ՀՐԱՏԱՊ. ՔՊ֊ի ներսում կրքերը թեժանում են. պատգամավորները ցանկանում են մասնակցել հունիսի 17֊ի նիստին, Փաշինյանը սպառնում է
Ներքաղաքական![ՀՐԱՏԱՊ. ՔՊ֊ի ներսում կրքերը թեժանում են. պատգամավորները ցանկանում են մասնակցել հունիսի 17֊ի նիստին, Փաշինյանը սպառնում է](/timthumb.php?src=disc/16-06-24/bc85c115674c5e6fa630410c1dd624cb.jpg&w=780)
Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ խմբակցությունում կռիվ է ընկել։
Ըստ հավաստի աղբյուրների' տասնյակ պատգամավորներ ցանկանում են մասնակցել հունիսի 17֊ի ԱԺ արտահերթ նիստին։ Պատգամավորները նեղ շրջանակում ասել են, որ չեն ցանկանում կիսել Փաշինյանի պատասխանատվությունը, ուստի ցանկանում են հետևել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հորդորին և վաղը գնալ նիստի։
Ըստ նույն աղբյուրների' ՔՊ֊ում թեժ լարվածություն կա և Փաշինյանը ամեն կերպ փորձելու է ՔՊ պատգամավորներին թույլ չտալ մասնակցել նիստին։ Քննարկումներից մեկի ժամանակ էլ սպառնացել են պատգամավորներին, որ կոմպրոմատներ կհրապարակեն, եթե վերջիններս փորձեն նիստին մասնակցել` նշում են մերձիշխանական աղբյուրները։