Զինծառայող է հանկարծամահ եղել
Պատահար![Զինծառայող է հանկարծամահ եղել](/timthumb.php?src=disc/25-06-24/3c6f72de68ba8d6b7b6ae77239a6572f.jpg&w=780)
Hraparak.am-ը գրել է․
««Հրապարակ»-ի տեղեկություններով` ՀՀ ՊՆ հատուկ բանակային կորպուսում երեկ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում հանկարծամահ է եղել ժամկետային զինծառայող Դ. Ն.-ն: Զինվորի մահն արձանագրվել է զորամասում:
Մեզ ասացին, որ վերջինս բանակ զորակոչվելիս չի ունեցել առողջական խնդիրներ: ՊՆ-ից «Հրապարակ»-ին պատասխանեցին, որ զինվորի մահվան հանգամանքները քննում է ՀՀ քննչական կոմիտեն: Վարույթն իրականացնող մարմնից չեն արձագանքում»: