ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ ՆՎԱՃԵՑ ԲՈՍՆԻԱ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Սպորտ
Հայաստանն առաջին մեդալը նվաճեց Բոսնիա Հերցեգովինայում ընթացող Բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում։ Աղջիկների պայքարում 48 կգ քաշային կարգում հանդես եկող ՀԱՄԵՍՏ ԱՖՐԻԿՅԱՆԸ, դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ և ապահովվեց առնվազն բրոնզե մեդալ։ 1/4 եզրափակչում, մեր մարզուհին պարտության մատնեց ազգությամբ սերբ մրցակցին Մելինդա Ուտասին։ Առաջին իսկ ռաունդից Աֆրիկյանը ուներ շատ մեծ առավելություն, իսկ երկրորդ ռաունդում նրա հարվածը ուղղակի ցնցեց մրցակցին, որից անմիջապես հետո մրցավարը նախ հաշիվ բացեց, ապա դադարեցրեց մենամարտը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
