Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես է նախարարությունը «Գենինսուլինով» կոմայի հասցնում հիվանդներին

Առողջապահական

Դիաբետով հիվանդները դժգոհում են՝ կառավարության ձեռք բերած  «Գենսուլին» դեղամիջոցն անարդյունավետ է, այն օգտագործելուց հետո սկսել են արյան մեջ շաքարի պարունակության թվերը մեծանալ։

«Փոփոխությունից հետո արյան մեջ շաքարի ցուցանիշը հասել է մինչև նույնսիկ 30, կոմայի վիճակ է սկսում մոտս։ Զանգել եմ նախարարություն։  Ինձ պատասխանեցին, որ ձեր թերապևտը վերապատրաստումների է մասնակցել, ունի էնդոկրինոլոգի գիտելիքներ, կարող է ձեզ օգնել։ Ես դիմում եմ բժշկին, ինքն ասում է՝ տարբերություն չկա, երկոսւն էլ նույն ինսուլինն են»,-պատմում է դիաբետով հիվանդ կինը։

Հիվանդը նշում է, որ «Գենսուլին»-ի բարձր դեղաչափերը հանգեցնել են կողմնակի խնդիրների։

Նախարարությունից հայտնում են, որ «Գենսուլին»-ն արտադված է Լեհաստանում, որը ԵՄ անդամ է։ Մինչդեռ Իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը հիշեցնում է, որ «Գենսուլին»-ը որպես դեղամիջոց գրանցվել է 2001 թվականին, իսկ Լեհաստանը ԵՄ անդամ դարձել է 2004-ին։

«Իրականում նախորդ դեղամիջոցի՝ «Ինսուլոտարդ»  համեմատ գնային տարբերությունն էական չէ, մեկ միավորի համար 10 դրամի տարբերության մասին է խոսքը: Թաիլանդը, օրինակ, 33 ամիս կլինիկական փորձարկումից հետո հետ է կանչել այս ինսուլինը՝ հայտարարելով, որ այն ունի կողմնակի էֆեկտներ, և ցանկալի չէ այն տրամադրել հիվանդներին: Մեր կազմակերպություն բողոքած հիվանդները դժգոհում էին խնդրի վերաբերյալ Առողջապահության նախարարության (ԱՆ) պատասխաններից: Թեժ գծից նրանց խորհուրդ են տվել՝ ուրիշ դեղ ներարկեք, կամ քիչ կերե՛ք՝ շաքարը կիջնի: Սա ոչ պրոֆեսիոնալ, նաև նվաստացուցիչ պատասխան է»,- ասաց  Պողոսյանը։

Հատկանշական է, որ վերը նշված խնդրի վերաբերյալ նախարարին ահազանգել է նաեւ ԱԺ Առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, սակայն ատացել է պատասխան, որ հըվանդները ստիպված են մինչեւ տարեվերջ բավարարվել եղածով ու, որ դժգոհելը ոչինչ չի տալու։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ