Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով. փաստաբան
Իրավական![Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով. փաստաբան](/timthumb.php?src=disc/16-06-24/b7f8a242b0f2a840f94fc3de5340da0e.jpg&w=780)
Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ: Այս մասին տեղեկացնում է փաստաբան ՌՈՄԱՆ ԵՐԻՑՅԱՆԸ:
Աղաբալյանը հունիսի 12-ին դատարկ պլաստմասե շիշ նետելու պատճառով մեղադրվում է խուլիգանության մեջ։ Նա երկու մանկահասակ (1 եւ 4 տարեկան) երեխաների հայր է, արցախյան վերջին 3 պատերազմների ակտիվ մասնակից։