Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Սա լեւոնտերպետրոսյանիզմ է` նեոֆաշիստների ձեռամբ. Սերգեյ Շաքարյանց

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է անկախ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:

Որքանո՞վ է Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացնում քաղաքական ծրագիր:

— Շատ իրական ծրագիր է։ Կարեւոր չէ` դա 3 կետից է բաղկացած, թե` 33 կետից: Բնականաբար, այդ նշված կետերը այն սկզբնական քայլերն են, որոնք իրական են։ Եթե մենք փորձենք կշռադատելով հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, ապա դա շատ բազմաքայլ ծրագիր պետք է լինի, որը մեկ տարվա մեջ արտահերթ ընտրութուններով չի լուծվելու։ Դա բոլորս հասկանում ենք։ Թուրքերը կամ ավելի ճիշտ կարելի է ասել՝ թրքացած հայաստանցիք, արել են ամեն ինչ, որպեսզի կործանվի մեր պետականությունը, որպեսզի ամբողջ բնակչությունը դառնա մեկ օրվա մեջ գաղթականից մինչ փախստական։ Միայն «փոքր» մարդիկ չեն ցանկանում փոխել իրենց գլխին նստած թուրքին։ Ժամանակի ընթացքում հայությունը դրան էլ մաս դարձավ։ Ցանկացել են, որպեսզի օտար երկրների իշխանությունը դիկտատուրա հաստատի հայկական հողում։ Իրականությունում ցավալի երեւույթներ կան, որոնք շատերը չեն նկատում։

Ցավոք սրտի, մենք կարծես ուրախանում ենք, երբ բռնաբարում են մեր մայրերին, քույրերին, կանանց, մեր թոռնուհիներին։ Ով ցանկանում է, որպեսզի իրեն էլ բռնաբարեն իր կնոջ հետ` թող ուրախանա։ Այդ դեպքում բոլորը պարզապես զրկվում են մարդ կոչվելու իրավունքից։ Տվյալ դեպքում` նրանք նույնիսկ անասուն չեն, նրանք ուղղակի ոչ մարդ են։ Այնպես որ, այս մի քանի օրվա ընթացքը ցույց կտա, թե ի՞նչ կարող է լինել, քանի որ ես համարում եմ, որ ՀՀ բնակչությունն արդեն գոյություն չունի։ Եթե պետականությունը դա միայն շոուներ են՝ գինու փառատոնի նման, կամ «Եվրատեսիլ»-ի նման, ապա պետք է նշեմ, որ կյանքը դա չէ։

Պետությունն ու պետականությունը միայն այն դեպքում է հաստատվում եւ ապացույցներ չի պահանջում, երբ պետությունը ցանկացած պայմաններում՝ ինքնապաշտպանության գործը վերցնում է իր ուսերի վրա։ Մինչդեռ մենք այստեղ տեսնում ենք բոլորովին հակառակ գործընթացը։ Տեսնում ենք, որ, այսպես կոչված, պետական այրերը հրաժարվում են պաշտպանել սեփական տարածքը։ Դեռեւս չեմ անդրադառնում, որ ընդհանրապես Հայ դատի հարցի մասին բարձրաձայնելը որեւէ նոր բարձրության վրա եւս չի կատարվում։ Բոլորս էլ հասկանում ենք, որ սա լեւոնտերպետրոսյանիզմ է։ Պարզապես այդ ամենը կատարվում է նեոֆաշիստների ձեռամբ։ Նրանք են կատարում Լեւոն Տեր-Պետրոսյանի` դեռեւս 90-ական թվականների սկզբի բոլոր կարգի պիղծ, կեղտոտ եւ հակահայկական գաղափարները: Տվյալ դեպքում`  այնքան կարեւոր չէ, որ ֆաշիստական դիկտատուրան որեւէ օտարերկրյա ծառայությունների, կամ իշխող վերնախավի պատվերներն է կատարում։

Կարեւորն այն է, որ նա դրա դիմաց վարձատրվել է եւ դեռեւս շարունակում է վարձատրվել, ինչի ապացույցները Ամերիկայի կենտրոնական հետախուզական վարչության գալն ու գնալն է դեպի Հայաստան կամ բրիտանական ֆաշիստական պարագլուխների հետ հանդիպումները։ Նույնիսկ թուրքերն արհամարհանքով են վերաբերվում այն մարդկանց, որոնք իրենց ճնշման տակ դարձել են թուրք։ Ցավոք, մի որոշ զանգված կա, որը ասես ուրախանում է, երբ իրենց թուրք են համարում կամ անվանում։ Թրքացած այդ զանգվածից շատերն անգամ մոռանում են, որ իրենց թոռներին էլ են տալու նույն անվանումը։

Իսկ ի՞նչ է լինելու այն գյուղերի հետ, որոնք պաշտոնական Բաքուն համարում է իրենը եւ պահանջում անհապաղ վերադարձնել։

Նախ չկա Ադրբեջան եւ չկա ադրբեջանցի։ Դա  Ստալինի հորինած հեքիաթն է։ Իհարկե, աշխարհում կան ադրբեջանցիներ, կամ տվյալ տարածքի բնակիչներ, սակայն դա միայն Հյուսիսային Իրանում։ Այստեղ կան կովկասյան թաթարներ եւ թուրքեր։ Սակայն կովկասյան թաթարները, քանի որ Թուրքիայի, կոպիտ ասած, կամակատար են տվյալ դեպքում եւ ոչ մի տեղ չեն նահանջել, ոչ մի տեղից ձեռքերը դուրս չեն հանի՝ մինչեւ մի կոպիտ ապտակով չհեռանան Անդրկովկասից։ Սա տափաստանական գնչուների մի ցեղ է, որը ծրագրով ստեղծել է մի նոր հասկացություն, որպեսզի վաղը արդարացվի տարածքային պահանջները Իրանի դեմ։ Ո՞վ դա չի իմանում։

Գիտնականներին անգամ կարող են հարցնել։ Այն, որ երկու Ադրբեջան գոյություն ունի, պարզապես, կեղծիք է։ Անգամ Իրանում դա հնչեցվել է այլ կերպ։ Այնպես որ, հույս ունենալ, որ հատուկ ինչ-որ կոնկրետ իշխանափոխությունը,  որը վաղը կբերի եւ կովկասյան թաթարները ստիպված կլինեն երեւալ մեր տարածքներում, սուտ է։ Հույսը պետք է կտրել։ 30 տարի տարբեր կարգի հետամնաց, ոչ մարդ էությամբ մայրեր լացում էին, թե մեր երեխաներին ինչո՞ւ եք տանում Արցախ, թող մեր տան մոտ ծառայեն։ Դե եկեք ու այժմ ստացեք ձեր ուզածը։ Նույն տավուշցիներին, նույն սյունեցիներին, նույն երեւանցիենրին եմ դա ասում։ Դուք ինչպես ցանկացել եք, խնդրեմ, նույնն էլ այժմ ստացեք։ Հաջորդն արդեն պետք է լինի խրամատների մոտ։

Որքան մենք շարունակենք մեզ դրսեւորել նման կերպ, այնքան թշնամու պահանջներն առավել քան մեծանալու են։ Շատ ներեցեք, բայց տանկերի համար մեկ ժամանոց տարածք հասնելն ընդհանրապես խնդիր չէ։ Այնպես որ, այս ամենը հակապետական հանցանք է, քանի որ երբ դու մտնում ես գործարքի մեջ թշնամու հետ, ապա դու վաճառել ես քո պետությունը, քո տունը, քո գերեզմանոցը, քո եկեղեցին, քո երեխաներին եւ վերջապես՝ քեզ ես վաճառել։

Անգամ մեր նախկին վարչապետերից մեկը՝ Խոսրավ Հարությունյանը,  մեկ ամիս առաջ խոսելիս նշել է, որ Տավուշը հանձնելով՝ դու հանձնում ես Հայաստանը, քանի որ դու հանձնել ես նույն Գեղարքունիքը եւ Սյունիքը։ Շատ անգամներ բացատրել եմ արդեն, թե ինչ է նշանակում այդ գյուղերը տալը։ Չմոռանանք, որ Տիգրանաշենն ու Երասխը՝ դրանք Արարատի մարզ են։ Այնպես որ, փոխանակ կանխատեսել, թե այս մի քանի օրը մեզ ի՞նչ կտա կամ չի տա՝ տանը մի՛ նստեք եւ գնացե՛ք ու ձեր աչքերով տեսեք, թե ինչ է կատարվում։ Այլ ասելիք պարզապես չունեմ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված