ԱԺ-ն չի արտահայտում ՀՀ-ում եղած ուժերի հարաբերակցությունը եւ տրամադրությունները. Մելքումյան
ՆերքաղաքականԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ գնահատմամբ` Հայաստանում արտահերթ ընտրություն պետք է անցկացվի, որովհետեւ այսօրվա Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանում եղած ուժերի հարաբերակցությունը:
— Կառավարությունը, իշխանությունը պետք է ճկուն քաղաքականություն վարեն, դրա համար գրագետ ուժ է պետք, որ իրենց ուղղորդենք, որպեսզի մեր պետականությունն ապահովող ավելի էֆեկտիվ քայլերով գնան առաջ։ Հարց է ծագում` դրա համար քաղաքական փոփոխություննե՞ր են պետք։ Այո՛, քաղաքական փոփոխություններ են պետք, եւ իմ անձնական կարծիքն այն է, որ անպայման արտահերթ ընտրություն է պետք, որովհետեւ 2021 թվականից հետո անցել է ուղիղ երեք տարի եւ այսօրվա Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանում եղած ուժերի հարաբերակցությունը եւ տրամադրությունները: Որպեսզի պետությունն ուժեղանա, պետք է նոր քաղաքական ձեւաչափ առաջանա: