Դեկտեմբերին ամեն ինչ կպարզվի․ Փաշինյանը բոլորին ֆռացրել է․ Հովիկ Աղազարյան Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի գագաթնաժողովը բացահայտեց Եվրոպայի աշխարհաքաղաքական թուլությունը. Reuters Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռակողմ գագաթնաժողովի գլխավոր թեման չէր Մեդվեդև. Յալթային հղումը լիովին տեղին է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ն իր B-1 և B-2 հեռահար ռմբակոծիչները դրել է 96-ժամյա պատրաստվածության վիճակի Սի Ցզինպինի ելույթի ժամանակ Թրամփի աչքը կպել էր (Տեսանյութ) Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Նոյեմբերի 19. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Այ՛ո, Արցախի նախկին ղեկավարությունը այնքանով էր մեղավոր, որ սխալ էին կառավարում Արցախը. Վահան Բադասյան

Հանդիպում

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ատելությունն արցախցիների նկատմամբ։ Նա իր ատելության չափաբաժինը հերթական անգամ արցախցիների վրա թափեց ԱԺ-ում, մասնավորապես հետեւյալ ելույթը ունենալով․«Էսօր արցախցիներին բերել եք որպես ցույցի մատերիալ՝ 5 հազար դրամով, ցույցերին։ Այ, էս եք դուք, էս ա ձեր ճշմարտությունը, էս ա ձեր քաղաքականությունը, հիմա էլ ուզում եք նույնն անել ՀՀ ժողովրդի հետ, որ գուբերնիայում լինեք թեմակալ առաջնորդներ» եւ այլն, եւ այլն: Փաշինյանը փրփրաբերան խոսում է, թիմակիցները ոգեւորվում, ծափ են տալիս, ու էդ ծափերի մեջ էլ ատելություն է հնչում։

Ինչպես են հակադարձում Փաշինյանին արցախահայերը փորձեցինք հետաքրքրվել  արցախյան առաջին պատերազմի հրամանատար ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԻՑ․

-Ես չեմ ուզում լեզվակռիվի մեջ մտնել մի մարդու հետ, ով շատ հեռու է գրագիտությունից եւ ստրատեգիայից: Նիկոլը լավ վարպետ է բացառապես ստելու եւ ուտելու: Ինչ մնում է մեզ մեղադրելուն ես ասել ու էլի կրկնում եմ, որ Ադրբեջանը մինչեւ 2018թվականը որեւէ շանս չի ունեցել տիրելու Արցախին, մինչեւ այս պատուհաս ասուն կենդանին իր վարչախմբով: Ու սա իմ սուբյեկտիվ կարծիքը չէ, սա բացարձակ ճշմարտությունն է, որին գնահատական տալու է պատմությունը եւ մարդկությունը: Նիկոլը եւ իր թիմակիցները մեզ հարց են տալիս չէ՞, թե ինչու դուրս եկանք` ասեմ. դուրս եկանք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը հանձնեց, դրանից հետո ոն՞ց մնայինք, դառնայինք ադրբեջանցու ճորտը: Նիոլը իր խեղկատակ ելույթներով հանձնեց Արցախը հիմա էլ մեղքը արցախցի նախկին աշտոնյանների վրա է գցում: Եթե նույն 2018-ին ինքը ասեր, որ Արցախը Ադրբեջան է, ո՞ր մի հայը կընտրեր իրեն: Նա եկած օրվանից Արցախով երդում էր ուտում, որ հետո հեշտությամբ հանձներ: Այ՛ո, Արցախի նախկին ղեկավարությունը այնքանով էր մեղավոր, որ սխալ էին կառավարում Արցախը , ու հենց այդ սխալ կառավարման վրա հենվելով Նիկոլը սատանիստաբար եկավ իշխանության ու խաբեց մի ամբողջ ազգի: Նա կործանեց Արցախը, հիմա սկսել է Հայաստանի կործանման ծրագիրը, հետո էլ նույն ձեև կասի, որ նախկիններն են Հայաստանը հանձնել, ուղղակի ես դրա մասին պետք է շուտ տեղյակ պահեի Ձեզ սիրելի ժողովուրդ:  

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ