ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք

Ե՛վ Արթուր Վարդանյանի, ե՛ւ Վահագն Չախալյանի դեպքում իրականացվում է շատ կարծր քաղաքական հետապնդում. Բաբուխանյան

Թեմա

«Իրավունք TV»-ի տաղավարում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ անդրադարձել է 44 օրյա պատերազմի մասնակիցներ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի ազատազրկմանը եւ Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի տնային կալանքին: Նրա գնահատմամբ՝ ե՛ւ Ա. Վարդանյանի, ե՛ւ Վ. Չախալյանի դեպքում իրականացվում է շատ կարծր քաղաքական հետապնդումներ:

«Խոսքը մեզ քաջ հայտնի անձանց մասին է, ովքեր համագործակցում են մեր շարժման հետ: Ակնհայտ է, որ այս մարդիկ հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար, ինչպես նաեւ մեր շատուշատ այլ գործընկերներ: Այսօր Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով, ինչը չեն տեսնում Միացյալ Նահնագները, արեւմտյան պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները, իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք այլ ժամանակ, երբ մեկի ձեռքը մի փուշ էր մտնում, համաշխարհային աղաղակ էին բարձրացնում, թե իշխանությունը կիրառեց ուժ եւ այլն», - ընդգծեց Հ. Բաբուխանյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ