Քիմ Քարդաշյանը մերկացրել է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին
Սպորտ
Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նկարահանվել է ամերիկացի հեռուստատեսային դեմք, հայկական ծագմամբ մոդել եւ դերասանուհի Քիմ Քարդաշյանի SKIMS Mens ներքնազգեստի ապրանքանիշի գովազդում: 20-ամյա ֆուտբոլիստը տեսախցիկի առաջ է հայտնվել անդրավարտիքով ու գնդակով հնարքներ կատարել:
«Ես Ջուդ Բելինգեմն եմ: Բոլորը կրում են SKIMS»,- գովազդային արշավի ժամանակ նշում է ֆուտբոլիստը:





