«Հրապարակ». Փաշինյանը բացել է իր «իրական Հայաստանի» փակագծերը
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի Հանքավանի ժողովի ժամանակ Փաշինյանը բացել է իր «Իրական Հայաստան»-ի փակագծերը, որից պարզ է դարձել, որ նա դրա ներքո փորձում է կյանքի կոչել Ալիեւի հետ պայմանավորվածությունները՝ ՀՀ տարածքների վերաբերյալ պահանջները։ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետեւյալն է, երբ ժողովուրդն ասում ա՝ լսեք, չենք ուզում այլեւս մաքառել, գոյատեւել, տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել։
Ոմանք գլխի են ընկել նրա ասածի իրական իմաստը, սկսվել է հարցերի տարափ՝ սահմանազատման, տարածքային զիջումների մասին: Նա հստակ պատասխաններ չի տվել՝ կրկնելով, որ Ադրբեջանն ինչ ուզի, տալու ենք, որ պատերազմ չսկսվի։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
