ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք

Արթուր Վարդանյանի ազատազրկումը քաղաքական հետապնդում է. ՀՃԿ նախագահ

Թեմա

«Իրավունք»-ի հետ զրույցում «Համահայկական ճակատ» կուսակցության նորընտիր նախագահ ԱՐՍԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ անդրադարձել է «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ, 44 օրյա պատերազմի մասնակից Արթուր Վարդանյանի ազատազրկմանը:

«Արթուր Վարդանյանի ազատազրկումը քաղաքական հետապնդում է: Չի կարող լինել այդպես, որ մոտ 25 հոգի անցնեն նույն գործով՝ նույն հոդվածով, 24ը ստանան համաներում եւ դուրս գան, իսկ 25-րդը դատվի՝ ամբողջ խստությամբ», - շեշտեց Արսեն Վարդանյանը եւ նշեց, որ այս հարցին ավելի համապարփակ կանդրադառնա առաջիկայում:

Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանին տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, նրան սպառնում է 9 տարվա ազատազրկում՝ 9 տարի առաջ հարուցված «Նորք-Մարաշ» խմբի քրեական գործով: Գործը հասել էր Վերաքննիչ դատարան, ապա բողոքարկվել Վճռաբեկում: Սակայն, սույն թվականի հունիսի 18-ին որոշում է կայացվել վարույթ չընդունել բողոքը, հենց նույն օրը գործը վերադարձվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան ու, առանց որեւէ ծանուցման, հունիսի 19-ին Ա. Վարդանյանին ոստիկանությունն առեւանգել է՝ Ռիո մոլի առջեւից: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ