Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԵՎՐՈ-2024. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց խորվաթներին(տեսանյութ)

Սպորտ

Գերմանիայում մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբում Իսպանիան Բեռլինի Օլիմպիական ստադիոնում մրցեց Խորվաթիայի հավաքականի դեմ և հաղթեց 3-0 հաշվով։

Իսպանացիները հաշիվը բացեցին 29-րդ րոպեին,  Ֆաբիան Ռուիսի փոխանցումից հետո Ալվարո Մորատան մեն-մենակ դուրս եկավ Դոմինիկ Լիվակովիչի դիմաց և գրավեց խորվաթների դարպասը:

Երեք րոպե անց էլ կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի փոխանցումից հետո էլ Ռուիսը գեղեցիկ հարվածով կրկնապատկեց թիմի առավելությունը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին էլ  Լամին Յամալի տպավորիչ փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը:

80-րդ րոպեին Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահ Ունայ Սիմոնի սխալ փոխանցումից հետո խորվաթները կարող էին գրավել իսպանացիների դարպասը, սակայն Ռոդրին խախտեց կանոնները դարպասային հրապարակում, մրցավարն էլ 11-մետրանոց նշանակեց:  Բրունո Պետկովիչը նշակետից վրիպեց: Հաշվում այլ փոփոխություններ թիմերին գրանցել չհաջողվեց։

Իսպանիա - Խորվաթիա՝ 3-0 (տեսանյութ)

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ