ՍԵՎԱԿՅԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՏՈՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՄշակութայինIravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը Գյումրիում էր։ Գյումրիի «Հենրիկ Իգիթյանի» անվան Գեղագիտական կենտրոնում կայացավ ականավոր բանաստեղծ, գրականագետ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ծննդյան հոբելյանական 100 - ամյակին նվիրված միջոցառում, «Սևակյան պոեզիայի տոնը մշակույթի քաղաք Գյումրիում»։
Հանճարեղ բանաստեղծին նվիրված այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպել էին «Կենաց ծառ» կրթամշակութային ՀԿ նախագահ ԼՈՒՍԻՆԵ ԳԻՆՈՍՅԱՆԸ և Գյումրիի «Հենրիկ Իգիթյանի» անվան գեղագիտական կենտրոնի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ։
Միջոցառման ընթացքում տիկին Լուսինեն ներկայացրեց հանճարեղ բանաստեղծի կենսագրականը, ինչպես նաև ասմունքեց ստեղծագործություններից «Մոր ձեռքերը» և այլն, հնչեցին հատվածներ «Անլռելի զանգակատուն» պոեմից։ Տիկին Գինոսյանը ապրեցրեց հանճարի տողերը և Զանգակատանը նորից շունչ ու հոգի հաղորդեց։ Ներկա էին մտավորականներ, ուսանողներ, աշակերտներ, Պարույր Սևակի պոեզիայի երկրպագուներ։ Պարույր Սևակը դարձել է 1950֊1960 ֊ական թվականների հայ պոեզիայի առաջատար դեմքերից, որն իր մեջ համատեղել է հայ և համաշխարհային պոեզիայի նորարարական շունչը, որոնումն ուղղելով դեպի գրականության հավերժական անհայտը, որը մարդն իմանալի բացահայտված, բայց առավել չափով անիմանալի, չբացահայտված իր ոգեղեն անսպառ գոյությամբ։ Քանի որ այս տարին հոբելյանական է ականավոր բանաստեղծի 100 ֊ամյակն է այս տարի լրացել, այս միջոցառման օրն էլ պատահական չէր ընտրված հունիսի 17֊ը, քանի որ այդ օրը մեծ բանաստեղծի հիշատակի օրն է, ուղիղ 53 տարի է անցել։
Նշենք, որ միջոցառման ժամանակ իր գեղեցիկ ասմունքով ներկաներին հիացրեց նաև հրաշամանուկ, ամենագետ Միքայելը ։ Ներկաները շատ մեծ բավականություն ստացան։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ