Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian info Ադրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument Watch Մեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The Times Քննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավ Ստամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. Պեսկով Ափսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. Ներսիսյան

Նիլոլ Փաշինյանը պատրաստ է փախչել, սակայն բավական ուժերի դա ձեռք չի տալիս. Իսրայելյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» ՀԿ ղեկավար ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ։

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասում էր, թե՝ ԼՂ-ն պետք է լիներ Ադրբեջանի կազմում, եւ իր ձախողումն է, որ այդ մասին չի հնչեցրել շատ ավելի վաղ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս տեսակետը։

— Արցախի հանձնումից հետո, երբ այդ մարդը նման մտքեր է արտահայտում, կրկնակի կերպով մեզ տալիս է այն հարցերի պատասխանները, թե Նիկոլ Փաշինյանն ինչի՞ համար է եկել իշխանության։ Դեռեւս 2018 թվականից նա, իմանալով իր քայլերի մասին, դրանք բոլորովին այլ կերպ է ներկայացրել հանրությանը` անիմաստ հույսեր տալով եւ խաբելով բոլորիս։ Նիկոլ Փաշինյանը հնչեցնում էր, թե Արցախը Հայաստան է եւ վերջ, ինչպես նաեւ հանրության մոտ իր դրական կերպարը ձեւավորում՝ իբրեւ հայրենասեր առաջնորդ, սակայն ներկայիս վիճակը հասցրեց նրան, որ նա հենց ինքը նշեց, որ եկել է Արցախը հանձնելու համար եւ դա իրականացրեց։

Արցախահայությունից վերջացրեց եւ այժմ էլ նույն կերպով անցել է Հայաստանում ապրող բնակչությանը նույն ստոր կերպով խաբելուն եւ հայկական կողմի տարածքների ճակատագրի հետ խաղալուն։ Անգամ չեմ բացառում այն, որ որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը հենց նույն կեպով էլ հնչեցնելու է, թե ինքը գիտեր, որ Հայաստանի այսինչ տարածքները պատկանում են ադրբեջանական կողմին։ Այո՛, Նիկոլ Փաշինյանի շուրթերից չի բացառվում լսել նման արտահայտություններ։ Այդ մարդու վեց տարիների ղեկավարման ընթացքում դեռեւս չենք հանդիպել ոչ մի հայանպաստ աշխատանքի, որը միտված է եղել ի շահ ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ` Հայաստանի Հանրապետության։

Ոչ մի հայանպաստ աշխատանք ես չեմ հիշում, որ կատարել է այս անձնավորությունը։ Այժմ նրա ցանկացած քայլ միայն կործանիչ գործողությունների է տանում մեր երկիրը։ Նա` որպես ղեկավար, Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը պաշտպանող մեկն է։ Որքան վատ գործընթացներ կան, դրանցից միշտ հանրությունը տեղյակ է միայն կորստից հետո։ Նրանք լուռ  իրագործում են իրենց ոչ հայանպաստ ծրագրերը։

— Դուք եւս մասնակցում եք Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժմանը, ունե՞ք այն հարցի պատասխանը, թե ինչպես է այս շարժումը պատկերացնում արցախահայության վերադարձն Արցախ կամ Արցախի վերադարձը Հայաստանի Հանրապետությանը:

— Բառացիորեն, երբ ասում են՝ իշխանափոխություն լինի, Արցախը կվերադարձնենք՝ իմանալով հանդերձ, որ մեր թշնամին՝ թուրքը, ադրբեջանցին այդպես հեշտ կերպով Արցախը չի վերադարձնի, մենք մեր մեջ զորացնում ենք հույսն ու հավատը՝  վերադարձի, մեր մեջ արթնացնում ենք մի մեծ ուժ՝ գիտակցելով, որ միշտ մեր միասնականությունը բոլոր նման բարդ իրավիճակներում եւ կռվի ժամանակներում տվել է հաղթանակներ։ Այս ամենի մասին է խոսքը, եւ ողջ իմաստն առաջին հերթին միասնականություն քարոզելու մեջ է։

Ուսումնասիրելիով նաեւ ներկայիս իրավիճակը՝ պետք է իսկապես ուժեղ լինենք եւ միահամուռ, քանի որ այդ դեպքում ունենալու ենք ուժեղ պետություն, հզոր բանակ եւ ուժեղ Հայաստան։ Հենց այս ամենի հիմքում էլ նաեւ Արցախի հետ կապված մեր հետագա կարգավիճակն է լինելու։ Արցախի  վերադարձման համար մեզ հարկավոր է առաջին հերթին միասնականություն, եւ մեկ բռունցք դառնալուց հետո իսկապես ամեն ինչ հնարավոր կլինի փոփոխել՝ ի շահ Արցախի եւ Հայաստանի։ Արցախը ոչ միայն արցախցիների համար պետք է մնա, այլ մեր ընդհանուր գաղափարախոսության հիմքում Արցախը հայկական պահելն է։ Սա է մեզ պետք տարբերել, որովհետեւ այդ խրամատում կռվել է հայը, չի կռվել միայն արցախցին։

Արցախը 4000-ից ավելի տարիների պատմություն ունի, եւ այժմ էլ նաեւ Բագրատ սրբազանի խոսքերը պետք է խորքային կերպով ուսումնասիրել, որոնք եւս այդ ամենի պահպանման հիմքն են քարոզում։ Մենք 30 տարի ադրբեջանցիներին նվաստացրած պահել ենք, բայց հաղթանակով ենք չէ՞ դա արել։ 30 տարի ունեցել ենք ազատ Արցախ։ Այդքան տարիների ընթացքում նաեւ մեկ անգամ չի եղել կասկած, որ կարող է նման ժամանակահատված գա, եւ Արցախը չհամարվի հայկական։ Թշնամին վախեցել է մեզնից։ Իսկ այսօրվա իրավիճակը ժամանակավոր է, քանի որ եթե հզոր երկիր ունենանք եւ հզոր ղեկավար՝ լիովին հակառակ գործընթացն է ընթանալու։

— Պարոն Իսրայելյան, իսկ ինչպե՞ս պետք է հասնել նրան, որ հնարավոր լինի հեռացնել Նիկոլ Փաշինյանին։

— Մենք բոլորս էլ գիտենք՝ Նիկոլ Փաշինյանն ով է։ Նա ինքն իր գլխով իշխանություն չի եկել։ Աջակցությունների միջոցով է եկել ու հասել այդ աթոռին: Եթե այն ժամանակ իրեն աջակցություն չլիներ, երբեք չէր կարողանա գար եւ հասներ իշխանության գլուխ։ Նիկոլ Փաշինյանին գիտենք դեռեւս 90-ականներից՝ իր մոտեցումները, տեսլականները՝ թե՛ Արցախի հետ կապված, թե՛ ընդհանրապես։ Այժմ ես ուզում եմ, որ մենք ուշադրություններս կենտրոնացնենք նաեւ այն հարցի ուղղությամբ, թե վերջապես այս մարդու հեռանալն ո՞ւմ է խանգարում։

Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանն անգամ ժամեր անց պատրաստ է փախչել, հեռանալ էլ չէ՝ այլ հենց փախչել, սակայն բավական ուժերի  դա ձեռք չի տալիս։ Այս շարժման որակը փոխվելու է եւ գալու է ու հասնելու է իր նպատակին։ Այս շարժումը հասնելու է այն կետին, որ այս իշխանությունն էլ է հեռանալու, եւ արդարությունն էլ է վերականգնվելու։ Ժողովրդի ուժով մենք պետք է Բագրատ սրբազանին օգնենք, որպեսզի ինքն էլ ունենա այդ ուժը եւ իրական պայքարի լուծումը հասնի իր հաղթական կետին։

— Վերջին ցույցերի ընթացքում թվով բավականին շատ արցախցիների նաեւ ձերբակալեցին, եւ այդ ամենի մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ ԱԺ ամբիոնից։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Ողջ արցախահայության այս շարժմանն ակտիվ մասնակից լինելու նպատակը հայրենիք ունենալն է, հայ մնալն է, մեր իրավունքները չոտնահարելն է, Արցախի հարցը փակել չթողնելն է։ Արցախահայությունն ինքը գիտի, թե ուր է գնում եւ ինչի համար։ Արցախցուն պետք չէ ոչինչ բացատրել, մենք ինքներս ամեն ինչ շատ լավ գիտենք։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդչափ «մտահոգված» արցախահայությամբ, որովհետեւ մենք վախ չունենք, ամեն ինչ կորցրել ենք, եւ այժմ արցախցուն վախեցնել` բանտում փակելով, ծեծելով եւ այլնով հնարավոր չէ։

30 տարի այդ ժողովուրդն է՛լ կռիվների, է՛լ պայթյունների ձայների ներքո է ապրել, եւ այժմ հանկարծ մի Նիկոլ Փաշինյան փորձում է ինչ-որ կերպ նրանց վախեցնել։ Ծեծելը, դա մեզ համար վախ չէ։ Այսօրվա արցախահայությանը եւս ոչինչ չի վախեցնում։ Դրա համար իմ կոչն է նաեւ նրանց, որպեսզի այս ընթացքում շարունակեն լինել Բագրատ սրբազանի կողքին, հավատան միայն սրբազանին, եւ այս շարժման բոլոր հանրային հավաքների ժամանակ շարունակեն միշտ լինել նույն տեղում՝ սրբազանի կողքին։ Մենք պայքարով ենք հաղթելու, եւ այն մարդիկ, որոնք ունեն մտավախություն (իշխանության մասին եմ ասում), արդեն պարտված են։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 






Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանըՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել«Երեխաները դպրոց չեն գնալու»․ ի՞նչ կատարվում Պուշկինի անվան դպրոցում. ուղիղ միացումԱննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ․ 168․amՍերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ ՇարմազանովՍուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top