Նաիր Տիկնիզյանն ամռանը կարող է հեռանալ սերբական ակումբից Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Մոուրինյոն վերադառնո՞ւմ է «Ռեալ».Ռոմանոյի ինսայդը Ամերիկյան հեգեմոնիան կարող է պաշտոնապես ավարտված համարվել Մոսկվան պարտադրված է շատ արագ եւ կտրուկ կոշտացնել իր ռազմավարությունը Վեդիի մանկապղծության դեպքով 3-րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում. ՔԿ Հանրապետականները կպարտվեն ընտրություններում, և ԱՄՆ-ում կսկսվեն անկարգություններ. The New York Times Իրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. Bloomberg Զելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունից Ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ)

Երեւանի ամենահայտնի բակը կորցրեց իր ամենասիրելի բնակիչներից մեկին՝ դրական ու հմայիչ Լալային

Մշակութային

Երեւանցիների ամենահարազատ բակն այսօր կորցրեց իր ամենասիրելի բնակիչներից մեկին՝ Լալային՝ խարիզմատիկ, բարի, հումորով, ժպտացող ու ժպիտ տվող, հմայիչ Լալա Մնացականյանին։ Երեւանյան առավոտը տխուր էր՝ ՀՀ վաստակավոր արտիստի մահվան լուրից։ 

Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել 66 տարեկանում՝ իր ետեւում թողնելով իր տարիներից ավելի հագեցած կյանք՝ լի արվեստով, հումորով ու անմոռանալի կերպարներով, որոնցից ամենատպավորիչը, թերեւս, «Մեր Բակի» Լալան էր՝ Աշոտի ու Հրանտի անդավաճան ընկերը, որը բակի մյուս բնակիչների հետ հին երեւանյան կոլորիտի ամենավառ հերոսուհիներից էր։

Լալա Մնացականյանը ծնվել է Երեւանում՝ հոկտեմբերի 8-ին։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը, դերասանուհի էր, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը, մաթեմատիկոս։ Դերասանուհու մասնագիտությունը նա վաղուց էր ընտրել։ Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի եւ կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է կարմիր դիպլոմով։ 

Դերասանուհին բազմաթիվ հերոսուհիների է կերտել՝ ինչպես թատրոնում, այնպես էլ ֆիլմերում։ Նա ավելի քան 140 մանրապատումների հեղինակ է։ Նա նկարահանվել է «Մանուկով աղախին» (1984), «Ուսուցչուհի» (1992), «Ամանորը մեր անբաժան ընտանիքում» (2015), «Ճամբարում» (2015), «Մանյունյա» (2020) եւ մի շարք այլ ֆիլմերում, իսկ 1996-ին առաջին անգամ հայտնվել է «Մեր բակի» Լալայի դերում։ Դերասանուհին 25 տարի անց՝ 2021 թ-ին, սիրելի հերոսուհուն մարմնավորել է նաեւ «Մեր բակը 25 տարի անց» կատակերգությունում։ 

Լալա Մնացականյանը բազմերանգ դերերով հանդես է եկել նաեւ հայտնի սիթքոմներում եւ սերիալներում, որոնց թվում են՝ «Ընտանյոք հանդերձ», «Ոսկե դպրոց», «Հյուրերն անցյալից»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նաիր Տիկնիզյանն ամռանը կարող է հեռանալ սերբական ակումբիցԻնչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումըՄոուրինյոն վերադառնո՞ւմ է «Ռեալ».Ռոմանոյի ինսայդըԱմերիկյան հեգեմոնիան կարող է պաշտոնապես ավարտված համարվելՄոսկվան պարտադրված է շատ արագ եւ կտրուկ կոշտացնել իր ռազմավարությունըՎեդիի մանկապղծության դեպքով 3-րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում. ՔԿԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵՐԿԱՄԱՐՏԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՈՒՆԵՑԱՎՀանրապետականները կպարտվեն ընտրություններում, և ԱՄՆ-ում կսկսվեն անկարգություններ. The New York TimesԻրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. BloombergԶելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունիցՅունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկերՌուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ)Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերըԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցովԱրձակուրդ՝ հայկական ձևով, որտեղ երեխաները սովորում են ինքնուրույն լինելԽորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված