ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք

Եթե իմպիչմենթի համար անհրաժեշտ լիներ, իհարկե, ամեն ինչ կանեի, որ իմ ստորագրությունը դրվեր. Մարտուն Գրիգորյան

Թեմա

ԱԺ «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ «Ի­րա­վունք»-ի հետ զրույ­ցում վե­րա­հաս­տա­տեց այն, ինչ ա­վե­լի վաղ նշել էր խմբակ­ցութ­յան ղե­կա­վա­րութ­յու­նը: ­Պարզ­վում է` խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մութ­յունն ի սկզ­բա­նե էլ մտա­դիր է ե­ղել կա­ռա­վա­րութ­յան հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով ու­ղեր­ձի նա­խա­գիծ բե­րել Ազ­գա­յին ժո­ղով եւ ոչ թե ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նին անվս­տա­հութ­յուն հայտ­նե­լու գոր­ծըն­թաց սկսել: Իսկ ու­ղեր­ձի նա­խա­գիծ բե­րե­լու հա­մար 27 ստո­րագ­րութ­յու­նը լիո­վին բա­վա­րար էր:

— ­Պա­րոն Գ­րի­գոր­յան, տե­ւա­կան ժա­մա­նակ լայ­նո­րեն քննարկ­վում էր, որ ե­թե ­Դուք եւ եւս եր­կու պատ­գա­մա­վոր միա­նա­յիք խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մութ­յան ստո­րագ­րութ­յուն­նե­րին, հնա­րա­վոր էր իմ­պիչ­մեն­թի գոր­ծըն­թաց սկսել: Ի­րա­կա­նում ի՞նչն էր պատ­ճա­ռը, որ չստո­րագ­րե­ցիք:

— ­Շի­րա­կի մար­զում եմ ե­ղել, իմ ա­մե­նա­մոտ ըն­կե­րը 40 տա­րե­կան հաս­կա­նում մա­հա­ցել էր, հու­ղար­կա­վո­րութ­յանն էի մաս­նակ­ցում: ­Բայց մեծ հաշ­վով նմա­նա­տիպ նա­խագ­ծեր միշտ էլ ե­ղել են, ո­րոնց հա­մար անհ­րա­ժեշտ էր 27 ստո­րագ­րութ­յուն, որ­պես­զի գու­մար­վի ար­տա­հերթ նիստ: Այ­սինքն` պար­տա­դիր չի ե­ղել բո­լո­րի ստո­րագ­րութ­յու­նը:

— Հս­տա­կեց­նենք, ո­րով­հե­տեւ այլ կերպ մեկ­նա­բան­վեց ­Ձեր չստո­րագ­րե­լը, որ ե­թե լի­ներ ­Ձեր եւ մյուս բա­ցա­կա­յող­նե­րի ստո­րագ­րութ­յու­նը, հնա­րա­վոր կլի­ներ ոչ թե ու­ղեր­ձի նա­խա­գիծ բե­րել, այլ անվս­տա­հութ­յան գոր­ծըն­թաց սկսել: Տե­ղի ու­նե­ցած դժբախ­տութ­յա­նը բո­լորն էլ ըմբռ­նու­մով են մո­տե­նում, բայց այս դեպ­քում հար­ցը երկ­րի օր­հա­սա­կան վի­ճա­կի մա­սին էր…

— ­Նո­րից եմ շեշ­տում` ի սկզ­բա­նե կոնկ­րետ այդ ու­ղեր­ձի նա­խագ­ծի հա­մար է ե­ղել ստո­րագ­րութ­յուն­նե­րը, ո­րի հա­մար պար­տա­դիր չէին բո­լո­րի ստո­րագ­րութ­յուն­նե­րը: Իսկ ե­թե անհ­րա­ժեշտ լի­ներ, ի­հար­կե, ա­մեն ինչ կա­նեի, որ այդ ստո­րագ­րութ­յու­նը դրվեր: Այս մա­սին նաեւ խմբակ­ցութ­յան քար­տու­ղար ­Տիգ­րան Աբ­րա­համ­յանն էլ ա­սել է, որ դրա կա­րի­քը չի ե­ղել: Ան­գամ տեղ­յակ էլ չեմ ե­ղել` նա­խագ­ծի ստո­րագր­ման հետ կապ­ված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ