Ղրղզստանում արտակարգ դրություն է հայտարարվել Բելառուսի պատվիրակությանը թույլ չեն տվել մասնակցել ԵԱՀԿ ԽՎ 31-րդ տարեկան նստաշրջանին Խաչատրյանի որդին 72 մլն դրամ արժեքով տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել․ «Հետք» ՇՏԱՊ. Սաիդ Ջալիլին խոստանում է ջախջախիչ պարտության մատնել Մասուդ Փեզեշկիանին Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինի ԲԱՑԱՌԻԿ.Փեզեշկիանի ու Ջալիլի ինտրինգը կհանգուցալուծվի հուլիսի 5-ին Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով դպրոցներ են վնասվել Մեր գերեզմանոցն է անցել անգան թշնամուն. կապանցի (տեսանյութ) Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով. Հովհաննես Խուդոյան Պետրոս Ղազարյանը մանիպուլացնում է Մենուա Սողոմոնյանի վրիպումը

Վիոլետա Գեւորգյանը լույս էր սփռում շուրջը, ինչից մարդիկ կային շլանում էին, մարդիկ էլ կային՝ կուրանում. Թադեւոսյան

Մշակութային

«Ես սովոր էի ապրել թատրոնի կյանքով, մի օր որ ներկայացում չէի ունենում, հիվանդանում էի։ Թատրոնն իմ կյանքն էր, որից զրկվեցիԵս չէի պատկերացում, որ կապրեմ, բայց ապրում եմ, ու տեսքս էլ բավական լավն է, իսկ թե ինչ է կատարվում իմ ներսում, միայն Աստված գիտի…»,- ասում էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, թատրոնի անվանի դերասանուհի, պետական մի շարք մրցանակների դափնեկիր ՎԻՈԼԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: Այո՛, նա շատ չխոսեց, թե ինչ էր իր ներսում կատարվում, լռությամբ տանելով իր ցավն ու չսպիացող վիրավորանքը՝ այն դարձավ ծանր հիվանդություն, ինչի հետեւանքով էլ 79 տարեկանում հունիսի 19-ին հեռացավ երկրային կյանքից: Վիոլետա Գեւորգյանը կերտել է անմոռանալի կերպարներ հայկական ֆիլմերում եւ շուրջ 20 դեր խաղացել Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Նրան մեծ ճանաչում է բերել Աղունի դերակատարումը՝ Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» պիեսում՝ Արտաշես Հովհաննիսյանի բեմադրությամբ, որը խաղացել է ավելի քան 700 անգամ: Ավաղ, նրա աստեղային թռիչքն ընդհատվեց չարաբաստիկ 1988 թվականին, ինչի մասին «Իրավունք»-ի հետ զրույցում փակագծեր է բացել նրա խաղընկերը՝ «Աշնան արեւ»-ում Սիմոնի կերպարը կերտած դերասան, բեմադրիչ, այսօր արդեն Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնի» ղեկավար, դոցենտ ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ: 

«ԹԱՏՐՈՆԻՑ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ` ԴՈՒՐՍ ԵԿԱՎ, ՄԵԿՈՒՍԱՑԱԾ ԷՐ, ՉԷՐ ՇՓՎՈՒՄ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ»

Վիոլետա Գեւորգյանը 1988 թվականին մասնակցեց Բաքվի կինոփառատոնին եւ արժանացավ արվեստագետ գործընկերների խիստ քննադատությանը։ Այն ժամանակ ասել է, որ Բաքու էր մեկնել Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունների ու ջարդերի մասին այլ ազգերի ներկայացուցիչներին պատմելու համար, սակայն դերասանուհուն Հայաստանում համարեցին դավաճան: Իսկ ո՞րն էր իրականությունը:

— Կարծում եմ՝ այդ ամենն ինչ-որ մեկի կողմից ուղղորդված էր: Նա խմբով պետք է մեկներ Բաքու, հետո խմբից որոշակի մարդիկ բացակայեցին, իսկ ինքը գնաց: Վերադառնալուց հետո՝ արդեն, կարծես թե, 180 աստիճան հարաբերությունները սկսեցին վատանալ թատրոնում, ընդհուպ այն աստիճան, որ նա լքեց թատրոնը, որին 24 տարեկան հասակից կապված էր եւ որտեղ բավականին հետաքրքիր կերպարներ ուներ խաղացած: Ինձ թվում է՝ իր դեմ իրականացվող արշավն ավելի շատ նախանձի գործոնով էր պայմանավորված, ոչ թե իր Բաքու այցով: Թատրոնի շատ դերասանուհիներ էին նախանձում նրան, չնայած՝ ինձ համար այն դերասանուհիները, որոնք դեռ ողջ են եւ աշխատում են հիմա ու որոնք արդեն մահացել են, շատ սիրելի են: Ինչեւէ, նա թատրոնից վիրավորված` դուրս եկավ, մեկուսացած էր, չէր շփվում ոչ մեկի հետ, այլեւս չկար ոչ մի հեռուստատեսային հաղորդման եւ ոչ մի հեռուստաբեմադրության մեջ: Մինչդեռ նա շատ պահանջված դերասանուհի էր հեռուստաթատրոնում, դրամատիկական թատրոնում, ինչու ոչ, կինոյում: Հատկապես լավ եմ հիշում «Ապրեցեք երկար» ֆիլմը, որտեղ անբուժելի հիվանդ կնոջ բավականին հետաքրիր կերպար էր ստեղծել: Շատ սիրեցի այդ ֆիլմն ու իր կերպարը, որտեղ անչափ համահունչ եւ օրգանիկ խաղ էր ստացվել Արմեն Ջիգարխանյանի եւ Խորեն Աբրահամյանի հետ:

— Պարոն Թադեւոսյան, իսկ ինչպե՞ս ստացվեց Ձեր ծանոթությունը, ապա խաղընկերներ դառնալը Վիոլետա Գեւորգյանի հետ:

— Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնից հետո՝ անվանի ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանն ինձ հրավիրեց «Նորք» երիտասարդական թատրոն, որի հիմնադիր ղեկավարն էր: Այնտեղ ես խաղացի «Կիլիկիո արքա»-յում դեր, եւս մի հետաքրքիր ներկայացման մեջ ներմուծվեցի, իսկ երրորդ դերս եղավ «Աշնան արեւը»: Արտաշես Հովհաննիսյանը խոսել էր Վիոլետա Գեւորգյանի հետ, եւ նա համաձայնություն էր տվել, որ կգա եւ «Նորք» թատրոնի շրջանակներում կխաղա իր արդեն հանրաճանաչ դարձած Աղունի կերպարը, որը խաղացել էր դրամատիկական թատրոնում: Ի դեպ, ըստ իս, Աղունը համամարդկային կերպար էր, հանում ես Աղունին, եւ չկա ոչինչ՝ չկա այդ գյուղը, չկա հասարակությունը, նա, կարծես, հենասյունը լինի գյուղի, տան… Այսպիսով՝ Արտաշես Հովհաննիսյանի հետ երկար ժամանակ փորձերն արեցինք՝ սեղանի շուրջ, ապա անցանք միզանսցենով, հետո մեզ միացավ Վիոլետա Գեւորգյանը: Այդ ներկայացումը մենք խաղացինք Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնից իր դուրս գալուց հետո եւ մինչ իր ԱՄՆ մեկնելը:

«ՊԱՐԶԱՊԵՍ, ՉԷՐ ՈՒԶՈՒՄ ՓԱՄՓՈՒՇՏ ԿՐԱԿՎԻ, ԶԻՆՎՈՐ ԶՈՀՎԻ»

Ինչպե՞ս ընդունեց հանդիսատեսը՝ կրկին բեմում տեսնելով Վիոլետա Գեւորգյանին, ում անվան շուրջ արդեն իսկ հանրային լայն աղմուկ էր բարձրացված:

— Հիշում եմ, որ Արտաշես Հովհաննիսյանին ասում էին՝ ինչո՞ւ ես նորից վերականգնում այդ ներկայացումը, ինչո՞ւ ես նորից խաղացնում Վիոլետային, նա անցած էտապ է: Փորձերից հետո, երբ պետք է արդեն բեմ բարձրանայինք, ճիշտն ասած, բոլորիս մոտ կար այդ կասկածը, որ գուցե կհայտնվեն մարդիկ եւ շանտաժի կենթարկեն, կխափանեն ամբողջ ներկայացումը: Բայց, հակառակ մեր սպասածի՝ հանդիսատեսը չքնաղ ընդունեց Վիոլետին՝ հոտընկայս ծափահարելով, մի քանի անգամ բեմ հրավիրելով: Մենք ուղղակի ապշած էինք, զարմացած, որ այդ ամբողջ խմորումներից հետո՝ հանդիսատեսը կարող էր այդպես ընդունել: Դրանից հետո մենք եւս մի քանի ներկայացումներ ունեցանք «Նորք»-ի մեր թատրոնում, ապա նաեւ շրջաններում, որտեղ կրկին ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից: Նույնիսկ տեղ է եղել, որ խնդրել են մի քանի օր հետո նորից վերադառնալ ու նորից խաղալ ներկայացումը, քանի որ պահանջարկը մեծ էր:

— Իսկ ի՞նչ էր նա պատմում կուլիսներում՝ Բաքու մեկնելու, դրանից հետո եղած արձագանքների մասին:

— Մենք առանձին զրույցներ էինք ունենում նրա հետ, նա խոսում էր ու արտասվում, շատ ցավոտ ու խորը նստվածք թողեց այդ ամենն իր վրա: Այդ օրերին նա վիրավորված էր, կարծես, իրեն արդեն դուրս էին հանել երկրից, ոչ ոք չէր խոսում իր մասին, իսկ եթե խոսում էին էլ, ասում էին՝ ազգի դավաճան է, չպետք է գնար Բաքու, հատկապես Սումգայիթի ջարդերից հետո: Բայց ինքս ուրիշ կերպ եմ վերաբերվել այդ հարցին, որովհետեւ մեր երկար զրույցներից պարզեցի, որ նա այդ քայլին գնացել է բոլորովին ոչ փառասիրությունից ելնելով: Ասում էր. «Ես ուղղակի մտածում էի, թե ինչ կարելի է անել ազգի վիճակը փրկելու, խաղաղություն հաստատելու համար, որպեսզի չլինի պատերազմ: Վերջապես մայր եմ եւ մայրական ասպեկտով եմ նայում այդ ամենին»: Պարզապես, նա չէր ուզում փամփուշտ կրակվի, զինվոր զոհվի, եւ բավականին ցավոտ տարավ, որ մնաց չհասկացված: Կարծում եմ՝ նրա մահվան պատճառներից մեկը նաեւ դա եղավ, որովհետեւ իր ներսի այդ ցավն այդպես էլ չամոքվեց:

«ՎԻՈԼԵՏԱՆ ՍՓՈՓՎՈՒՄ ԷՐ ՈՐԴՈՎ, ԲԱՅՑ ՑԱՎԸ ԿՐԾՈՒՄ ԷՐ ԻՐԵՆ»

— Ի՞նչ է ստացվում՝ հասարակությունը նրան գերաստղ դարձրեց, նույն հասարակությունն էլ սպանե՞ց, թե՞ խնդիրն այլ էր:

— Կարծում եմ՝ երկու գործոնն էլ կա, բայց էլի եմ պնդում՝ ավելի շատ ուղղորդված էր այդ ամենը: Նրան շատ դժվար չէր խաբելը, շատ նայիվ կին էր: Նրան կարող էին մի երկու հետաքրքիր խոստում տալ, եւ հավատար: Ընդ որում՝ խոսքը բոլորովին պաշտոնի կամ նյութականի մասին չէ: Նրան կարող է ասել են, որ այդ քայլը հանուն քո ազգի ես անում եւ դրանով կդառնաս ազգի փրկիչ, ու նա արել է դա՝ առանց անգամ վարանելու, թե կվերադառնա՞ արդյոք:

— Այսինքն՝ կարծում եք, որ Վիոլետա Գեւորգյանը համոզված էր, որ ինքնազոհողությա՞ն է գնում՝ հանուն հայ ազգի:

— Այո՛, եւ նա կաներ դա, որովհետեւ շատ էր սիրում հայ ժողովրդին: Երբ Արտաշես Հովհաննիսյանից իմացա, որ Միացյալ Նահանգներ է մեկնել, նախ զարմացա, որովհետեւ ընդամենը մի քանի օր առաջ էի հանդիպել իր հետ, եւ չէր ասել, որ մեկնելու է, եւ ես գիտեի դեռ էլի խաղալու ենք «Աշնան արեւը», բացի այդ, նա հաճախ էր ասում, որ առանց այս մարդկանց չի կարող ապրել: Բայց հետո, երբ խորը վերլուծում ես, հասկանում ես, որ նա այլեւս չէր կարող մարդկանց աչքերի մեջ տեսնել այդ թույնն իր նկատմամբ, հոգոցները, որոնք մարդիկ հանում էին՝ ի չարս դեպի ինքը: Այո՛, նա չէր կարող ապրել՝ առանց իր ժողովրդի, բայց, միեւնույնն է, այդ դարդն էլ իրեն տարավ Միացյալ Նահանգներ: Նրա որդին՝ Հրաչյա Մխիթարյանը, բավականին կայացած էր ԱՄՆ-ում, Վիոլետան սփոփվում էր որդով, բայց ցավը կրծում էր իրեն: Երբ տարիներ անց նա հարցազրույց տվեց, այն դիտելուց հետո՝ ես երկար ժամանակ ուշքի չէի գալիս, նա ողբերգություն էր ապրում, գրեթե լաց էր լինում, բառեր չէր գտնում ասելու:

— Բայց, ի վերջո, նա փոշմանե՞լ էր, ափսոսո՞ւմ էր, որ մեկնել է Բաքու՝ այն էլ Սումգայիթի ջարդերից հետո:

— Ես հասկացա, որ նա չէր ուզում իրեն արդարացնել, բայց ուզում էր նաեւ ներկայացնել բուն պատճառը, ինչն է իրեն դրդել գնալ: Իմ խորին համոզմամբ՝ նա անկեղծ էր, որովհետեւ երբեք զիգզագ ճանապարհներ չէր ընտրում, եթե պետք է որեւէ բան ասեր, ապա ճակատային ասում էր: Միեւնույն ժամանակ, վստահում էր շատերին, որոնք թիկունքից հարվածեցին:

«Ո՛Չ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, Ո՛Չ ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԱ ՉԳՏԱՎ ԻՐ ՀԱՆԳՐՎԱՆԸ»

— Տարիներ անց նա վերադարձավ հայրենիք եւ կրկին բեմ բարձրացավ, հանդիպեցի՞ք նորից:

— Ցավոք, քաղաքում չեմ եղել, եթե չեմ սխալվում գործուղման էի՝ երկար ժամանակով: Այդ ժամանակ Հանրային հեռուստատեսության պատվերով վերականգնել են «Աշնան արեւ» ներկայացումը՝ Աղունի իր դերակատարմամբ: Փնտրել են ինձ, չեն գտել, եւ Սիմոնի իմ դերն էլ խաղացել է Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան Արա Սարգսյանը: Իհարկե, ափսոսում եմ, որ նորից չհանդիպեցինք, որովհետեւ իր շուրջ եղած թուհոբուի ժամանակ իր կողքին եմ եղել, խաղացել եմ իր հետ, նեցուկ եմ կանգնել եւ, ինչու ոչ, փոքրիկ լումա եմ ունեցել իրեն վատ մտքերից մի քիչ հեռու պահելու հարցում, որ դու կաս, դու ընդունված ես: Վերջիվերջո, դու ունես ներկայացումներ, ֆիլմեր, որոնք մերթընդմերթ ցուցադրվում են, եւ քեզ հիշում են, հարգում են, սիրում են:

— Ինչպե՞ս ընդունեցիք նրա մահվան բոթը…

— Երբ տեսա, որ նրա մահվան ցավակցականն է հրապարակվել, շատ ծանր տարա… Անգամ չէի պատկերացնում, որ արդեն 80 տարեկան է, չնայած՝ հետո ուշքի եկա եւ հիշեցի, որ ինքս 70-ն անց եմ: Ինձ թվում էր՝ նա դեռ 60 տարեկան կին է ու պետք է դեռ վերադառնա հայրենիք: Ցավալին այն է, որ ո՛չ հայրենիքում, ո՛չ օտարության մեջ նա չգտավ իր հանգրվանը: Մարդիկ կան շատ հեշտ են մերվում, գնում են, մոռանում են, խաղը կա, դերը կա, աշխատանքը կա եւ այլն, հազարից մեկ կարող է հիշեն, թե՝ «հոն Հայրենիք ունինք», ինչը Վիոլետայի դեպքում այդպես չէր: Ես երջանիկ եմ, որ բախտ եմ ունեցել խաղալ նրա հետ նույն բեմում: Նրա հետ մի առանձնահատուկ հետաքրքրություն էր բեմում գտնվելը: Նա լրիվ մոռանում էր, որ իր հետեւից ինչեր են խոսում, ինչեր է կատարվում, ամբողջովին տրվում էր այդ ներկայացմանը: Մի անգամ նույնիսկ խոստովանեց, որ սիրահարված է եղել Աղունի կերպարին, ասում էր՝ կարծես ես եմ այդ կերպարը: Ես միշտ ասել եմ՝ Վիոլետան մեր տոնածառն է, մյուս կերպարներս այդ ներկայացման մեջ եղել ենք տոնածառի խաղալիքները: Նա քեզնից էմոցիաներ էր կորզում, իր Աղուն կերպարով ապրում էր եւ ապրեցնում էր նաեւ քեզ բեմում, շունչ էր տալիս ներկայացմանը: Ես ոչ միայն խաղում էի նրա հետ Սիմոն, այլ հաճույք էի ստանում: Անբացատրելի մի բան կար այդ կնոջ մեջ, եւ երբեմն ինձ թվում էր՝ կմոռանամ իմ կերպարը ու կտարվեմ իր խաղով եւ քարացած կմնամ բեմում: Որպես կին, նա թույլ էակ էր, բայց ներքին հզոր մի բան ուներ իր մեջ, գուցե ինքն էլ չէր զգում, բայց լույս էր սփռում շուրջը, ինչից մարդիկ կային շլանում էին, մարդիկ էլ կային՝ կուրանում էին: Մարդիկ կան, որոնց հետ ապրում ես, աշխատում ես 15-20 տարի, կարող է մի 2-3 տարի չտեսնես ու մոռանաս, բայց կան մարդիկ, որոնց հետ ընդամենն ապրել ու աշխատել ես մի դրվագ՝ 15 օր, մեկ ամիս… ու նա դաջվում է քո հոգում: Ես մինչեւ իմ մահ չեմ մոռանա Վիոլետային՝ շնորհաշատ դերասանուհու այդ տեսակը եւ նայիվ, բայց անկեղծ, ազնիվ, հետաքրքիր մղումներով կնոջ կերպարը, որին կարելի էր շատ հեշտ խաբել, որովհետեւ նա կհավատար, նա հավատում էր…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Վիոլետա Գեւորգյանի որդուց՝ դերասան, ռեժիսոր, հումորիստ, երգիչ ՀՐԱՉՅԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՑ «Իրավունք»-ը տեղեկացավ, որ սիրելի մայրիկի հոգեհանգիստը Միացյալ Նահանգներում տեղի կունենա հուլիսի 8-ին, ժամը՝ 6:0-ին, Լոս Անջելեսի Բըրբանք քաղաքում գտնվող Սրբոց Ղեւոնդյանց Մայր Տաճարում (հայկական եկեղեցի, Սուրբ Լեոն տաճար):

Մենք կապ հաստատեցինք նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որտեղից տեղեկացանք, որ աշխատանքներ է տարվում Վիոլետա Գեւորգյանի ընտանիքի հետ, որպեսզի աճյունը տեղափոխվի Հայրենիք: Ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի վերջին:

«Վիոլետա Գեւորգյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով ԿԳՄՍ նախարարությունում, որը վաղը նիստ կգումարի: Գործընթացը սահմանված կարգով կկազմակերպվի»,- մասնավորապես նշեց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության տեղեկատվության բաժնի պետ ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Ըստ



Ղրղզստանում արտակարգ դրություն է հայտարարվելԲելառուսի պատվիրակությանը թույլ չեն տվել մասնակցել ԵԱՀԿ ԽՎ 31-րդ տարեկան նստաշրջանինԽաչատրյանի որդին 72 մլն դրամ արժեքով տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել․ «Հետք»ՇՏԱՊ. Սաիդ Ջալիլին խոստանում է ջախջախիչ պարտության մատնել Մասուդ ՓեզեշկիանինՕդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինիԲԱՑԱՌԻԿ.Փեզեշկիանի ու Ջալիլի ինտրինգը կհանգուցալուծվի հուլիսի 5-ինԱդրբեջանում ջրհեղեղի հետևանքով դպրոցներ են վնասվելՄեր գերեզմանոցն է անցել անգան թշնամուն. կապանցի (տեսանյութ)Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով. Հովհաննես ԽուդոյանՊետրոս Ղազարյանը մանիպուլացնում է Մենուա Սողոմոնյանի վրիպումըԻրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլԻրանում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ․ իրանագետՆարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից․ Hetq.am«Սլովանը»` Տիգրան Բարսեղյանի թիմից հեռանալու լուրերի մասինՆերի'ր Տեր, եթե հայրենիքիս օգնելու ճանապարհին մեղանչել եմ. Սրբազանը կրկնեց Նժդեհի խոսքը նրա շիրիմինԱդրբեջանի դրոշը` Ներքին Հանդից. «Նայե'ք, վերևի հատվածում ծածանվում է, Սրբազա'ն»Այսօր Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օրն էՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանովՏարադրամի փոխարժեքները հունիսի 29-ինԵՎՐՈ-2024. Օրվա հանդիպումներ(փլեյ-օֆֆ)ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Ով է Իրանի նոր նախագահը, ում հետ են նրա անունը կապվումԲագրատ Սրբազանը այսօր 14:00-ին կլինի ԳորիսումԻրանի ընտրությունների արդյունքերով առաջատար է բարեփոխիչ թեկնածունԱյսօր կարող եք անսովոր վարքագիծ դրսևորել. հունիսի 29-ի աստղագուշակՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանովTime ամսագրի շապիկը Բայդեն-Թրամփ բանավեճից հետո (Ֆոտո)BRICS-ը կստեղծի հացահատիկի սեփական բորսան՝ առանց դոլարով վճարումներիԲավական է թանաքն ու թուղթը. ներդրողը պատմել է, թե ԱՄՆ-ն երբ է սկսելու փող տպել«Հրապարակ». ՔՊ-ականներն անցել են ժեստերի լեզվին. ձեռքով մորուք են ցույց տալիս՝ հասկացնելով, որ խոսքը Փաշինյանի մասին է«Փաստ». Ինչո՞ւ էին այդքան ուրախացել ոստիկանությունումԲԱՑԱՌԻԿ․ Առաջատար են Մասուդ Փեզեշքիանն Սայիդ Ջալիլին․ Ինչ է կատարվում Թեհրանում այս պահին«Ժողովուրդ». «Նման որոշում այս պահին չկա». ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու պահանջի մասինՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՀՐԱՉ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ«Հրապարակ». Սուրեն Պետրոսյանի նկատմամբ անվստահություն առաջացել է դեռ Կիրանցից«Փաստ». Պուտինը մեծացնում է համաշխարհային երիտասարդական կառույցի աշխարհագրությունը. ո՞վ կլինի ՀՀ կառույցի ղեկավարը«Ժողովուրդ». Սովորական դասալքություն. մինչև 2018-ը կենսագրություն չունեցած ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը արտոնյալ էՄայք Ջոնսոնը կոչ է արել պաշտոնանկ անել Բայդենին անգործունակության պատճառով«Հրապարակ». Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում. Եղիշե Կիրակոսյանի զայրացել է«Փաստ». Եղել է կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով«Ժողովուրդ». Իշխանությունը պատրաստվում է 2026-ի ընտրություններին. ամառը կգործարկեն քարոզչամեքենանՆախապես արդեն որոշակի ճնշումներ էին գործադրել մարդկանց վրա, որ չգային հանդիպման. Բագրատ Սրբազանը՝ ՄեղրիումԱյս տեսքն ունի Իրանում ձայների հաշվարկը (Ֆոտո)Իսկանդերը Օդեսայի մոտ ոչնչացրել է ուկրաինական С-300 հենակետը (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԱՄՆ-ում խոդել են Ուկրաինայում հակամարտության ավարտի նշանների մասինԻնչ է կատարվում ԻրանումՀոգով ադրբեջանցի. Ով է Ռոհանիի հավանական փոխարինողըԱրթիկը ճանապարհում է նորակոչիկներին. Հուզիչ կադրերԵրևան, «Պոպլավոկ» հեռավոր 1977 թվական․ շատերի հանդիպման սիրված վայրը Երևանյան ամառ, հին ժամանակներ․ երբ հոլիդեյ տաբատներն էին նորաձևԻշխանությունների նպատակը օգտագործվելն է ընդդեմ Ռուսաստանի. Տիգրան Աբրահամյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода