Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Առանց համապատասխան կրթության՝ երգում են, ինքնահռչակվում երգիչ. Անի Ամիրյան

Մշակութային

«Իրավունք»-ի զրուցակիցը երգչուհի ԱՆԻ ԱՄԻՐՅԱՆԸ, ով, ցավոք, դուրս է եկել երգի ասպարեզից, բայց շարունակում է երգել այլեւս միայն իր ու իր հետեւորդների համար եւ այդ կատարումները երբեմն տեղադրում իր սոցցանցային էջում:

— Անի, սովերել, այնուհետ աշխատել եք Երգի պետական թատրոնում: Այն ի՞նչ տվեց Ձեզ:

Սովորել եւ դասավանդել եմ ոչ միայն Երգի թատրոնում: Իմ հիմնական աշխատանքը եղել է ՀՀ մանկավարժական համալսարանի՝ Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում՝ որպես դերասանի վարպետության դասախոս: 2006-ից մինչեւ 2021թվականը համատեղությամբ դասավանդել եմ նաեւ Երգի թատրոնում: Ինչ խոսք, հրաշալի տարիներ էին:

Ինչո՞ւ հրաժարվեցիք երգելուց:

Ժամանակ կար, երբ համերգներն ու բեմից երգելու առիթները շատ էին, տարիների հետ այդ բեմը փոխարինվեց ռեստորանի բեմով ու ես, պարզապես, չցանկացա երգել ռեստորանում: Թեեւ ոչ մի վատ բան չեմ տեսնում ռեստորանում երգելու մեջ, բայց ես այդպես չէի պատկերացնում երգարվեստը: Հիմա կրկին երգում եմ, բայց ոչ բեմից: Տանը՝ համեղ բաներ պատրաստելիս, ես միշտ եմ երգում…

Չե՞ք կարոտում Երգի պետական թատրոնը:

Առհասարակ կարոտում եմ այն տարիները, երբ երգում էի, դասավանդում, ունեի շատ ուսանողներ, ստեղծագործական բուռն եռուզեռի մեջ էի, բայց հիմա ավելի հանգիստ ու երջանիկ եմ:

Ըստ Ձեզ` հասարակությունը՝ հիմնակականում երիտասարդությունը, ինչպիսի՞ երաժշտություն է նախընտրում այսօր:

Կդժվարանամ պատասխանել, երեւի ավելի շատ թեթեւ, կարճ տեւողությամբ երգերն են հիմա ակտուալ:

Երգիչների պակաս չունենք, սակայն որակը բավականին կաղում է: Ինչո՞ւ…

Կաղում է, քանի որ կրթությունն այլեւս կարեւոր չեն համարում: Առանց համապատասխան կրթության՝ երգում են, ինքնահռչակվում՝ երգիչ կամ երգչուհի:

Ձեր դուստրը կզբաղվի՞ երգով, թե՞ կնախընտրի այլ ոլորտ:

Իմ դուստրն արվեստ շատ սիրում է, բայց չեմ կարծում, որ երբեւէ ցանկություն հայտնի երգել, քանի որ չեմ նկատել հատուկ սեր երգարվեստի նկատմամբ, ավելի շատ ճշգրիտ գիտություններ է սիրում: Իր սիրելի առարկան մաթեմատիկան է:

Երգչուհուց՝ դիմահարդար անցումն ինչո՞վ էր պայմանավորված:

Երգչուհուց կոսմետոլոգիա անցումը և՛ պատահական էր, ե՛ւ ոչ պատահական: Հավանաբար, ի վերուստ, առհասարակ կյանքը փոխելու միտում ուներ, մասնագիտություն փոխելու հետ մեկտեղ փոխվեց ամբողջ կյանքս: Ես պարզապես սովորեցի մի արդի մասնագիտություն այն պատճառով, որ եթե հայտնվեմ ինչ-ինչ պատճառներով երկրի սահմաններից դուրս, ունենամ մի մասնագիտություն, որն ինձ գումար կբերի: Այդ մտքով գնացի սովորեցի, ու դա դարձավ իմ մշտական մասնագիտությունը:

Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կփոխեիք կամ՝ արդյոք կփոխեիք:

— Ոչինչ չէի փոխի, ոչ մի դետալ: Ու գիտակցում եմ, որ եթե որեւէ բան փոխել կարողանայի, չէի լինի այնպիսին, ինչպիսին կամ: Իմ կյանքի թե՛ դժվարությունները եւ թե՛ երջանիկ պահերն են ինձ թրծել, կերտել, դարձրել այնպիսին, ինչպիսին հիմա կամ: Հետեւաբար, գնահատում, սիրում եւ վայելում եմ կյանքիս ամեն րոպեն եւ շնորհակալ եմ ամեն ինչի համար:

Մեր ընթերցողներին, որպես երգիչ եւ դասախոս, ինչպիսի՞ խորհուրդ կտաք:

— Խորհուրդ չեմ սիրում տալ, կցանկանամ խնդրել, որ միշտ սովորեն: Կյանքը հավերժ դպրոց է, սովորում, քննություն ենք հանձնում, տեղափոխվում կամ մնում ենք նույն դասարանում, բայց, ի վերջո, սովորում ու տեղափոխվում ենք մի դասարան բարձր: Այնպես, որ սովորել, սովորել եւ կրկին սովորել:

Ի՞նչ է կատարվում հիմա մեր մշակույթի հետ՝ Ձեր գնահատմամբ:

— Մեր մշակույթը դարեր ի վեր եղել է եւ մնում է օրինակելի ամբողջ աշխարհի համար, պարզապես հիմա ժամանակակից աշխարհն իր հետ բերել է էլեմենտներ, որոնք մեզ օտար են ու ոչ հաճելի ականջի ու աչքի համար, հատկապես երաժշտական աշխարհում: Սակայն ամեն ինչ էլ ֆիլտրվում եւ մաղվում է ժամանակի հետ, ու տակը մնում է այն իսկականը, մաքուրը, որը կերտել ենք դարերով: Ես անուղղելի լավատես եմ: Ամեն ինչ հրաշալի է լինելու:

Երբեւէ կվերադառնա՞ք բեմ:

— Ամենահաճախ ինձ տրվող հարցերից է, որից ենթադրում եմ, որ ցանկություն կա ինձ լսելու եւ տեսնելու: Կասեմ միայն հետեւյալը՝ երբեք մի ասա՝ երբեք: Մի օր գուցե, ոչինչ չեմ բացառում: Կարեւորը՝ ցանկությունս մեծ է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված