Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Մխիթարյանը` երեխաների հետ ժամանակ անցկացնելու և նրանց նոր բաներ սովորեցնելու մասին

Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Newmag / summerfest-2024-ի շրջանակում հյուրընկալվել է Արտակ Ալեքսանյանին։ Խոսելով ամենատարբեր թեմաների շուրջ, Մխիթարյանը կիսվել է ոգեշնչման և էներգիա ստանալու իր եղանակի մասին.
 
«Երբ ծնվում են զավակներդ, կյանքդ կրկնակի իմաստ է ստանում, իրենց համար ես սկսում ապրել, անում ես ամեն ինչ, որ իրենք իրենց լավ զգան, որ դու էլ քեզ լավ զգաս դրանով։ Ես ուղղակի բավականություն եմ ստանում, որ պետք է ամեն օր երեխաներիս մի բան սովորեցնեմ ու կրկնեմ սովորածս»,- ասել է նա։
 
Մխիթարյանը նշել է, որ անկախ իր գտնվելու վայրից էներգիան ստանում է ընտանիքից ։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է 2019 թվականին։ 2020թ․ լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը` որդին՝ Համլետը, իսկ 2023-ին դուստրը՝ Լիլյան։
 
Լուսանկարը` Newmag-ի
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ