե­րը, դե­պի թի­րախ­ներ ու­ղեկ­ցու­մը եւս ար­վում է ա­մե­րի­կա­ցի­նե­րի կող­մից: Ու հաս­տատ դա հիմ­նա­վո­րող փաս­տե­րի պա­կաս Մոսկ­վան չի զգում:

­Կարճ ա­սած, որ ռու­սա­կան պա­տաս­խա­նը կլի­նի ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս, դա հաս­տատ: Չ­նա­յած, մինչ այդ ­մոտ օ­րերս՝ հու­լի­սի 3-4-ին Աս­տա­նա­յում կա­յա­նա­լիք Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կազ­մա­կեր­պութ­յան (ՇՀԿ) գա­գաթ­ա­ժո­ղովն է: ՇՀԿ-ում, որ իր ի­մաս­տով ա­վե­լի շուտ ռազ­մա­կան ուղղ­վա­ծութ­յան ի­մաստ է պա­րու­նա­կում, թե­րեւս, այս բո­լոր հար­ցե­րը կքննարկ­վեն: Ավ­ե­լին, նախ­նա­կան տվյալ­նե­րով այն­տեղ է լի­նե­լու նաեւ ՆԱՏՕ-ա­կան Թուր­քիա­յից Էր­դո­ղա­նը, նա­խա­տես­ված է Պու­տի­նի հետ հան­դի­պում, այ­սինքն, բո­լոր ազ­դակ­նե­րը, որ այս գա­գա­թա­ժո­ղո­վում կլի­նեն, հաս­տատ Վա­շինգ­տո­նը կստա­նա: Ու թե­րեւս, այս բո­լոր քննար­կում­նե­րից հե­տո էլ վերջ­նա­կան տեսք կստա­նա Մոսկ­վա­յի պա­տաս­խա­նի հետ կապ­ված հար­ցը:

Մ­յուս կող­մից, ՄԱԿ-ի նույն նիս­տում Նե­բենզ­յան իր խոսքն ա­վար­տեց կա­րե­ւոր մտքով. «Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յու­նը կշա­րու­նա­կի պաշտ­պա­նել իր ժո­ղովր­դին եւ­ ա­պա­հո­վել նրա ազ­գա­յին անվ­տան­գութ­յու­նը, քա­նի դեռ Կի­եւի նեո­նա­ցիս­տա­կան ​​ռե­ժի­մի սպառ­նա­լի­քը, ո­րը բարձ­րաց­րել եւ ֆի­նան­սա­վո­րում է Արեւ­մուտ­քը, այլեւս գո­յութ­յուն չու­նե­նա»: Շատ նման է, որ հիմ­նա­կան թի­րա­խը մնա­լու է Զե­լենս­կին եւ նրա խուն­տան, եւ սպաս­վող հիմ­նա­կան հար­վածն էլ, ըստ ա­մե­նայ­նի, նա է ստա­նա­լու:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված