Բա էլ դուք ի՞նչ առաջնորդ եք, որ 2018-ին սխալվել եք, ճանապարհը չսխալվածներինն է. Բաբայան
Ներքաղաքական![Բա էլ դուք ի՞նչ առաջնորդ եք, որ 2018-ին սխալվել եք, ճանապարհը չսխալվածներինն է. Բաբայան](/timthumb.php?src=disc/16-06-24/27f263ae7c7ace993b7f34ba39baf2c4.jpg&w=780)
«Ով մասնակցել է կամ տեսել է, գիտի սա ինչ օր է եւ որտեղ է», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ՝ հրապարակելով լուսանկար՝ Մատենադարանի առաջ 2020 թվականից պատերազմից դեռեւս շաբաթներ առաջ տեղի ունեցած Ռեֆորմիստների հանրահավաքների շարքից, որի կարգախոսն էր «Stop Նիկոլ»: Ընդգծում ենք՝ պատերազմից առաջ, երբ դեռ հնարավոր էր իրադարձությունների անիվը շրջել այլ ուղղությամբ ու չանցնել դառը կորուստների անվերջանալի շղթայի միջով:
«Դե էն ժամանակ չէինք հասկանում, սխալվել ենք» ասում են չէ՞, բայց հիմա պայքարում են առաջնորդ լինելու համար: Հիմա դուք որպես շարքային պետք է լինեք: Բա էլ դուք ի՞նչ առաջնորդ եք, որ 2018-ին սխալվել եք: Դե սխալվել եք, հիմա գոնե մի սխալվեք, մի կողմ քաշվեք, ճանապարհը չսխալվածներինն է: Դաշտը փոխվելու է ֆիգուրներն էլ հետը», - որպես հետգրություն՝ ընդգծել է Բաբայանը: