Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Եղանակ![Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա](/timthumb.php?src=disc/23-06-24/6079b4e5cb16b37b931dca174b797e37.jpg&w=780)
Երևանում հունիսի 23-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 23-ի գիշերը, 24-ի երեկոյան ժամերին՝ քաղաքի առանձին հատվածներում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Մարզերում հունիսի 24-27-ին կեսօրից հետո, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: