Հայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասին Մոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. Բալասանյան Ի՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվը Հայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The Economist Չե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ) Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո) Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապին Պակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)

Նա կա, մի՛շտ կա. երգիչ Էրոն այսօր կդառնար 23 տարեկան

Հասարակություն

44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Էրիկ Խաչատրյանն այսօր կդառնար 23 տարեկան: «Մեր արեւաբաց, մեր ուրիշ, մեր չկրկնվող տեսակ՝ Էրոոո՜ս, հավերժ 19֊ը, բայց արդեն 23… Մենակ Աստված գիտի հոգիս ոնց է ալեկոծվում քո լռությունից ու քո բացակայությունից։ Շնորհավոր կյանքս...», - գրել է Էրիկի մայրը՝ ՎԻՈԼԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆՑԸ եւ հրապարակել Էրիկի ծննդյան տորթը՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» գրությամբ: 

Նռնականետորդ Էրիկ Խաչատրյանը Հադրութի 2-րդ գումարտակից էր, ով կիսատ թողնելով բուհական կրթությունն՝ անցել էր ծառայության, բայց անմահացավ պատերազմի թեժ մարտերի երրորդ օրը՝ դիպուկահարի գնդակից… «Իրավունքի» հետ զրույցում Էրիկի մայրը պատմում էր, որ որդուն մարտական ընկերները «Երգիչ Էրո» էին ասում՝ լավ երգում էր, անսպառ հումոր ուներ եւ հայրենասիրական ամուր ոգի. «Նա այնքան հայրենասիրությամբ տոգորված տղա էր, որ այդ ամենն իր մեջ արդեն կար: Չեմ կարող ուղղակի նկարագրել, պարզապես, կարելի է թերթել իր տարիների նկարները, որտեղ հիմնականում զինվորական համազգեստով է բոլոր միջոցառումներին: Ավելին ասեմ՝ դպրոցում մասնակցում էր միայն զինվորական միջոցառումներին, մյուսներից հրաժարվում էր: Հայրենասիրական միջոցառումներին՝ անկախությանը, Մայիսյան եռատոնին, Մոնթեին, Վազգենին, Կարոտին, Բեկորին (Աշոտ Ղուլյան) նվիրված տեսադասերին էրիկը միշտ առաջնագծում էր, առաջին շարքերում էր: Նա անգամ ուներ իր ընտրած հերոսին՝ Կարոտին (Մկրտչյան): Ես երբեմն մտածում եմ՝ ինչո՞ւ հենց Կարոտը… Այսօր կարոտը դարձավ մեր կյանքի ուղեկիցը. ինքը գնաց, կարոտը թողեց մեզ…»:

Ի դեպ, Էրիկի հայրը խաղաղապահ է եղել, զինվորականի ու հայրենասիրության թեման անընդհատ շոշափվել է Խաչատրյանների տանը: Տիկին Վիոլետան հիշում էր, որ իրենց ընտանիքը հայրենասիրությամբ է ապրել ու շնչել. «Մի դեպք եմ ուզում հիշել. երբ հայրը խաղաղապահ առաքելությունն իրականացնելուց հետո եկել էր Իրաքից, զենք էր բերել հետը: Էրիկը տակավին 4-5 տարեկան էր այդ ժամանակ եւ պահարանի վերեւից զենքը «թռցրել էր» ու ընկերների հետ փախել տանից: Իհարկե, մեզ հաջողվեց շուտ բռնել: Չարաճճի էր ու սիրում էր զենք, զինվորական համազգեստ եւ հայրենասիրական երգեր: 7 տարի հաճախել է երգի եւ այդ ուղղությամբ էլ պետք է շարունակեր: Ի դեպ, զորախումբը ճաշարան գնում էր՝ երգելով իր առաջնորդությամբ»: 

Թե ի՞նչ էր էրիկը պատմում պատերազմից, երբ վերջին օրերին կարողացել են խոսել նրա հետ, հերոսի մայրն արցունքները զսպելով՝ պատմում էր. «Հենց սեպտեմբերի 27-ին ենք խոսել ու դրանից հետո էլ չենք խոսել էրիկի հետ: Շատ հանգիստ էր, վստահ, հուսադրող խոսքեր էր ասում, թե ամեն ինչ նորմալ է: Չգիտեմ՝ այդ ռումբերի պայթյունների տարափի տակ որտե՞ղ էր հարմար ժամ կամ տեղ գտնում, որ մեզ հետ խոսեր եւ տպավորություն ստեղծեր, թե ինչ-որ մի սենյակից է մեզ հետ զրուցում: Ոչինչ չի ասել պատերազմի մասին, ոչինչ չենք իմացել, խոսել է այնպես, ինչպես սովորական օրերին էինք խոսում»: 

Ինչպե՞ս իմացան դեպքի մասին հարցը տիկին Վիոլետայի համար դարձել է ամենացավոտ հարցը. «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, ուզում եմ միայն նրա կենդանության մասին խոսել: Սա այն ցավն է, որը դրոշմվեց  ամբողջ կյանքումս, ես անընդհատ դրա մեջ եմ, անընդհատ դրա հետ եմ: Ուզում եմ խոսել միայն այն մասին, որ նա կա, մի՛շտ կա»:

Հավերժ փառք մեր հերոսներին....

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Հայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասինՄոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. ԲալասանյանԻ՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվըՀայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The EconomistՉե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման Սարգսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top