Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Ադրբեջանին բելառուսական զենքի ինտենսիվ մեծ ծավալի խմբաքանակներով վաճառք սկսվել է 2018-ից հետո. Ջամալյան

Ներքաղաքական

«Ի­րա­վունքի» զրու­ցա­կիցն է ռազ­մա­կան փոր­ձա­գետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ:

«ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ԱՅՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԻՆ, ԵՐԲ ՌԴ-Ն ՈՐՈՇԻ ՌԵԳԻՈՆՈՒՄ ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԵՂԱՑՆԵԼ»

— ­Պա­րոն ­Ջա­մալ­յան, հաշ­վի առ­նե­լով Նի­կոլ ­Փա­շին­յա­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ըստ ­Ձեզ, ­Հա­յաս­տա­նը ՀԱՊԿ-ից ի­րա­կա­նում դո՞ւրս է գա­լու, թե` ոչ։

— ­Տե­սեք, 2018-ին իշ­խա­նութ­յան են բեր­վել այն ար­դի­նալ զանգ­վա­ծը, որն ու­ներ նույն ա­ռա­քե­լութ­յու­նը՝ խզել բո­լոր տե­սա­կի կա­պե­րը ­Ռու­սաս­տա­նի հետ։ Ին­չո՞ւ եմ ա­սում` ար­դի­նալ զանգ­ված, քա­նի որ այդ մարդ­կանց ըն­կա­լում­նե­րում ինք­նիշ­խա­նութ­յու­նը են­թադ­րում է ­Ռու­սաս­տա­նի հետ կա­պե­րի խզում։ Երբ ա­սում ենք իշ­խա­նութ­յուն, սրանք հաս­կա­նում են ո­րե­ւէ տե­սա­կի կա­պե­րի բա­ցա­կա­յութ­յուն ­Ռու­սաս­տա­նի հետ։ Ի­րենց բո­լո­րո­վին չի հե­տաքրք­րում ­Հա­յաս­տա­նի կրի­տի­կա­կան վի­ճա­կի մեջ հայտն­վե­լը։

Ն­րանք ինչ-որ ի­դեա ու­նեն այդ ինք­նիշ­խա­նութ­յան վե­րա­բեր­յալ, դա այ­լա­սեր­ված պատ­կե­րա­ցում­նե­րի կրումն է։ Ա­մե­նա­սար­սա­փե­լին այն է, որ հա­նուն դրա` ի­րենք կա­րող են եւ նաեւ գնում են դա­վա­ճա­նութ­յան՝ ոտ­նա­հա­րե­լով ա­մե­նա­կեն­սա­կան հան­րա­յին շա­հե­րը։ Այս­տեղ ի՞նչն է կա­պում մեզ ­Ռու­սաս­տա­նի հետ։ Անվ­տան­գութ­յա՞ն հետ կապ­ված հար­ցե­րը, Ար­ցա՞խն է, ո­րի հա­յա­պատ­կա­նութ­յու­նը ե­րաշ­խա­վո­րե­լու հա­մար պետք է ու­նե­նալ ա­մուր հենք, թե՞ ­Թուր­քիան է նո­րից գո­յա­բա­նա­կան վտան­գով սպառ­նում։ Ն­րանք ա­սում են, թե` ո­չինչ, կլու­ծենք այդ հար­ցը, բո­լոր պա­հանջ­նե­րը կբա­վա­րա­րենք, ո­չինչ, որ մի 300 հա­զար թուրք էլ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յու­նում բնակ­վի, ո­չինչ, թուր­քը փոխ­վել է։ Այս ար­դի­նալ զանգ­վա­ծի ա­ռա­քե­լութ­յու­նը՝ հա­նուն ո­րի ի­րենք բեր­վել են իշ­խա­նութ­յան, ­Ռու­սաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րի կող­մից բո­լոր տե­սա­կի կա­պե­րը խզելն է ՌԴ-ի հետ։

Ի­րենք հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն գնում են եւ գնա­լու են այս ճա­նա­պար­հով։ ­Միան­գա­մից չեն կտրում կա­պե­րը` հաս­կա­նա­լով, որ հա­զար ու մի հար­ցեր ու­նենք կապ­ված ­Ռու­սաս­տա­նի հետ, ո­րով­հե­տեւ կտրուկ ձե­ւով կա­րող է այն­պի­սի տնտե­սա­կան վայ­րի­վե­րում­նե­րի բե­րել, որ դեր­մուս­յան ա­լի­քը պար­զա­պես խփե­լով տա­նի։ ­Մինչ­դեռ ի­րենք բո­լոր այդ խո­տոր ճա­նա­պարհ­նե­րով գնում են, բայց ուղ­ղութ­յու­նը չեն փո­խում, շա­րու­նակ ա­ռաջ­նորդ­վում են հա­կա­ռու­սա­կան քայ­լե­րով։

Ե­թե այս ար­դի­նալ զանգ­վա­ծը շա­րու­նա­կի մնալ իշ­խա­նութ­յան ղե­կին՝ ­Հա­յաս­տա­նը ե՛ւ ՀԱՊԿ-ից դուրս կգա, ե՛ւ ռազ­մա­բա­զան դուրս բե­րե­լու խնդիր կլի­նի, զու­գա­հե­ռա­բար բա­վա­րա­րե­լով թուր­քադր­բե­ջա­նաբ­րի­տա­նա­կան տան­դե­մի բո­լոր պա­հանջ­նե­րը։ ­Պետք է նշեմ, որ այդ տան­դե­մի պա­հանջ­նե­րը գնա­լով մե­ծա­նում են, քա­նի որ ի­րենք ա­մեն ինչ ու­զում են։ Ի վեր­ջո, ի­րենք նաեւ Արևմտ­յան Ադր­բե­ջան են ու­զում եւ կհաս­նեն այդ նպա­տա­կին։ ­Հա­նուն դրա թքած ու­նեն, թե հայ­կա­կան քա­ղա­քակր­թութ­յուն կլի­նի կամ չի լի­նի՝ ի­րենք սառ­նասր­տո­րեն հան­գիստ կա­րող են ա­նել ա­մե­նից վա­տը` հա­նուն այս ռե­գիո­նից ­Ռու­սաս­տա­նին վտա­րե­լու։

­Հի­մա ամ­բողջ հար­ցը հե­տեւ­յալն է՝ արդ­յո՞ք ­Ռու­սաս­տանն այս վտանգ­ներն ա­դեկ­վատ է գնա­հա­տում, թե` ոչ: Եվ ե­թե ա­դեկ­վատ են գնա­հա­տում այդ վտանգ­նե­րը, ա­պա ե՞րբ են, ի վեր­ջո, ի­րենց իսկ կեն­սա­կան շա­հե­րը պահ­պա­նե­լու։ Այդ հարցն է, ո­րը կա­րե­ւոր է։ ­Հաշ­վի առ­նե­լով, ի­հար­կե, մեր ռազ­մա­վա­րա­կան շա­հե­րը` դրանք, ի­հար­կե, հա­մընկ­նում են հենց դաշ­նա­կից ­Ռու­սա­տա­նի ռազ­մա­վա­րա­կան շա­հե­րի հետ, եւ դրա վրա էլ խարսխ­վում մեր դա­շին­քը:

Ուս­տի` պետք է պատ­րաստ լի­նենք այն պատ­մա­կան պա­հին, երբ ­Ռու­սաս­տա­նը ո­րո­շի ռե­գիո­նում իր ազ­դե­ցութ­յու­նը ու­ժե­ղաց­նել։ Այս պա­հին օգ­տա­գոր­ծե­լով ներ­կա­յիս քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րը, ­Ռու­սաս­տա­նի վե­րա­դար­ձի պա­հին պատ­րաստ պետք է լի­նենք վե­րա­կանգ­նել մեր սու­բեկ­տայ­նութ­յու­նը՝ հայ-ռու­սա­կան դա­շին­քի հա­մա­տեքս­տում եւ սուբ­յեկ­տիվ դե­րա­կա­տա­րութ­յուն ու­նե­ցո­ղի կար­գա­վի­ճա­կում կա­րո­ղա­նանք վե­րագտ­նել մեզ: Եվ սա հնա­րա­վոր է միայն հայ-ռուս-ի­րա­նա­կան դա­շին­քի հա­մա­տեքս­տում։

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ, ՀԱՊԿ-Ի ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԴԵՄԱՐՇՆ Է ԱՆՈՒՄ»

— Իսկ ինչ­պե՞ս կմեկ­նա­բա­նեք այն հան­գա­ման­քը, երբ Նի­կոլ ­Փա­շին­յա­նը հայ­տա­րա­րել է, որ այ­լեւս ո­րե­ւէ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ, ա­ռա­վել եւս ան­ձամբ ին­քը ­Բե­լա­ռուս չի մեկ­նի, քա­նի դեռ այն­տեղ նա­խա­գահ է Ա. ­Լու­կա­շեն­կոն:

— ­Փա­շին­յանն իր հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կան գի­ծը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն տա­նում է, բայց այդ ուղ­ղութ­յամբ նա գնում է խու­ճուճ ճա­նա­պարհ­նե­րով։ Այ­սինքն, այս­տեղ խնդիրն այն չէ, որ ­Նի­կոլ ­Փա­շին­յանն այն­քան հայ­րե­նա­սեր է, որ օ­կու­պաց­ված Ար­ցախ ­Լու­կա­շեն­կո­յի այ­ցե­լութ­յուն­նե­րը իր մոտ ա­ռա­ջաց­րել է ինչ-որ հայ­րե­նա­սի­րա­կան զգա­ցում­ներ, եւ ինքն այդ­պես հա­կազ­դում է։ Բ­նավ` ո՛չ, ին­քը թքած ու­նի Ար­ցա­խի վրա, Ար­ցա­խը հանձ­նել է, ու այս­տեղ ազ­գա­յին շա­հը պաշտ­պա­նե­լու խնդիր չկա։ Ըն­դա­մե­նը օգ­տա­գոր­ծե­լով այն հան­գա­ման­քը, որ ­Լու­կա­շեն­կոն, ով, ի դեպ, մեր երկ­րի բա­րե­կա­մը եր­բեք չի ե­ղել եւ չի՝ այ­ցե­լել է օ­կու­պաց­ված Ար­ցախ եւ այս պատր­վակն օգ­տա­գոր­ծե­լով` նա հեր­թա­կան հա­կա­ռու­սա­կան, ՀԱՊԿ-ի դեմ ուղղ­ված դե­մարշն է ա­նում։ Այդ նույն ­Լու­կա­շեն­կոն Ար­ցախ չէր այ­ցե­լի, ե­թե ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նը չլի­ներ իշ­խա­նութ­յան ղե­կին, ո­րով­հե­տեւ ե­թե նա չլի­ներ իշ­խա­նութ­յան ղե­կին, Ար­ցա­խը կլի­ներ հա­յա­ռատ։

Այդ նույն ­Լու­կա­շեն­կոն շատ զուսպ էր իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րում, երբ ­Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յան ղե­կին էին ­Ռո­բերտ ­Քո­չար­յանն ու ­Սերժ ­Սարգս­յա­նը, թե­պետ այդ ժա­մա­նակ էլ Ադր­բե­ջա­նի հետ իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րում այդ ջեր­մութ­յու­նը կար։ Ի վեր­ջո, Ադր­բե­ջա­նին բե­լա­ռու­սա­կան զեն­քի ին­տեն­սիվ մեծ ծա­վա­լի խմբա­քա­նակ­նե­րով վա­ճառք սկսվել է 2018-ից հե­տո։ ­Հի­մա երբ ­Լու­կա­շեն­կոն տես­նում է, որ ­Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րը թքած ու­նի Ար­ցա­խի վրա եւ հանձ­նել է այն, նա ի՞նչ է, ա­վե­լի՞ հայ պետք է գտնվի, քան թե հա­յը։

Այս կոն­տեքս­տում տրա­մա­բա­նա­կան է, որ ա­վե­լի ան­կաշ­կանդ ին­քը հա­մա­գոր­ծակ­ցում է Ադր­բե­ջա­նի հետ, իր տնտե­սութ­յունն է զար­գաց­նում, իսկ սպա­ռա­զի­նա­կան ար­տադ­րան­քը վա­ճա­ռում է Ադր­բե­ջա­նին։ ­Լու­կա­շեն­կոն ան­խու­սա­փե­լիո­րեն ա­վե­լի զուսպ կլի­նի Ադր­բե­ջա­նի հետ իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րում եւ նա հաշ­վի կնստի հայ­կա­կան շա­հի հետ, ե­թե հայ­կա­կան շա­հը պաշտ­պա­նող իշ­խա­նութ­յուն ձե­ւա­վոր­վի ­Հա­յաս­տա­նում:

«ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ, ՈՐՈՆՔ ԿՍՐԲԵՆ ԵՎ ԿՏԱՆԵՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Ի վեր­ջո, ո՞րն է խան­գա­րիչ գոր­ծո­նը Հա­յաս­տա­նի հա­մար՝ լքե­լու ՀԱՊԿ ռազ­մա­կան դա­շին­քը, ե­թե չի մաս­նակ­ցում ոչ մի մի­ջո­ցառ­ման։

Անվ­տան­գութ­յան հետ կապ­ված մեր խնդիր­ներն այն­քան ակ­նա­ռու են, հատ­կա­պես որ ­Նի­կոլ ­Փա­շին­յանն էլ ա­մեն հեր­թա­կան զի­ջու­մը թուր­քադր­բե­ջա­նա­կան տան­դե­մին կա­տա­րե­լիս` ընդգ­ծում է, որ ին­քը չի ե­րաշ­խա­վո­րում այդ ա­մե­նից հե­տո լիա­կա­տար անվ­տան­գութ­յու­նը։ Ան­կան­խա­տե­սե­լի զար­գա­ցում­ներ եւս կա­րող են լի­նել, ո­րոնք էլ կա­րող են սրբել եւ տա­նել այս իշ­խա­նութ­յու­նը։ Մ­յուս կող­մից ­Ռու­սաս­տա­նի հետ կան նաեւ զուտ տնտե­սա­կան բնույ­թի շատ լուրջ կա­պեր, ո­րոնց խզու­մը կա­րող է սո­ցիա­լա­կան մեծ խնդիր­նե­րի բե­րել։ ­Հա­վա­նա­բար, ի­րենք հաս­կա­նում են, որ նման դեպ­քում տնտե­սութ­յու­նը կոր­ծա­նա­րար հար­ված կստա­նա՝ ե­թե բո­լոր կա­պե­րը խզվեն, եւ այս հան­գա­մանքն էլ հաշ­վի առ­նե­լով` ռազ­մա­բա­զան դուրս բե­րե­լու կտրուկ պա­հանջ այս պա­հին չի գնում, եւ ՀԱՊԿ-ից դուրս գա­լու ո­րո­շու­մը չի կա­յաց­վում։

Այ­սինքն, անվ­տան­գութ­յան հետ կապ­ված ան­կան­խա­տե­սե­լի դրույթ­ներ կա­րող են լի­նել։ ­Հի­մա թուր­քե­րը ի­րեն պաշտ­պա­նում են, որ­պես­զի ին­քը զի­ջում­նե­րի գնա, սա­կայն ե­թե ռու­սա­կան ռազ­մա­բա­զան դուրս գա, եւ հսկող գոր­ծոն­ներ չլի­նեն թուր­քե­րին՝ ի­րենք միան­գա­մից կա­րող են վերց­նել այն, ինչ ու­զում են` օ­կու­պաց­նե­լու տես­քով։ ­Դե­մոկ­րա­տա­կան ագ­րե­սիա­յի տես­քով կա­րող են վերց­նել։

Ս­րանք ռիս­կեր են, ո­րոնք թուր­քե­րը պա­հում են այն­քան ժա­մա­նակ, որ­քան պետք է։ Հենց բո­լոր գոր­ծոն­նե­րը վե­րա­նան, ­Նի­կոլ ­Փա­շին­յանն ի­րենց հա­մար ար­ժեք չի ներ­կա­յաց­նե­լու եւ լա­վա­գույն դեպ­քում, պար­զա­պես, կա­րող են է­վա­կո­ւաց­նել եւ տա­նել մի տեղ։ Ա­վե­լի շատ ես հակ­ված եմ կար­ծե­լու, որ տնտե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հե­ռան­կարն է, որն ի­րենք ու­զում են պա­հել, որ­պես­զի հայ­կա­կան տնտե­սութ­յու­նը չմեռ­նի եւ սո­ցիա­լա­կան բուն­տի չբե­րի: Եվ քա­նի որ ռու­սա­կան կողմն էլ անվ­տան­գութ­յունն ու տնտե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը մեկ ընդ­հա­նուր կոն­տեքս­տում է դի­տար­կում եւ ճիշտ է ա­նում, ա­պա մե­կը մյու­սով պայ­մա­նա­վոր­ված են։

­Սո­ցիա­լա­կան այս ա­մե­նա­վեր­ջին հե­նա­րանն էլ չկորց­նե­լու եւ սո­ցիա­լա­կան բունտ չհա­սու­նաց­նե­լու հա­մար ի­րենք հա­մա­գոր­ծակ­ցում են եւ ա­ռայժմ հան­դուր­ժում են ՀԱՊԿ-ում գտնվե­լը ու ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի առ­կա­յութ­յու­նը։ Այս պա­հին ի­րենք դե­ռեւս պատ­րաստ չեն լիո­վին խզել կա­պե­րը։ ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նը շատ կցան­կա­նար, որ­պես­զի ՀԱՊԿ-ից ի­րեն վռնդեին, սա­կայն նրան դե­ռեւս չեն հա­նում եւ պրո­վո­կա­ցիա­յի ռուս­նե­րը չեն տա­նում։ Ա­ռայժմ հենց այդ տնտե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հան­գա­ման­քով պայ­մա­նա­վոր­ված` ա­վե­լի կտրուկ քայ­լե­րի չի գնում, քա­նի որ դեռ չկա այն այ­լընտ­րան­քը, որ հայ­կա­կան տնտե­սութ­յու­նը կոնկ­րետ պա­հի դուրս գա։ Հենց սա է, որ ի­րեն դե­ռեւս ՀԱՊԿ-ում ստի­պում են մնալ։ Սր­բա­զան շար­ժու­մը մեր վեր­ջին հնա­րա­վո­րութ­յունն է եւ կհոր­դո­րեմ մեր հայ­րե­նա­կից­նե­րին լցվել մեծ համ­բե­րութ­յամբ եւ ի­մա­նալ, որ հեշտ հաղ­թա­նակ չի լի­նե­լու։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված