Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Քերոբյանին առնչվող գործում պարզվելու է, որ պետությանն ամենամեծ վնասը պատճառել է ՔԿ-ն. Վահրամ Միրաքյան

Իրավական

Մի քանի օր առաջ Վահանը դուրս եկավ տնային կալանքից. ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի մեղադրանքին։

«Հիշու՞մ եք՝ ինչ շռնդալից գործը բացվեց, ձերբակալություններ եղան, թե բա «պետությանը առանձնակի խոշոր չափի նյութական վնաս», ձերբակալվել են փոխնախարարներ և այլն:

Հիմա արդեն քննչականն էլ էդպես բարձրագոչ «հաջող» օպերացիայի մասին չի խոսում, քանի որ պարզվեց՝ պետությանը նյութական վնասի մասին խոսակցությունները մտածածին էին, հիմա արդեն խոսում են պետության կողմից բաց թողնված եկամուտի կամ բարոյական վնասի մասին:

Իսկ վերջում պարզվելու է, որ պետությանն ամենամեծ վնասը պատճառել է քննչականը, իր ավտորիտար ոճի գործողութուններով, ինչի արդյունքում հիմա պետական համակարգի շատ աշխատողներ գործ անելու փոխարեն ավելի նախընտրում են անգործությունը, քանի որ աշխատելը վտանգավոր է, քեզ կարող են դատել, իսկ չաշխատելու համար չեն դատում», - նշել է նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ