Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ»

Երևանի սրտում՝ 25 միլիոնից ավելի դիտում․ Էռնեստ Օգաննեսյան

Շոու բիզնես

ժամանակակից աշխարհում սոցիալական ցանցերի ցուցանիշները կանխորոշում են արտիստների հաջողությունները։ Դրան զուգահեռ ավելի ու ավելի դժվար է դառնում պահպանել ունկնդիրների հետաքրքրքությունը թե կատարողի և թե կատարումների նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ «հիթերը դժվար են պահպանում իրենց կարգավիճակը»։

Մի երգի պատմություն, սակայն, որը կոտրում է կարծրատիպերը․ Երևանի սրտում մայրաքաղաքային ոգով ու շնչով առանձնացած «Էդ քո շատությամբ» երգը, որն նաև Spotify-ի հայկական տիրույթում ամենաշատ պահանջարկ ունեցող երգերի թոփ 5-ի պատվավոր անդամ է, շարունակում է ոչ միայն սիրված լինել, այլև մնալ Էռնեստ Օգաննեսյանի Յութուբյան ալիքի շարունակական հաջողություններ գրանցող կատարումներից մեկը։

Դեռևս 9 ամիս առաջ երգի պրեմիերան ուղեկցվեց տարբեր սոցիալական ցանցերում բուռն քննարկումներով, իսկ արդյունքում երկրպագուների «ջանքերով» այն դարձավ Տիկ Տոկի թրենդ։ Երգի դիտողականությանը աճին զուգահեռ այն շարունակում է մնալ ռադիոկայանների ամենապահաճախ հեռարձակվող երգերից մեկը։

«Ամեն երգ ունի իր պատմությունն ու իր ասելիքը․ այդ իմաստով բոլոր կատարումներս են կարևոր, որովհետև առանձին-առանձին ու միասին վերցված կերտել են իմ ուղին։ Բայց այս երգը առանձնանում է իմ սրտում որպես մարդու, ով ամուր կապով է կապված հայրենիքին, հայկական ոգուն ու մեր քաղաքային կոլորիտին» ,- մեր հետ զրույցում նշեց երգիչ Էռնեստ Օգաննեսյանը:

Երգը այս պահին ոչ միայն պահանջված է Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Երգչի արտասահմանյակ մենահամերգների ժամանակ «Էտ քո շատությամբ» երգը միշտ արժանանում է «Բիս»-ի՝ ապացուցելով, որ այն իր ուրույն տեղն ունի Էռնեստի երկրպագուների երգերի թոփ եռյակում:

Մաղթելով երգչին նորանոր հաջողություններ, պետք է փաստենք, որ հեշտ չի լինելու պահպանել ու գերազանցել սեփական ցուցանիշները՝ հաճելիորեն զարմացնելով երկրպագուներին ու պահպանելով այդչափ հետաքրքրությունը իրբ երաժշտական ուղու նկատմամբ։

Հեղինակ՝ Տիգրան Ներսիսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ