Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ Պետրոս Ղազարյանը մանիպուլացնում է Մենուա Սողոմոնյանի վրիպումը Նարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիսը» գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից․ «Հետք» Իրանում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ․ իրանագետ Նարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից․ Hetq.am Ների'ր Տեր, եթե հայրենիքիս օգնելու ճանապարհին մեղանչել եմ. Սրբազանը կրկնեց Նժդեհի խոսքը նրա շիրիմին Ադրբեջանի դրոշը` Ներքին Հանդից. «Նայե'ք, վերևի հատվածում ծածանվում է, Սրբազա'ն» Այսօր Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օրն է Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները հունիսի 29-ին

Բեմը մեր հրապարակն է, որտեղ ինչ մտածում` ասում ենք. Գրիգոր Խաչատրյան

Մշակութային

ԴՈՒՔ ԱՅՍՊԻՍԻ «ՀԱՄԼԵՏ» ԴԵՌ ՉԵՔ ՏԵՍԵԼ…

Երեւանի դրամատիկական թատրոնի բեմ վերադարձավ Շեքսպիրի «Համլետ»-ը` նոր ու ժամանակակից լուծումներով, ճապոնական երաժշտությամբ եւ մեր օրերի համար անչափ արդի ասելիքով: Առաջնախաղի կապակցությամբ «Իրավունք»-ը զրուցել է բեմադրիչի` թատրոնի գլխավոր ռեժիսոր ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

«ԵՐԿՄՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՄԵԶ ՄԵԾ ԳՈՐԾԵՐ ԱՆԵԼ»

— Պարոն Խաչատրյան, նախեւառաջ կբացե՞ք փակագծերը, թե ինչո՞ւ է Ձեր բեմադրած «Համլետ»-ում Համլետի կերպարը կերտել ոչ թե դերասան, այլ դերասանուհի Լիդիա Գրիգորյանը:

— Ինձ թվում է՝ հարցը մի քիչ սխալ է հնչում: Բոլորովին նկատի չունեմ, թե դուք եք սխալ, այլ հարցն ինձ համար է սխալ, որովհետեւ ես շատ տարբեր եղանակներով կարող եմ պատասխանել: Ուղղակի, որպեսզի կարճ պատասխանեմ, նախ ասեմ, որ դերակատարը, թատրոնի աշխատակիցը, դերասանը ֆուտբոլ չի խաղացել մեր հավաքականում, որ նման հարց է ծագում: Նա դերասան է, խաղում է այդ դերը: Եվ երկրորդ` եթե որեւիցե մեկը մտածում է, որ Համլետը դեր է, այդպես չէ, երբեք դեր չի եղել եւ կենսագրական առումով երբեւիցե ոչ մեկին, այսպես ասած, ոչինչ չի տվել: Սա այնպիսի աշխատանք պետք է լինի, որ կատարողն ապրի ու մտածի Համլետի պես:

— Ներկայացումը կտա՞ հավերժական հարցի պատասխանը` «լինե՞լ, թե՞ չլիներ, ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»:

— Այս հարցը պատասխան չունի, որովհետեւ արդեն այդ կտորի մեջ Համլետն ինքն ախտորոշումը տալիս է: Այդ հարցը, որ տալիս է մարդ ինքն իրեն, արդեն պատասխան է, որ հենց երկմտությունն է խանգարում մեզ մեծ գործեր անել: Այնպես որ, Համլետն ինքը պատասխանել է իր հարցին: Վերջիվերջո, պարզ է, որ ինտելեկտուալ, մեծ մարդու հարցադրում է սա, որովհետեւ մի քիչ ավելի ցածր ինտելեկտով մարդը նման հարցեր իրեն չի տալիս: Իսկ ինչքան խելացի է մարդը, այնքան ավելի դժվար է գործում:

«ՀԱՄԼԵՏ»-Ը ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԴԵՐԱՍԱՆԱԽՄԲԻ ՉԱՓԱՀԱՍ ԼԻՆԵԼԸ»

— Մի ամբողջ աստղաբույլ է ներգրավված ներկայացման մեջ: Ի՞նչ կասեք դերասանական կազմի մասին:

— Երբ առաջին անգամ մեր թատրոնում «Համլետ» բեմադրեց Արմեն Խանդիկյանը (ՀՀ ժողովրդական արտիստ), ինչպես ասացիք, այն ժամանակվա աստղաբույլն էր բեմում, այնուհետեւ Արթուր Սահակյանը մեզ մոտ արեց «Համլետ», եւ դա էլ այդ ժամանակվա մեր աստղաբույլն էր ներկայացնում: Եվ այսօր ես հասկանում եմ, որ «Համլետ» ներկայացումը ցույց է տալիս դերասանախմբի չափահաս լինելը ու երբ հասնում է այդ չափահասության, արդեն ինքն է թելադրում, որ դու այդպիսի մի ներկայացում անես: Չեմ կարծում, որ հավաքական, անտրեպրիզային խմբով ինչ-որ մեկին հաջողվի տաղանդավոր ներկայացում անել: «Համլետ» կարելի է անել միայն այն դեպքում, եթե դերասանախումբն ամենաքիչը մի 15 տարի իրար հետ աշխատել է, այլ կերպ`հնարավոր չէ: Միգուցե, ես սխալվում եմ:

— Մնացել եք հավատարի՞մ շեքսպիրյան տեքստին, թե՞ գրիգորխաչատրյանական փոփոխությունների ենթարկվել է տեքստը:

— Տեքստն ամբողջովին վերանայվել է: Չմոռանանք, որ սկսած բնագրից` «Համլետ»-ն անընդհատ խմբագրվել է: Շեքսպիրագետները կամ բանասերները գիտեն, որ մի քանի բնագիր ունի «Համլետ»-ը: Բոլորը նայել ենք` ե՛ւ Թոփչյանի, ե՛ւ Մասեհյանի թարգմանությունը, անգամ անգլերեն տարբերակը եւ մի նոր տեքստ ենք մշակել: Սա անհրաժեշտ է, որովհետեւ յուրաքանչյուր դասական գործ հենց նրանով է դասական, որ ամեն ժամանակահատվածում պետք է խմբագրվի:

«ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՎ ԵՎ ԹԵ ԻՆՉ Է ԱՅՍՕՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

— Ներկայացման համար կոտո նվագարան եք ձեռք բերել: Ինչո՞ւ որոշեցիք հենց ճապոնական երաժշտություն ընտրել «Համլետ»-ի համար:

— «Համլետ» իմացողները գիտեն, որ ներկայացման մեջ ներկայացում է տեղի ունենում եւ Համլետը դերասաններին գործ է պատվիրում, թե` կարո՞ղ եք «Գոնզագոյի սպանությունը» խաղալ: Այդ պիեսը, որը հիշատակում է նա, այդ ժամանակվա հանդիսատեսին ծանոթ էր, եւ դրա համար Համլետը զուգահեռ է տանում իր տեսած ներկայացման եւ այն դեպքերի հետ, որն Էլսինորում կատարվում է: Այսօր` 21-րդ դարում, եթե ժամանակակից Համլետը պատվիրի «Գոնզագոյի սպանությունը», ոչ ոք չի իմանա այդ գործի մասին: Այն այդպես արժեքավոր գրական նյութ չի եղել, այլ ներկայացում է եղել, որը խաղացել է փողոցային արտիստախումբը: Հիմա դե եկեք 20-25 տարեկաններին ասեք, որ փողոցային արտիստախմբեր են եղել, ոչ մեկին ոչինչ չի ասի, մանավանդ, եթե մի հատ էլ իրենց «ռեպերտուարը» վերանայենք, թե ինչի մասին է: Այսօր հանդիսատեսը գալիս է թատրոն եւ ուզում է իրեն ծանոթ ինչ-որ բան լսել, դրա համար նոր զուգահեռներ ենք գտել, որը համահունչ կլինի նրան, ինչ կատարվում էր Համլետի ներաշխարհում: Դրա համար իմ կողմից եղավ առաջարկություն, որ «Գոնզագոյի սպանության» փոխարեն` անպայման մի այնպիսի գրական նյութ օգտագործենք, որ գոնե ընթերցասեր հասարակությանը ծանոթ լինի` հաշվի առնելով, որ Համլետը համալսարանական է, գերազանցիկ սովորող է, ուրեմն՝ նա պետք է նաեւ ծանոթ լինի այսօրվա ժամանակակից գրականությանը: Գոնե 20-րդ դարի մասին պետք է իմանա, այլապես, եթե համալսարանականը չգիտի, արդեն բարձրագույն կրթության իմաստն է կորում: Այլ փակագծեր չբացեմ, մնացյալը կտեսնեք բեմում:

— Առաջնախաղին ընդառաջ` կա՞ մտահոգություն, լարվածություն, թե՞ արդեն վստահ եք, որ հանդիսատեսը, որպես կանոն, առանձնահատուկ ջերմությամբ է ընդունում շեքսպիրյան գործերը:

— Ես, մենք, բոլորս շատ ենք մտահոգված մեր երկրով, մեր հայրենիքով, եւ թե ինչ է այսօր կատարվում աշխարհում: Սա է եղել նաեւ պատճառը, որ անդրադարձանք «Համլետ»-ին: Դրա համար լարվածությունն այնքանով է, ինչքանով յուրաքանչյուր քաղաքացի լարված է այսօրվա մեր իրականությունով: Իսկ մեր իրականությունը բավականին անելանելի է` այնպես, ինչպես Համլետի համար անելանելի էին շատ բաներ:

«ԱՆԿԱԽ ՕՐԳԱՆ ԵՆՔ, ՈՐՆ ԻՐ ԽՈՍՔՆ ԱՍՈՒՄ Է ԲԵՄԻՑ` ՄԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ»

— Հատուկ ենթատեքստ ունի՞ ներկայացումը, ինչը փորձել եք հասցնել հանդիսատեսին:

— Անպայման, մենք մեր հրապարակն ունենք, որը բեմն է եւ մեր հրապարակում ինչ ուզում ենք, ինչպես մտածում ենք, ասում ենք, մեր խոսքը ոչ ոք չի խմբագրում, չի էլ կարող խմբագրել: Ոչ մի քաղաքական խմբակի, հասարակական կազմակերպության մենք չենք հետեւում, այդ առումով լրիվ անկախ օրգան ենք, որն իր խոսքն ասում է բեմից` մեր հրապարակից: Ու սա մեր այն առավելությունն է, որը միայն մենք ունենք, քաղաքական, կուսակցական ոչ մի ուժ նման հնարավորություն չունի:

— Ո՞վ է Ձեր «հրապարակի» լիդերը, բեմադրող ռեժիսո՞րը, թե՞ հաշվի նստում եք դերասանախմբի կարծիքի հետ:

— Երկու տարբեր ղեկավարներ կան` «բոսս» եւ լիդեր: Երբեք «բոսս» չեմ եղել, ես մարդկանց չեմ ղեկավարում, իրենց միայն զվարճացնում եմ: Իսկ լիդերը պարտավոր է նոր գաղափարներ գեներացնել եւ, բնականաբար, նաեւ լիդեր է այնքանով, թե որքանով նրա գաղափարներն արձագանք կգտնեն ստեղծագործողների սրտերում ու հոգիներում: Շատ հնարավոր է` վաղը չէ մյուս օրը ծնվի մի ուրիշ լիդեր, ես գնամ իր հետեւից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլՊետրոս Ղազարյանը մանիպուլացնում է Մենուա Սողոմոնյանի վրիպումըՆարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիսը» գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից․ «Հետք»Իրանում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ․ իրանագետՆարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից․ Hetq.am«Սլովանը»` Տիգրան Բարսեղյանի թիմից հեռանալու լուրերի մասինՆերի'ր Տեր, եթե հայրենիքիս օգնելու ճանապարհին մեղանչել եմ. Սրբազանը կրկնեց Նժդեհի խոսքը նրա շիրիմինԱդրբեջանի դրոշը` Ներքին Հանդից. «Նայե'ք, վերևի հատվածում ծածանվում է, Սրբազա'ն»Այսօր Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օրն էՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանովՏարադրամի փոխարժեքները հունիսի 29-ինԵՎՐՈ-2024. Օրվա հանդիպումներ(փլեյ-օֆֆ)ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Ով է Իրանի նոր նախագահը, ում հետ են նրա անունը կապվումԲագրատ Սրբազանը այսօր 14:00-ին կլինի ԳորիսումԻրանի ընտրությունների արդյունքերով առաջատար է բարեփոխիչ թեկնածունԱյսօր կարող եք անսովոր վարքագիծ դրսևորել. հունիսի 29-ի աստղագուշակՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանովTime ամսագրի շապիկը Բայդեն-Թրամփ բանավեճից հետո (Ֆոտո)BRICS-ը կստեղծի հացահատիկի սեփական բորսան՝ առանց դոլարով վճարումներիԲավական է թանաքն ու թուղթը. ներդրողը պատմել է, թե ԱՄՆ-ն երբ է սկսելու փող տպել«Հրապարակ». ՔՊ-ականներն անցել են ժեստերի լեզվին. ձեռքով մորուք են ցույց տալիս՝ հասկացնելով, որ խոսքը Փաշինյանի մասին է«Փաստ». Ինչո՞ւ էին այդքան ուրախացել ոստիկանությունումԲԱՑԱՌԻԿ․ Առաջատար են Մասուդ Փեզեշքիանն Սայիդ Ջալիլին․ Ինչ է կատարվում Թեհրանում այս պահին«Ժողովուրդ». «Նման որոշում այս պահին չկա». ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու պահանջի մասինՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՀՐԱՉ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ«Հրապարակ». Սուրեն Պետրոսյանի նկատմամբ անվստահություն առաջացել է դեռ Կիրանցից«Փաստ». Պուտինը մեծացնում է համաշխարհային երիտասարդական կառույցի աշխարհագրությունը. ո՞վ կլինի ՀՀ կառույցի ղեկավարը«Ժողովուրդ». Սովորական դասալքություն. մինչև 2018-ը կենսագրություն չունեցած ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը արտոնյալ էՄայք Ջոնսոնը կոչ է արել պաշտոնանկ անել Բայդենին անգործունակության պատճառով«Հրապարակ». Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում. Եղիշե Կիրակոսյանի զայրացել է«Փաստ». Եղել է կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով«Ժողովուրդ». Իշխանությունը պատրաստվում է 2026-ի ընտրություններին. ամառը կգործարկեն քարոզչամեքենանՆախապես արդեն որոշակի ճնշումներ էին գործադրել մարդկանց վրա, որ չգային հանդիպման. Բագրատ Սրբազանը՝ ՄեղրիումԱյս տեսքն ունի Իրանում ձայների հաշվարկը (Ֆոտո)Իսկանդերը Օդեսայի մոտ ոչնչացրել է ուկրաինական С-300 հենակետը (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԱՄՆ-ում խոդել են Ուկրաինայում հակամարտության ավարտի նշանների մասինԻնչ է կատարվում ԻրանումՀոգով ադրբեջանցի. Ով է Ռոհանիի հավանական փոխարինողըԱրթիկը ճանապարհում է նորակոչիկներին. Հուզիչ կադրերԵրևան, «Պոպլավոկ» հեռավոր 1977 թվական․ շատերի հանդիպման սիրված վայրը Երևանյան ամառ, հին ժամանակներ․ երբ հոլիդեյ տաբատներն էին նորաձևԻշխանությունների նպատակը օգտագործվելն է ընդդեմ Ռուսաստանի. Տիգրան Աբրահամյան Կվարացխելիան ավելի ուժեղ է, քան ամբողջ Իսպանիայի հավաքականը.ՄամարդաշվիլիԹատերական անցուդարձ. ինչ դիտել այս շաբաթԲԱՑԱՌԻԿ. Ով է Իրանի նախագահի հավանական հաղթողը. Վերջին տվյալները ԻրանիցՀՀ ՊՆ 2 զինծառայող է դանակահարվել և տեղափոխվել հիվանդանոց«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոցՀայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ խոսնակԸստ ԱՄՆ-ի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվելՌԴ-ն և Իրանը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода