Ի դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ. Արտաշես Գեղամյան Երբեք ետ մի նայիր, այնտեղ ամեն ինչ անփոփոխ է. իմաստուն խոսքեր ամեն օրվա համար Նստել են վրան, դուբինկեքով ծեծել են, գուցե այդ ծեծը չլիներ, էրեխես փրկվեր. Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության գործում Հայազգի շարքային Վարդան Հարությունյանը 12 զինվորի կյանք է փրկել. ՌԴ ՊՆ Ինչ են քննարկվել քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Բագրատ սրբազանը փակագծեր է բացում 18+. Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար «ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԹՈՒՐՔ ԷՐ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՎԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱԺ նախագահը տժժում է Իսպանիայում Ռուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանում ջրհեղեղից տուժածներին ԱՄՆ-ում հայտնել են Բայդենին փոխարինող հավանական թեկնածուի անունը

«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն թերեւս պետք է անվանափոխել՝ դարձնելով «ՀՀ քաղպայմանագիր կուսակցության կոորդինացիոն կենտրոն». ինչո՞ւ, քանի որ հերթական անգամ աչք է փակում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման վրա: Արգիշտի Քյարամյանն այդպես էլ չլսեց ու չտեսավ «ականջ ու լեզու կտրող» խուլիգանական վարքագծի հեղինակ, թմրանյութերի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի հանցանքները:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հաղորդումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ ստուգման։ Ինչպես հայտնի է, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ։ Արծվիկ Մինասյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։ Իսկ ինչ էր արել Արթուր Հովհաննիսյանը. մասնավորապես, նա մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից նշել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր՝ «կարմիր գծեր» անցնող հայտարարություններով ամեն ինչ անում է, որ եւս մեկ անգամ իր քթի վիրահատությանը «անդրադառնա»։

Բանն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ, վնասվածք էր ստացել նաեւ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի քիթը վիրահատեցին։ Եվ ահա, ըստ էության, Արթուր Հովհաննիսյանը միգուցե իր այս հայտարարությամբ փորձել է հասկացնել Գեղամ Մանուկյանին, որ «կարմիր գիծը» չհատի, այլապես քիթը կրկին կկոտրեն ու ստիպված կլինի երկրորդ անգամ այն վիրահատելու: Ինչպես է ստացվում, որ արցախցիների գործը վերծանում են, ծանր հանցանք նկատում, իսկ թմրանյութերի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը որեւէ կերպ չեն քննում:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ակնհայտ սպառնալիքի մասով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով, որն էլ դատախազությունը ուղարկել էր քննչական կոմիտե՝ հաղորդումը ստուգելու»։

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ պարզեցին ստուգման արդյունքում: Ի պատասխան՝ հայտնեցին. «Հաղորդման առթիվ կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված հաղորդմամբ հնարավոր չէ որեւէ արարքի տալ նախնական իրավական գնահատական»։ Այսպիսով՝ հերթական ընտրովի արդարադատությանն ենք ականատես լինում։

Դեռեւս 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 4-ի նիստին տեղի ունեցած դեպքերի մասով դիմում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։

Դիմումի մեջ պատգամավորը նշել էր էր. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է օրենքով կրի իր բաժին պատիժը, քանի որ նա իր պահվածքով եւ գործունեությամբ խախտել է ՀՀ օրենսդրությունը, խաթարել հանձնաժողովի նիստի բնականոն ընթացքը:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով սահմանված արարք է դրսեւորել Արթուր Հովհաննիսյանը, երբ հնչեցրել է մարդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ պայմանավորված ՄԻՊ թեկնածուի հայացքներով (լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ եւ այլն), ոտնահարվել էին նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով՝ պաշտպանող անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ օգտագործելով իշխանական լիազորությունները, եւ, վերջապես, ակնհայտ դրսեւորվել էր նույն օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանություն»։

Սակայն քննչական կոմիտեն Արթուր Հովհաննիսյանի արարքին ընթացք չտվեց եւ քրեական պատասխանատվության չկանչեց՝ արդեն 2-րդ անգամ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում



Ի դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ. Արտաշես ԳեղամյանԵրբեք ետ մի նայիր, այնտեղ ամեն ինչ անփոփոխ է. իմաստուն խոսքեր ամեն օրվա համարՆստել են վրան, դուբինկեքով ծեծել են, գուցե այդ ծեծը չլիներ, էրեխես փրկվեր. Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության գործումՀայազգի շարքային Վարդան Հարությունյանը 12 զինվորի կյանք է փրկել. ՌԴ ՊՆԻնչ են քննարկվել քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Բագրատ սրբազանը փակագծեր է բացում18+. Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար«ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԹՈՒՐՔ ԷՐ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՎԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԱԺ նախագահը տժժում է ԻսպանիայումՌուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանում ջրհեղեղից տուժածներինԱՄՆ-ում հայտնել են Բայդենին փոխարինող հավանական թեկնածուի անունըՈրդիս հարցնում է՝ ինչու են քեզ բարևում, ճանաչո՞ւմ ես. Հենրիխ Մխիթարյանը՝ փողոցում անցորդներին ողջունելու և որդու արձագանքի մասինԻրանում ԱԽՔ նախկին քարտուղարի եւ նախկին նախարարի ընտրապայքարը թեեւակոխել է վճռորոշ փուլ. Նոր մանրամասներԲաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքըՄեկնարկել է «Սրբազան պայքար»-ի Քաղաքական Խորհրդի փակ նիստը. Ովքեր են մասնակցումԽաղաղության հասնելու համար չարիքը պիտի հեռանա․ Բագրատ ՍրբազանԱլիևը պահանջել է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցնելԳազ չի լինիՆորից ջուր չի լինիԱնձրեւ. Ինչ եղանակ է սպասվում ՎարդավառինՄինչև ե՞րբ կգործի տուգանքները 50 տոկոսով վճարելու արտոնությունըՕրվա խորհուրդ. Հուլիսի 21 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատինԱրցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունըՎերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. ԱլիևՍամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 2-ինՋուր չի լինելու․ հասցեներՀնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր. հուլիսի 2-ի աստղագուշակՌումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանումԵվրո-2024. Օրվա հանդիպումներըԻ՞նչ զրույց է ունեցել Աննա Հակոբյանն ամուսնու հետ․ «Իրավունք»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին«Հրապարակ». Իշխանությունը թաքցնում է քարտեզները, որովհետև թաքցնելու բան ունի. սահմանադրագետ Վարդան ՊողոսյանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Իրավունք». «Մարդիկ պատկերացնում են ավելի քաղաքական, ոչ հոգեւորականի ճանապարհ անցած մարդու վարչապետություն»«Իրավունք». Սրված հարաբերություններ կառավարությունում. Ի՞նչ է Արայիկ Հարությունյանը «կաթացնում» Փաշինյանի ականջին«Հրապարակ». Ոչ մի հանրաքվե, միայն փիառ«Փաստ». Կասկածներ կան նաև հենց իշխանության ներկայացուցիչների շարքերում«Ժողովուրդ». Իշխանությունն ամեն առիթով խրախուսում է ընդդիմադիրների հանդեպ ուժի կիրառումը. Հերթը Ալեն Սիմոնյանինն է«Իրավունք». Քրեական գործ է հարուցվել Երեւանում ՌԴ դրոշն ու գերբը պղծելու փաստի առթիվ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարությունը»«Փաստ». Ադրբեջանին հանգիստ չի տալիս Ռուբեն Վարդանյանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու տեղեկությունը«Ժողովուրդ». Գերիների մասին Փաշինյանի՝ «պետք է փտեն բանտերում» խոսքից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունիԶելենսկու կինը 4,5 միլիոն եվրո արժողությամբ Bugatti մեքենա է պատվիրել. ֆրանսիական լրատվամիջոցներԲրիտանական բանակը պատրաստ չէ լուրջ հակամարտությունների. Financial Times«Հրապարակ». Աշխատանքային ա՞յց, թե՞ ֆուտբոլ դիտելու հնարավորություն«Փաստ». Անձնագրային բաժիններում քաոսը նոր «երանգներ» է ստացելԴատախազները սրտնեղած են․ ՀՀ դատախազության 105-ամյակին ո՛չ մի դատախազ նախագահի հրամանով պետական պարգեւի չի արժանացել. «Ժողովուրդ»«Իսկանդերներ»-ը կասետային զինամթերքով ծածկել են ուկրաինական կործանիչները Միրգորոդի ավիաբազայում (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода