Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներ Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներ Շոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազի ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է Ուկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներ ՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումը ՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ Բաբուխանյան ՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է» 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25

Ձեր «խաղաղության բրդուճն» արյան համ ունի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մինչ ադրբեջանցիները Նախիջեւանում «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» խորագրով փառատոն են կազմակերպում եւ Հայաստանի 11 շրջանների ցուցանմուշները ներկայացնում` ադրբեջանական, ՀՀ Տավուշի մարզպետ ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ զբաղված է «Խաղաղության բրդուճ» պատրաստելով: Զարմացա՞ծ եք, մենք էլ, բայց արի ու տես, որ դառը իրականությունը սա է: Տավուշի մարզպետի աշխատակազմը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է, որ Նիկոլ Փաշինյանի հայրենի Ենոքավանում տեղի կունենա «ՀայԲույս» փառատոնը, որի ընթացքում մասնակիցները պատրաստելու են «արդեն ավանդական դարձած խաղաղության ամենամեծ բրդուճը` լավաշից, հայկական բույսերից եւ պանրի տարբեր տեսակներից»: Ի՞նչ ասես, բարի ախորժա՞կ: Զգույշ կերեք, ձեր «խաղաղության բրդուճն» արյան համ ունի…

Զարմանալի անկեղծություն է դրսեւորել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան ՋՈՆ ՀԵՖԵՐՆԸ։ ԱՄՆ Ատլանտյան խորհրդում երեկ տեղի ունեցած «Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրին են» թեմայով քննարկման ժամանակ նա հայտարարել է, որ ՀՀ-ում իր եւ ԱՄՆ բոլոր դեսպանների առաջադրանքն է եղել անել այնպես, որ Հայաստանն իր քաղաքական ուղեգիծը թեքի դեպի Արեւմուտք: «Փաշինյանը կայացրել է այդ դժվարին որոշումը` հեռանալ Մոսկվայից եւ լքել ՀԱՊԿ-ը»,- հպարտորեն արձանագրել է ամերիկացի դիվանգետը եւ ակնարկել, որ պետք է պարգեւատրել «բավական քաջ արարքի համար»: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանում տարիներ շարունակ Միացյալ Նահանգները քիթը խոթել է մեր երկրի ներքին գործերին, հիմա էլ արդեն համարում են, որ իր «սեւ գործը» պտուղներ են տվել: Ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր, այստեղ մի հատ «ցը՜մփ»: Բարի գալուստ, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստան, որտեղ ԱՄՆ դեսպաններն են որոշում, որ կողմ թեքեն մեր երկիրը:

Իսկ ՔՊ-ական պատգամավոր ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ ուղղակի ապշեցնում է իր ընդդիմադիր կեցվածքով: Վերջինս այնքան է տարվել Բագրատ սրբազանի շարժումը քննադատելով, որ լրատվամիջոցներից մեկի դիտարկմանը, որ շարժման ռաջնորդներն ասում են, թե սեպտեմբերին կլինեն հստակ գործողություններ, վրդովվել է ընդդիմադիրների պես. «Իսկ ինչո՞ւ ոչ հիմա: Բա էս երկու ամսին ինչի՞ համար է, արձակուրդ են գնո՞ւմ: Հայրենիքը կսպասի, իրենք գնան արձակո՞ւրդ»: Կարո՞ղ է Ալեքսանյան Վահագնը նեղվել է, որ Բագրատ սրբազանի շարժման հաջողությունը ձգձգվում է:

Ի դեպ, շարժման մասին, մեզ շարունակում է զարմացնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ամենապիկին անհետացած եւ վերադարձած ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Նա, կարծես թե, անդրադարձավ իր հետ կապված բոլոր հարցադրումներին (այլ հարց է, թե որքանով էր համոզիչ), բայց մի հարց այդպես էլ թողեց օդում կախված` ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով: Նա զգուշորեն լռում է Hayastan.news-ի հրապարակած այն տեղեկության մասին, թե մեծահարուստ է, քանի որ հսկայական չափի եկամուտ` «շատ փող է» ստացել եւ ստանում Ռուսաստանում հիմնադրված, տարբեր երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում գործունեություն ծավալող «Մարտին Սթար» ՍՊԸ-ից («От Мартина»)։ Ըստ սույն լրատվամիջոցի աղբյուրի՝ Պետրոսյանն այդ ընկերության ոչ հայտնի դեմքերից է, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը չի ցանկանում ասոցացվել քաղաքական գործընթացների հետ։ Եթե այս տեղեկությունը մինչեւ այժմ Սուրեն Պետրոսյանը չի հերքել, հարց է ծագում` հաջողակ բիզնեսմենը, որը քաղաքականության մեջ անընդհատ սայթաքում է, մտել է «պոլիտիկա» որ ի՞նչ անի:

Զարմացած է «Իրավունք»-ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան ԵՄ այլ երկրների համար․ ՌԴ ԱԽՍերժ Սարգսյանը շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըԻրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՔԿ-ն «Զապին» ու «Օշականցի Գևորիկին» կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀարցվածների մոտ 55%-ը կարծում է՝ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28.9%-ը հակառակ կարծիքին էՊաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումըՔանի տոկոսն է մասնակցել ՌԴ պետդումայի ընտրություններինՀարցվածների 29.4%-ը նշել է, որ պիտի մնանք ԵԱՏՄ-ում, 35.1%-ը կարծում է՝ պիտի շարժվել դեպի ԵՄՇոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազիՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարովՀարցվածների 59%-ը նշել է՝ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունն իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին Լուրջ կասկածներ ունեմ, որ ողջ այդ բառակույտի կնքահայրն անձամբ Նիկոլն է. Արմեն ՀովասափյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԷՈւկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումըՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ ԲաբուխանյանԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի երկաթուղային հատվածները. վարչապետՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է»2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված