ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք

Արթուր Վարդանյանին տեղափոխեցին Արմավիրի ՔԿՀ. ՀԱՊ կուսակցությունը դիմում է իրավապաշտպաններին, քաղաքական գործիչներին ու լրագրողներին

Թեմա
Քիչ առաջ Էրեբունու ոստիկանությունից ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանին տեղափոխեցին Արմավիրի քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկացնում է Համահայկական ազգային պետականություն կուսակցության քարտուղարը. «Պարզվում է՝ հունիսի 18-ին վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վարույթ չընդունել վերաքննիչ դատարանի բողոքը, նույն օրը ուղարկում է առաջի ատյանի դատարան, որն էլ նույնն օրը կարգադրագիր է ուղարկում ոստիկանությանն՝ ի դեպ, առանց որեւէ ծանուցման: Այսօր՝ հունիսի 19-ին, Արթուր Վարդանյանին վայրագաբար առեւանգեցին, դրսում գնումներ կատարելիս բերման ենթարկեցին եւ կալանավորեցին։ Ընդ որում՝ այս բոլորին նախորդել են բազամաթիվ սպառնալիքներ, որը կապված է եղել Արթուրի վերջին շրջանում ակտիվ մասնակցության հետ՝ երկրում կատարվող իրադարձություններին: Փաստորեն Արթուր Վարդանյանին լռեցնելու համար նոր հեծանիվ պետք չէր հորինել՝ արդեն կարված գործ կար, դրանից լավ սպառնալիք ու լռեցնելու միջոց չգտան»:
 
ՀԱՊ կուսակցությունը բոլոր իրավապաշտպանների եւ լրագրողների ուշադրությունն է հրավիրում Արթուր Վարդանյանի հանդեպ իշխանությունների անմիջական հրամանով կատարված ապօրինի որոշման վրա եւ ակնկալում արձագանք՝ կատարվածին: Իսկ քաղաքական ուժերին խնդրում է հայտնել հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն ու աջակցությունը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ