Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Ինչ է սպասվում հունիսի 28-ին Իրանում, ով է նախագահի ռեալ թեկնածուն. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի քաղաքագետը

Հանդիպում

«Հունիսի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է 6 թեկնածուների, որոնք կմասնակցեն արտահերթ նախագահական ընտրություններին: Չնայած ընտրական շտաբ դիմում ներկայացրած 278 անձանցից գրանցվել է 80 թեկնածու, սակայն բոլոր չափանիշներով ընտրվել են միայն 6-ը»,-անդրադառնալով Իրանում սպասվող արտահերթ նախագահական ընտրություններին, ասաց իրանցի հայտնի քաղաքական վերլուծաբան Խայալ Մուազզինը, մանրամասնելով.

-Նախագահի թեկնածու են ընտրվել մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին ու Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին: Նախագահական մրցավազքին մասնակցելու իրավունք են ստացել նաև պատգամավոր Մասուդ Պեզեշքիանը, Իրանի նախկին դատախազ Մուսթաֆա Փուրմոհամադին և փոխնախագահ Գազիզադե Հաշեմին: Իրանցի երկու հայտնի քաղաքական գործիչների՝ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանիի թեկնածությունները, որոնց նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը գլխավոր ինտրիգներից էր, չեն ընդգրկվել թեկնածուների վերջնական ցուցակում: Պոպուլիստ նախագահ, Հոլոքոստը ժխտող Մահմուդ Ահմադինեժադին հիշում են 2009 թվականին բողոքի ակցիաների արյունալի ճնշման համար: Իր նախագահական ժամկետի ավարտին Ահմադինեժադն ավելի ու ավելի էր մարտահրավեր նետում Խամենեիին։ Իսկ Լարիջանին մեկ անգամ չէ, որ հայտնվել է կոռուպցիոն սկանդալների կենտրոնում՝ կապված Լարիջանի կլանի ֆինանսական և գույքային չարաշահումների հետ։ Իրանի նախագահի պաշտոնում որպես թեկնածու գրանցված առաջին կինը՝ Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Զոհրե Էլահիանը հայտարարել է, որ հանել է իր թեկնածությունը:

Բոլոր վեց հավակնորդները փորձառու քաղաքական գործիչներ են, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցրել կամ դեռ զբաղեցնում են: Փորձագետների կարծիքով՝ հիմնական պայքարը կծավալվի երեք թեկնածուների՝ Ջալիլիի, Ղալիբաֆի և Զաքանիի միջև։

Մեր զրուցակցի պնդմամբ.

-Իրանի ներկայիս նախագահական ընտրությունները հատուկ նշանակություն ունեն: Նախագահական ընտրություններն ընթանում են որոշակի տնտեսական դժվարությունների ֆոնին։ Տնտեսությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ նոր նախագահի համար: Ժողովուրդը մեծ հույսեր է կապում թեկնածուի հետ, որը կարող է ճգնաժամից դուրս գալու և տնտեսությունը վերականգնելու իրական ուղիներ առաջարկել, ինչպես նահատակ Իբրահիմ Ռաիսին: Որովհետև նրա ղեկավարության օրոք գնաճը երկրում նվազել էր, և ժողովուրդը դա է սպասում նոր նախագահից։ Վերջին ընտրություններում ընտրողների հետաքրքրությունը քվեարկության գործընթացի նկատմամբ զգալիորեն աճել է։ Սա նաև կառավարության հանդեպ մարդկանց վստահության և կարևոր ընտրություններին նրանց ակտիվ մասնակցության ցուցանիշ է:

Բոլոր թեկնածուները կոշտ գիծ ունեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ։ Նրանցից երեքը բժիշկներ են՝ Պեզեշկիանը սրտաբան է, Գազիզադեն՝ քիթ-կոկորդ- ականջաբան, իսկ Զաքանին՝ միջուկային բժշկության մասնագետ։ Երեք թեկնածուները Խորասանից են՝ Ղալիբաֆը Թորքաբեից, Ջալիլին Մաշհադից և Գազիզադեն Ֆրիմենից։ Բացի Պեզեշկիանից (ծագումով իրանցի ադրբեջանցի), բոլոր թեկնածուներն էթնիկ պարսիկներ են։ Իրանի թյուրքական ժողովուրդների մեծ մասն աջակցում է Պեզեշկիանին։ Որոշ փորձագետներ կարծում են, որ եթե նա դառնա Իրանի նախագահ, ապա թուրքերենին կարգավիճակ կտա երկրի ադրբեջանական շրջաններում: 

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Իրանի խորհրդարանի խոսնակն է և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարը: Նա չորս տարի զբաղեցրել Է խորհրդարանի խոսնակի պաշտոնը, 2005-2017 թվականներին եղել Է Թեհրանի քաղաքապետ, իսկ մինչ այդ եղել է ոստիկանության պետ: Ղալիբաֆը նախագահի թեկնածու է եղել 2005, 2013 և 2017 թվականներին: 2017 թվականի ընտրություններում նա հրաժարվել է մասնակցել՝ աջակցելով Ռաիսիին, որը պարտվել է Հասան Ռոուհանիին։

Սաիդ Ջալիլին պահպանողական է, միջուկային խնդրի շուրջ նախկին գլխավոր բանակցող, ով չորս տարի ղեկավարել է Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գրասենյակը: Ջալիլին Ալի Խամենեիի անմիջական ներկայացուցիչն է երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում:

Ամփոփելով Իրանում այսօր տեղի ունեցող իրողությունները իրանցի քաղաքագետը նկատում է.

-Արդեն սկսվել է թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ Նրանց բանավեճը ուղիղ հեռարձակվելու է ազգային հեռուստատեսությամբ.  թեկնածուները կպատասխանեն հարցերին և մանրամասն կպատմեն երկրի կառավարման իրենց ծրագրերի մասին: Հունիսի 28-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ, և արդյունքում հայտնի կդառնա Իրանի նախագահի անունը: Անկախ նրանից, թե ով է պետության ղեկավարը, կան որոշ բաներ, որոնք չեն փոխվի Իրանի արտաքին քաղաքականության մեջ, այն է՝ պահպանել և զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ ավելի բարձր մակարդակով: Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները կզարգանան, բայց կան որոշ թշնամական ուժեր, որոնք դա չեն ցանկանում, որպեսզի Կովկասում խաղաղություն և հանգստություն լինի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված